Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.03.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Հայկական կոշիկն արտահանվում է ԵՄ

Սակայն հայրենական արտադրողներին դեռեւս անհանգստացնում են մի շարք խոչընդոտներ

Վերջին երկու տարում Հայաստանում 35-43 տոկոսով աճել է տեքստիլի, հագուստի եւ կաշվե արտադրանքի արտահանման ծավալը։ 40 տոկոսից ավելին արտահանվում է Եվրամիության երկրներ։ Ոլորտի ընկերությունները զանգվածային սպառման արտադրատեսակներից բացի, տեղական ու արտերկրյա դիստրիբյուտորներին են մատակարարում նաեւ դիզայներական նմուշներ։ Այս տվյալները ստացվել են «Բիզնես Արմենիա»—ի մասնագիտական հետազոտության արդյունքում։ Իսկ ինչի շնորհիվ է գրանցվել աճը թեթեւ արդյունաբերական այս ճյուղերում։
«Բիզնես Արմենիայից» հայտնում են, որ նշյալ ոլորտում ներդրումները խթանելու նպատակով կառավարությունը աջակցության մի շարք ծրագրեր է իրականացնում, որոնք սկսում են տալ իրենց արդյունքը. «Դրա շնորհիվ Հայաստանը եվրոպական, իրանական, ասիական երկրների ներդրողների համար գրավիչ հարթակ է՝ այստեղ արտադրություն հիմնելու եւ զրոյական մաքսատուրքով ԵԱՏՄ 180 միլիոնանոց շուկա դուրս գալու համար»։
Պատրաստվել է նաեւ միջազգային ներդրողներին ուղղված տեղեկատվական տեսանյութ, որը ներկայացնում է մասնավորապես տեքստիլ ոլորտի ներդրումային գրավչությունները։
Հայկական կոշիկի ու կաշվե իրերի արտադրության զարկերակը կարծես նորից սկսում է տրոփել։ Խորհրդային ժամանակներից կոշիկի արտադրության պիկը վաղուց մնացել է հիշողություն։ Հայ կաշեգործությունը նախկին ներուժից շատ փոքր ծավալով շուրջ 2—3 տասնամյակ շարունակել է թողարկել հայրենական արտադրանքը՝ քիչ, բայց որակով։ Ժամանակի ընթացքում կաշեգործության նոր ռազմավարության շնորհիվ պետական մակարդակով ուշադրություն դարձվեց ոլորտի ապագային։ Ի հայտ եկան ձեռնարկություններ, որոնք հիմնեցին կոշիկի փոքրածավալ արտադրություն։ Իսկ նախորդ տարի բոլորովին նոր հզորությամբ վերագործարկվեց Երեւանի կաշվի գործարանը՝ ծրագրելով կաշվե իրերի հայկական արտադրություն։ Այսօր կան ընկերություններ, որոնք արտադրում են նաեւ կաշվե պարագաներ՝ պայուսակներ, գոտիներ, որոնք իրենց սպառումն են գտել ոչ միայն ներքին շուկայում։
Որակյալ եւ մրցունակ արտադրանքի եւ ինքնատիպ դիզայնի շնորհիվ շատ հայ արտադրողների համար միջազգային շուկան դարձել է հասանելի իրացման համար։ Ամենամյա միջազգային ցուցահանդեսները եւս որոշակիորեն նպաստում են հայկական արտադրության տարբեր ապրանքանիշերի ճանաչելիության մեծացմանը։ Նախորդ ցուցահանդեսի արդյունքում հայաստանյան արտադրողները շուրջ 227 միլիոն դրամի արտահանման պայմանագրեր են կնքել։ Այս տարի կաշվե իրերի արտադրության ծավալների եւ արտահանման էական աճ է արձանագրվել, սակայն ցուցանիշները դեռեւս գոհացնող չեն։
Առաջարկը ծնում է պահանջարկ։ Այսպես են մեկնաբանում Գյումրիում հիմնված կոշիկի արտադրության սեփականատերերը։
Հումքի 70 տոկոսը ներկրվում է Իտալիայից, 30 տոկոսը՝ Թուրքիայից, իսկ մի փոքր մասը տեղական շուկայից են հայթայթում։
Հնարավոր է ընկերությունը հիմնի մասնաճյուղեր նաեւ Վանաձորում, Երեւանում եւ Հայաստանից դուրս։ «Բաբիննի» կոշիկ արտադրող ընկերության տնօրեն Արտակ Մովսիսյանը պատրաստ է ընդլայնել արտադրանքը, որը նաեւ արտահանվում է ՌԴ եւ եվրոպական երկրներ։ Իտալական հումքով, տեղական կարով «Բաբիննի» ընկերությունը գյումրեցի սպառողին է ներկայանում որակյալ կոշիկների նոր տեսականիով։ Արդեն մի քանի տասնյակ աշխատատեղ է բացվել արտադրամասում։
Վերջին տարին արտադրության փոքր ծավալով, բայց հետաքրքիր դիզայնով աչքի են ընկնում հայրենիք վերադարձած սիրիահայերի կողմից բացված «Ավա շուզ» ընկերության կոշիկները։ Ընկերության տնօրեն, սիրիահայ Անդրանիկ Սաֆարը արտադրանքը «Ավա շուզ» ապրանքանիշով արտահանել է Արաբական Էմիրություններ, Բելգիա, Կանադա, սակայն այժմ արտահանումը ժամանակավոր դադարեցրել է։ «ՀՀ ի» հետ զրույցում ասաց, խնդիրներ կան, առայժմ արտադրում են միայն ներքին շուկայի համար, պատճառը ոչ մրցունակ գներն են։ Նրա մատնանշմամբ, ներմուծվող հումքի մաքսատուրքը բարձրացնում է կոշիկի արտադրության ինքնարժեքը, իսկ արդեն պատրաստի արտահանված կոշիկը գնային առումով դադարում է մրցունակ լինել։ Բացի այդ, ներկրված կոշիկի մաքսատուրքը ստացվում է ավելի էժան, քան տեղականի համար ձեռք բերված հումքը։ Արդյունքում տեղական արտադրանքը ներքին շուկայում եւս դառնում է ոչ այդքան մատչելի։
«ԷլԿաԷռ» ընկերությունն արտադրում է կաշվե պայուսակներ, առայժմ արտահանման միակ շուկան ՌԴ—ն է, սակայն առաջիկայում նախատեսում է ընդլայնել արտահանման ուղղությունները։
Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկայի տնօրեն Միշա Ուլիխանյանը մարզակոշիկների արտադրության ծավալներից դժգոհ չէ, սակայն, ըստ նրա, կարող էր ծավալն ավելին լինել։ Մտաբերեց՝ ԽՍՀՄ տարիներին 100000 զույգ կոշիկ էին տարեկան արտադրում, այսօր ֆաբրիկայի արտադրման հզորությունը նվազել է, կարողանում են ընդամենը 20000 զույգ արտադրել, որի 30 տոկոսն այս տարի կարողացել են արտահանել։
Սպորտային կոշիկների որակն ու դիզայնը բավական բարձր են գնահատում արտերկրում։ Սպառման շուկան այս տարի եղել է միայն ՌԴ—ն, սակայն, տնօրենի վստահեցմամբ, եկող տարեսկզբին պայմանագիր է կնքվելու ԱՄՆ արտահանելու համար։ Արդեն հստակ է, իրացման շուկաները լինելու են հայաշատ Գլենդելն ու Լոս Անջելեսը։ Միշա Ուլիխանյանը նշեց, որ նախորդ տարիներին արտադրանքը կարողացել են արտահանել նաեւ Ֆրանսիա եւ Մարոկկո։ Արտադրանքի ծավալները կարող էին կրկնապատկվել, սակայն, նրա մատնանշմամբ, դարձյալ խնդիրը հումքն է, կոշիկի արտադրության մեջ կիրառվող նյութի թանկ գինը։ Եղվարդում արտադրվող մարզակոշիկները կամ ինչպես ավելի հայտնի են՝ «Եղվարդի բոթասները», բավական որակյալ են եւ պատրաստվում են միայն բնական կաշվից։
Համեմատության համար նշենք, եթե 2015 թ. արտահանվում էր տեղական արտադրության կոշիկների միայն 20 տոկոսը, ապա վերջին երկու տարում արտահանման թիվը կրկնապատկվել է։ Հայրենական արտադրողները լավատես են՝ ՀՀ—ում կաշեգործության համար անհրաժեշտ հումքի առկայության պարագայում կվերագործարկվեն կաշի վերամշակող ընկերությունները, հումքը կդառնա մատչելի տեղական շուկայի համար։
Ներքին արտադրողի համար հումքային բազա ապահովելու, ինչպես նաեւ թեթեւ արդյունաբերության ոլորտի խթանման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը ներկայացրել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունման նախագիծ։ Ի՞նչ է այն ենթադրում՝ կանդրադառնանք առաջիկայում։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

14-12-2018





23-03-2019
Գաղտնալսող սարքեր այլեւս չեն կարող ներկրել
Կոռուպցիայի դեմ պայքարում ԱԱԾ-ն խոստանում է հնչեղ բացահայտումներ



23-03-2019
Աննկատ աշխատանքի նկատելի արդյունքը
Մետրոպոլիտենի առեղծվածը «կուլիսներում» է

Քաղաքի ներքեւի «քաղաքի» մուտքը, ...


23-03-2019
Նոր իրավիճակ միջազգային իրավունքում
Ճանաչումը կհակասի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերին

Ժամանակակից միջազգային իրավունքում ...


23-03-2019
Չկա վատ հող, կա վատ մշակող
Բացվեց օրգանական գյուղատնտեսության ուսումնական կենտրոնը

Օրեցօր մեծանում է ...


23-03-2019
ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Կուբայի դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


23-03-2019
Առողջ սերունդ եւ ամուր թիկունք
Ֆիզիկական դաստիարակության համակարգը ենթակա է վերանայման

Հրադադարի եւ ...


23-03-2019
Գարդասիլ. ինչու է կարեւոր պատվաստվելը
ԱՆ-ն մտահոգիչ է համարում առկա ցուցանիշները

Կանանց համար ...



23-03-2019
«Արցախի մանդատն անփոփոխ է»
Ինչն է հիմք հանդիսացել համատեղ ...

23-03-2019
Թումանյանի վերջին գարունն ու մահվան հանգամանքները
Այսօր բանաստեղծի մահվան օրն է


23-03-2019
Մաքուր Հայաստանը իրականություն պետք է դառնա բոլորիս ջանքերով
Այսօր տեղի կունենա այս տարվա համապետական ...

23-03-2019
Պետությունը քաջալերում է տնտեսավարող սուբյեկտներին
Նախագահը հորդորեց հաշվի առնել Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO