Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.01.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Հուզական ֆոնը կանցնի, ամեն բան կնորմալանա

Արայիկ Հարությունյանը օրենքին ու իրավունքին է հղում անում

Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը դեռ չգիտի՝ գործադի՞ր, թե՞ օրենսդիր մարմնում կհայտնվի։ Համենայնդեպս չբացառեց, որ հնարավոր է ղեկավարի խմբակցությունը Ազգային ժողովում։ «Հնարավոր է, որ գնամ ԱԺ, հնարավոր է, որ մնամ գործադիրում, թիմը քննարկում է։ Առաջիկա օրերին թիմային որոշումները կկայացվեն։ Կհայտարարենք այդ մասին»,–հայտնեց նա՝ հավելելով, թե որտեղ էլ լինի, կշարունակի նույն պատասխանատվությամբ աշխատել։
Լրագրողները փորձեցին ճշտել՝ 14000 ձայնը բավարա՞ր է խմբակցության ղեկավար լինելու համար։ Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Նման սանդղակներ դրված չեն, թե ով ինչքան ձայն հավաքի, նա պետք է որեւէ պաշտոն զբաղեցնի։ Այստեղ ձայների հավաքած քանակով առեւտուր չի գնում»։
Բանախոսից լրագրողները հետաքրքրվեցին նաեւ, թե ի վերջո ինչ է կատարվում Չարենցավանի թիվ 3 դպրոցում։ Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցում արդեն մի քանի օր դասադուլ էր հայտարարված՝ ի պաշտպանություն տնօրենի պաշտոնակատար Լուսինե Կարապետյանի, որը կայացած մրցույթում չի ընտրվել։ Ուսուցիչներն ու աշակերտները հրաժարվում են ընդունել նոր տնօրենին։ Խնդիրն այնքան էր թեժացել, որ այդ դպրոց էր գնացել նաեւ Նիկոլ Փաշինյանը (նախընտրական շրջանում խոստացել էր, որ կայցելի)։ Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ դասապրոցեսը վերսկսվել է, մի քանի հարյուր աշակերտ մասնակցում է դասերին։ Ուսուցիչների մեծ մասը հիմա ներկա է եղել նոր տնօրենի ներկայացմանը։ «Մարզպետն էլ հայտնեց, որ եղել են ուսուցիչներ, որ դիմումներ են գրել, այսօր հետ են վերցրել այդ դիմումները, եղել են նաեւ աշակերտներ, որոնք նույնպես դիմումները հետ են վերցրել։ Մարզպետարանի աշխատակիցները տեղում աշխատում են, որ ընդհանուր հուզական ֆոնն ավելի դրական լինի, եւ գործընթացը նորմալ ընթանա»,—նշեց ԿԳ նախարարի պաշտոնակատարը։
Այնուամենայնիվ, նոր տնօրենի ընտրության հետ կապված խնդիրներ եղե՞լ են, ինչո՞ւ դպրոցը չի ընդունել նրան եւն։ Արայիկ Հարությունյանը նկատեց, որ նախքան վարչապետի մասնակցությամբ հանդիպումը թե՛ ԿԳՆ—ն, թե՛ մարզպետարանը եւ թե՛ անգամ նախկին տնօրենն «արդեն ֆիքսել էին, որ իրավական ու ընթացակարգային առումներով խնդիրներ չեն եղել նոր տնօրենի ընտրության հարցով։ Իսկ նմանատիպ իրավիճակներ հնարավոր են հուզական ֆոնին՝ հատկապես հաշվի առնելով այն, որ մեր քաղաքացիներն ավելի պահանջատեր են դարձել»։ Ա. Հարությունյանը միաժամանակ կոչ արեց հստակ արձանագրել մի բան. «Ինչպես ապրիլ—մայիսին ենք բացառապես գործել իրավունքի ու օրենքի սահմաններում, այնպես էլ բոլոր այս դեպքերում գործելու ենք օրենքի եւ իրավունքի սահմաններում»։
Զուգահեռ տեղեկացրեց, որ տնօրենների ընտրության կարգը վերանայվում է, ու շրջանառվում է նոր նախագիծ։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

14-12-2018





19-01-2019
Բնական մեղր, սխտոր, ճարպ եւ լավաշ
Ձմեռային ժամանակահատվածում զինծառայողներին կհատկացվի լրացուցիչ սնունդ

Զինված ուժերի ...


19-01-2019
Բաքվի ջարդերը ցեղասպանություն էին
Դրանք պետք է արժանանան միջազգային հանրության հստակ գնահատականին



19-01-2019
Առջեւում բարեփոխումների երկրորդ փուլն է
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ԱԺ—ում պատասխանել է լրագրողների ...


19-01-2019
Փոփոխությունների անհրաժեշտությունը կարեւոր է
Միջազգային չափանիշների համաձայն՝ պետական կառավարման համակարգում պետք է լինի ...


19-01-2019
ԱՀՀ-ն ուզում է տեր կանգնել իր իրավունքներին
Մեկնարկել է ԱՀՀ-ի խորհրդարանի երկրորդ գումարման առաջին նստաշրջանը



19-01-2019
«Մենք Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք եւ հաղթելուց բացի այլ ճանապարհ չունենք»
Նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է հայ ...


19-01-2019
ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման խորհրդի անդրանիկ նիստը
Երեկ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման ...



19-01-2019
Երրորդ անգամ Դավոսում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ...

19-01-2019
Հեռացա, որ մնամ
Ա՜խ, ափսո՛ս, որ հիմա այսպես
Լուռ ու ...

19-01-2019
Տրամադրությունների փոփոխություն արաբական աշխարհում
Երբ 2018թ. սկզբներին ԱՄՆ-ը իրականացրեց իր ...

19-01-2019
Սկսվում է ձյուդոյիստների վարկանիշային մրցաշարը
Հայ ձյուդոյիստները մարզումային հագեցած ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO