Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.01.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Եթե չէժանանա, գոնե չի թանկանա

Գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են

Կառավարության երեկվա նիստից հետո էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանին լրագրողները կրկին «նեղեցին» գազի սակագնի վերաբերյալ հարցով։ Տարեվերջին ավարտվում է Ռուսաստանի հետ կնքված պայմանագրի ժամկետը, հետեւաբար բոլորին հուզում է՝ գազը թանկանալո՞ւ է արդյոք։ Եթե այո, ապա ինչքա՞ն, եւ եթե ոչ, ապա ինչ պայմանավորվածության համաձայն եւ այլն։
Գարեգին Բաղրամյանը տեղեկացրեց. որ Ռուսաստանի հետ դեռեւս շարունակվում են գազի սակագնի շուրջ բանակցությունները, եւ մինչեւ բանակցությունների ավարտը գազի սակագինը կպահպանվի։ Իսկ պայմանագրի ժամկետի ավարտը խնդիր չէ, ժամկետն այնքան կերկարաձգեն, մինչեւ բանակցություններն ավարտվեն։
Բանակցությունները ձգձգվում են կարծես. իմ դիտարկմանն ի պատասխան նա նկատեց, որ դրանք բավականին ծանր եւ երկար ժամանակ պահանջող բանակցություններ են։ Բայց անհանգստանալու կարիք չկա. համենայնդեպս այսպես վստահեցրեց նախարարի պաշտոնակատարը։ Այլ կերպ՝ քանի դեռ պայմանավորվածություն չկա, պայմանագիրն ավտոմատ երկարաձգվելու է։ «Այնպես չէ, որ հունվարին գազ չենք ստանալու»,— ասաց Գ. Բաղրամյանը՝ երկրորդելով, որ 2019թ. հունվարի 1—ից գազի սակագինը կպահպանվի, եթե բանակցությունները ավարտված չլինեն։
Ի դեպ, Բաղրամյանը տեղեկացրեց նաեւ, որ Սանկտ Պետերբուրգում այս հարցով զրույց է եղել ՀՀ վարչապետի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ, սակայն մանրամասներ չհաղորդեց՝ դրանց տեղյակ չլինելով պայմանավորված։
Հարց է ծագում. իսկ ի՞նչ գնի շուրջ են բանակցությունները։ «Քանի դեռ բանակցությունները չեն ավարտվել, թիվ չեմ ասի։ Բնականաբար, բանակցում ենք սակագնի նվազեցման համար»,—ի պատասխան համառոտեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը։
Գործընկերներիցս մեկը փորձեց ճշտել՝ արդյո՞ք ԵԱՏՄ—ում չի բարձրացվում այն հարցը՝ որ եթե Հայաստանի սահմանին գազն արժե 150 դոլար, իսկ, օրինակ, Սմոլենսկի նահանգում՝ 70 դոլար, Բելառուսի սահմանում՝ 130 դոլար, այդ պայմաններում հայաստանցի արտադրողները ինչպե՞ս են մրցելու նույն Մաքսային միության շուկայում գտնվող երկրների հետ։ Գարեգին Բաղրամյանը պարզաբանեց, որ ԵԱՏՄ—ում քննարկվում է գազամատակարարման ընդհանուր շուկայի ձեւավորման հարցը, որտեղ լինելու են ոչ խտրական մոտեցումներ այդ շուկայի մասնակիցների միջեւ. «Ու նաեւ հարկ է հաշվի առնել, որ, ասենք, ի տարբերություն Սմոլենսկի, Հայաստանի դեպքում ունենք տարանցիկ երկիր, եւ պետք է վճարվի տարանցման գին»։
Թե ինչ գին ենք վճարում Վրաստանին տարանցման համար, նախարարի պաշտոնակատարը չասաց։
Լրագրողները շարունակեցին հարցապնդումը. ամեն դեպքում մեր՝ բնական գազ օգտագործող արտադրողները մրցակցությունում տուժում են նաեւ հենց գազի գնի պատճառով։ Այս դիտարկմանը պաշտոնյան հակադարձեց՝ եթե բնական գազ օգտագործող արտադրողները բարձր տեխնոլոգիաներ կիրառեն, շատ ավելի լավ պայմաններում կհայտնվեն։
Այնուամենայնիվ, բանակցություններում կողմերը ինչ—որ կետի հանգե՞լ են արդեն։ Հարցիս Գ. Բաղրամյանի պատասխանը հետեւյալն էր. «Ո՛չ, պայմանավորվածությունը դեռեւս ինչ—որ կետի չի հանգել»։
Հնարավո՞ր է այդ չհանգելու հետեւանքով հանկարծ հունվարին գազը թանկանա։ Մյուս հարցիս ի պատասխան նախարարի պաշտոնակատարը հստակեցրեց, որ չի թանկանա, քանի դեռ բանակցություններն ավարտված չեն։
«Այսինքն՝ Դուք պնդում եք, որ մինչեւ նոր որոշումը եթե չէժանանա, ապա չի էլ թանկանա». փորձեցի հստակեցնել։ Պատասխանն էլ հստակ էր. «Այո՛»։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

14-12-2018





19-01-2019
Բնական մեղր, սխտոր, ճարպ եւ լավաշ
Ձմեռային ժամանակահատվածում զինծառայողներին կհատկացվի լրացուցիչ սնունդ

Զինված ուժերի ...


19-01-2019
Բաքվի ջարդերը ցեղասպանություն էին
Դրանք պետք է արժանանան միջազգային հանրության հստակ գնահատականին



19-01-2019
Առջեւում բարեփոխումների երկրորդ փուլն է
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ԱԺ—ում պատասխանել է լրագրողների ...


19-01-2019
Փոփոխությունների անհրաժեշտությունը կարեւոր է
Միջազգային չափանիշների համաձայն՝ պետական կառավարման համակարգում պետք է լինի ...


19-01-2019
ԱՀՀ-ն ուզում է տեր կանգնել իր իրավունքներին
Մեկնարկել է ԱՀՀ-ի խորհրդարանի երկրորդ գումարման առաջին նստաշրջանը



19-01-2019
«Մենք Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք եւ հաղթելուց բացի այլ ճանապարհ չունենք»
Նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է հայ ...


19-01-2019
ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման խորհրդի անդրանիկ նիստը
Երեկ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման ...



19-01-2019
Երրորդ անգամ Դավոսում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ...

19-01-2019
Հեռացա, որ մնամ
Ա՜խ, ափսո՛ս, որ հիմա այսպես
Լուռ ու ...

19-01-2019
Տրամադրությունների փոփոխություն արաբական աշխարհում
Երբ 2018թ. սկզբներին ԱՄՆ-ը իրականացրեց իր ...

19-01-2019
Սկսվում է ձյուդոյիստների վարկանիշային մրցաշարը
Հայ ձյուդոյիստները մարզումային հագեցած ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO