Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.01.2019
ՍՈՑԻՈՒՄ


Կմշակվեն տեխնոլոգիական նոր լուծումներ

Նպատակը սեռով պայմանավորված բռնությունների նվազեցումն է

Սեռով պայմանավորված բռնությունների նվազեցմանն ուղղված «Geeks Against Gender—Based Violence (GBV)» հեքըթոնի շնորհիվ հնարավոր կլինի տեխնոլոգիական լուծումների միջոցով ի հայտ բերել նոր լուծումներ, գաղափարներ, որոնք կարող են տարբեր խնդիրներին տարբեր լուծումներ տալ։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ հեքըթոնը կկայանա դեկտեմբերի 15—16—ը Երեւանում։
Այն կազմակերպվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ու Նորարարական լուծումների ու տեխնոլոգիաների կենտրոնի կողմից՝ Համաշխարհային բանկի խմբի եւ Սեռական բռնությունների հետազոտական նախաձեռնության աջակցությամբ։
Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսուտրոն լրագրողների հետ զրույցում նշեց, որ նորարարության զարգացման այս շուկայական հարթակը տարեկան մրցույթ է։
«Այն իրականացվում է հետազոտողների եւ թիմերի համար, որպեսզի կարողանան նորարարական լուծումներ գտնել, որոնք օգնում են անհատներին, համայնքներին, ազգություններին, պետություններին հաղթահարել սեռով պայմանավորված բռնությունը»,– նշեց Սիլվի Բոսուտրոն։
Նրա խոսքով՝ այս տարի 250 հայտից հաղթող է ընտրվել 11—ը, որոնք ներկայացրել էին ողջ աշխարհից հետազոտական հաստատությունները, ընկերությունները, հասարակական կազմակերպությունները։ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի միակ հաղթողը «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն էր։ Այդ մրցանակը տրվել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամին, որի միջոցով կստեղծվեն տարբեր բջջային հավելվածներ, որոնք կարող են իրական ժամանակում փորձագիտական տեղեկատվության աջակցության տրամադրմամբ օժանդակել կանանց, օգնել հավաքել անհրաժեշտ տվյալներ։
Սիլվի Բոսուտրոն ընդգծեց, որ սեռով պայմանավորված բռնությունը համաշխարհային խնդիր է, չի ճանաչում սոցիալական, տնտեսական, ազգային սահմաններ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գնահատականներով, ամբողջ մոլորակի կանանց 1/3—ն իր կյանքի ընթացքում ֆիզիկական կամ սեռական բռնության է ենթարկվում։
«Սեռով պայմանավորված բռնությունը կարելի է կանխել։ Տարբեր հետազոտական թիմերը կարող են տարբեր ծրագրերի միջոցով նպաստել սեռով պայմանավորված բռնությունը չհանդուրժող հասարակությունների ձեւավորմանը»,– ասաց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարը։
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը նշեց, որ նմանատիպ լուծումները պահանջված են ողջ աշխարհում։ Անդրադառնալով առաջիկա հեքըթոնին, նա ասաց, որ այն տեւելու է 24 ժամ, նպատակն է համադրել տեխնոլոգիական եւ փորձագիտական համայնքների ուժերը եւ կարողանալ ի հայտ բերել նոր լուծումներ, գաղափարներ, որոնք կարող են տարբեր խնդիրներին տարբեր լուծումներ տալ։
Նախատեսված է հինգ մրցանակ տարբեր ուղղություններով, ամեն ուղղության հաղթողին կտրվի 1 միլիոն դրամ մրցանակ։

14-12-2018





19-01-2019
Բնական մեղր, սխտոր, ճարպ եւ լավաշ
Ձմեռային ժամանակահատվածում զինծառայողներին կհատկացվի լրացուցիչ սնունդ

Զինված ուժերի ...


19-01-2019
Բաքվի ջարդերը ցեղասպանություն էին
Դրանք պետք է արժանանան միջազգային հանրության հստակ գնահատականին



19-01-2019
Առջեւում բարեփոխումների երկրորդ փուլն է
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ԱԺ—ում պատասխանել է լրագրողների ...


19-01-2019
Փոփոխությունների անհրաժեշտությունը կարեւոր է
Միջազգային չափանիշների համաձայն՝ պետական կառավարման համակարգում պետք է լինի ...


19-01-2019
ԱՀՀ-ն ուզում է տեր կանգնել իր իրավունքներին
Մեկնարկել է ԱՀՀ-ի խորհրդարանի երկրորդ գումարման առաջին նստաշրջանը



19-01-2019
«Մենք Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք եւ հաղթելուց բացի այլ ճանապարհ չունենք»
Նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է հայ ...


19-01-2019
ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման խորհրդի անդրանիկ նիստը
Երեկ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման ...



19-01-2019
Երրորդ անգամ Դավոսում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ...

19-01-2019
Հեռացա, որ մնամ
Ա՜խ, ափսո՛ս, որ հիմա այսպես
Լուռ ու ...

19-01-2019
Տրամադրությունների փոփոխություն արաբական աշխարհում
Երբ 2018թ. սկզբներին ԱՄՆ-ը իրականացրեց իր ...

19-01-2019
Սկսվում է ձյուդոյիստների վարկանիշային մրցաշարը
Հայ ձյուդոյիստները մարզումային հագեցած ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO