Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.06.2019
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Թուրքիայում հայկական գրքեր կթվայնացվեն

ՀՀ ազգային գրադարանի աշխատակիցները Ստամբուլի գրադարանում են

ՀՀ Ազգային գրադարանի աշխատակիցներն այժմ Ստամբուլի քաղաքային գրադարանում են՝ հայկական գրքեր փնտրելու, գտնելու եւ թվայնացնելու նպատակով։ Այդ գործին մեծապես աջակցում է «Հրանտ Դինք» հիմնադրամը։ Մեզ հետ զրույցում այս մասին պատմեց ՀՀ ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը։
«Եթե եվրոպական գրադարանային հավաքածուները մեզ հասանելի են եղել, ապա Թուրքիայի հավաքածուները պատմականորեն փակ են եղել։ Հիմա մենք շատ լավ համագործակցություն ենք սկսել Ստամբուլի քաղաքային գրադարանի հետ՝ «Հրանտ Դինք» հիմնադրամի աջակցությամբ։ Հենց այս պահին մեր երկու աշխատակիցներ գտնվում են այնտեղ։ Մեր աշխատակիցները մեկուկես տարի առաջ եւս մեկնել եւ գտել են 100 անուն հայերեն գրքեր, որոնք մեզ նախկինում անհայտ են եղել։ Հայաստան բերելու իրավունք չունենք, սակայն դրանք բոլորը նկարել ենք եւ թվայնացրել։ Դրանք 1800—ականների գրքեր են։ Մատենագետների համար խիստ կարեւոր է, որ լրիվ նոր անուններ հայտնվեցին»,—ասաց Զարգարյանը։
Այդ գրքերի մեծ մասը Պոլսի հայ գրողների գրքեր են։ Կան նաեւ հայատառ թուրքերեն գրքեր, քաղաքական գրքեր։ Ազգային գրադարանը նպատակ ունի նաեւ գտնել աշխարհում հայերի կողմից տպագրված բոլոր Աստվածաշունչները, գնել ու բերել Հայաստան, իսկ որն էլ հնարավոր չէ գնել, գոնե թվայնացնել ու թվային պատճենները վերցնել։ Ստամբուլի գրադարանում մի այդպիսի անհայտ Աստվածաշունչ են գտել եւ թվայնացրել։
Տնօրենը հույս ունի, որ հիմա եւս նոր գրքեր կգտնեն Ստամբուլի գրադարանում. «Երկու շաբաթով են գնում, ժամանակը կարճ է, որքան հասցնեն՝ կաշխատեն։ Նրանց հետ կապի մեջ ենք, արդեն իսկ գտել են արժեքավոր գրքեր»։
Թվայնացված տարբերակները հասանելի են «Հայ գիրք» եւ «Հայ մամուլ» շտեմարաններում։ «Հայ մամուլում» թվայնացրել են ընդհանուր առմամբ արդեն 3.5 մլն էջ, իսկ «Հայ գրքում»՝ 2 մլն—ից ավելի։ Թեեւ այսօր շատերն են գրքերը կարդում էլեկտրոնային տարբերակով, սակայն գրադարանի այցելուների թիվը չի նվազել։ Զարգարյանի կարծիքով՝ գրադարաններն ընդհանրապես միայն ընթերցելու վայր չեն, այլ հանգիստ ընթերցելու վայր։ «Եվ մեր ընթերցասրահի պայմանները շատ լավն են։ Ընթերցողների թիվն ավելացել է վիրտուալ հարթակում ընթերցողների հաշվին։ Նկատում ենք, որ մեր թվայնացված գրքերը կարդում են նաեւ Ճապոնիայից, Չինաստանից»,—ասաց տնօրենը։
Նա նշեց, որ հեղինակային իրավունքը թույլ է տալիս գիրքը թվայնացնել գրողի մահից 70 տարի հետո։ Հիմա գրադարանը թվայնացնում է 1512–ից մինչ 1950—ականները լույս տեսած գրքերը։ Երբ հասնեն այդ սահմանին, թվայնացման համար արդեն թույլտվություն պետք է ստանան հեղինակների ժառանգներից։
Ազգային գրադարանի տնօրենը նկատում է, որ մեծ է հատկապես հայերենով գեղարվեստական գրականության պահանջարկը, դրան հաջորդում է հասարակագիտական բլոկը։ Սակայն ընթերցողներին այնքան էլ չեն հետաքրքրում ճշգրիտ գիտությունները։
Գրադարանը փետրվար ամսին կպատրաստի նաեւ «Նորահայտ անուններ» հրատարակությունը։ Դրանում կլինեն այն մամուլն ու գրքերը, որոնք մատենագիտական ոչ մի ցանկում չեն եղել։ Ստամբուլում գտած գրքերը եւս տպագրվելու են դրանում, որպեսզի չկորչեն։
Գրադարանն էլեկտրոնային աճուրդներից եւս բավականին հետաքրքիր գրքեր է ձեռք բերում։ «Այդ եղանակով ձեռք ենք բերել Աստվածաշունչ, հայատառ թուրքերեն գրքեր։ Ունենում ենք նաեւ շատ նվիրատվություններ։ Վերջերս Բեյրութից ստացանք 3—4 գիրք՝ անձնական գրադարանից։ Նոր Ջուղայի հայերն են շատ գրքեր բերում մեզ»,—պատմեց տնօրենը։
Ազգային գրադարանի գրադարանային հավաքածուն ներառում է մոտ 6.5 մլն կտոր։ Հիմա ռուսերեն ֆոնդի հաշվառում են իրականացնում։ Տարեկան 2.5—3 հազար նոր ընթերցող է գրանցվում գրադարանում։ Իսկ ընթերցողների քարտարանում գրանցված է 30 հազարից ավելի ընթերցող։ Օրական Ազգային գրադարան է մտնում 500—800 ընթերցող։
Աննա ԳՐԻԳՈՐՅԱՆ

14-12-2018





15-06-2019
Հանրային վերահսկողությունը՝ կանխարգելիչ եւս մեկ միջոց
Քաղաքացու արձանագրած ճանապարհային կանոնների խախտումներին կտրվի իրավական գնահատական

Լուսինե ...


15-06-2019
Տավարի մսի մաքսատուրքը 61.5 տոկոսով նվազել է, գառի մսինը՝ սառեցվել
Ինչ կտա ՀՀ-ին ԵԱՏՄ-ԻԻՀ ազատ առեւտրի գոտու ստեղծման ...


15-06-2019
Շների, շնատերերի եւ Ծիծեռնակաբերդի զբոսայգու մասին
Գաղտնիք չէ, որ մեր մայրաքաղաքում վերջերս թափառող շները շատացել ...


15-06-2019
Խորհրդարանական մշակույթի ժողովրդավարացման հիմնախնդիրները՝ արժեբանական չափման ներքո
Հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր Մարիամ Մարգարյանի հետ

Խորհրդարանական ...


15-06-2019
Կանխարգելե՞լ, թե՞ գնալ հետեւանքները վերացնելու ճանապարհով
Օրինագիծը միտված է սպառողների իրավունքների պաշտպանությանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


«Շատ ...


15-06-2019
Դանիիլ Խարմս. «Պատահարներ» շարքից
«Մի պառավ չափազանց հետաքրքրությամբ դուրս նայեց պատուհանից, ցած ընկավ ...


15-06-2019
Հովհաննես Մելքոնյան
Իրեն, ինչպես շատերը, ես նույնպես Ռուբենիչ էի ասում. ու ...



15-06-2019
Նոր շունչ տիկնիկագործությանը
Թբիլիսիում բացվել է հայկական տիկնիկային ...

15-06-2019
Շախմատի արքան
Հունիսի 17-ին Տիգրան Պետրոսյանը կդառնար 90 ...

15-06-2019
Մեծագույն խնդիրը գիրք հրատարակելն է
Ծաղկաձորում քննարկվել են երիտասարդ ...

15-06-2019
Պետական պահպանության կարիք կա
Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհն անցնում է Գեղհովիտ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO