Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.03.2019
ՄԱՅՐ ԱԹՈՌ


Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությանը

Նախօրեին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամներին, հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Հանդիպմանը կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն Ամենայն հայոց կաթողիկոսին ներկայացրեց 7—րդ գումարման խորհրդարանում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներին, անդրադարձավ կուսակցության քաղաքական հայացքներին ու դավանած ավանդական քրիստոնեական արժեքներին՝ նշելով, որ առջեւում կան շատ անելիքներ եւ այդ իմաստով մեծ պատասխանատվություն է դրված նորընտիր Ազգային ժողովի ուսերին։ Տիար Մարուքյանը այս առաքելության համար կարեւորեց Հայոց հայրապետի օրհնությունը՝ ընդգծելով, որ խմբակցության գործունեության մեջ նաեւ կարեւոր տեղ պետք է հատկացվի ինչպես Հայաստանում, այնպես եւ նրա սահմաններից դուրս գտնվող հարուստ քրիստոնեական ժառանգության պահպանության խնդիրներին։
Այնուհետեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամներին ողջունեց եւ իր բարեմաղթանքերը փոխանցեց Նորին սրբություն Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը։ Վեհափառ հայրապետը շնորհավորեց խորհրդարանականներին ձեռք բերած վստահության քվեի համար, որը հնարավորություն է ընծայելու նրանց օրենսդրական գործունեությամբ իրականացնել իրենց բոլոր ծրագրերը, ամուր հիմերի վրա հաստատել հայոց պետականությունը, նպաստել հզոր եւ ապահով հայրենիքի կերտմանը։
Երկրի առջեւ ծառացած մարտահրավերների, դժվարությունների եւ խնդիրների հաղթահարման գործում որոշումների կայացման մեջ իբրեւ զորության եւ ներշնչման ոգու աղբյուր Հայոց հայրապետը նկատեց անցյալի հետ հաղորդակցությունը, կարեւորեց ազգային ժառանգության ճանաչողությունը եւ կապը պատմության հետ։ Նորին սրբությունը վստահություն հայտնեց, որ օրինաստեղծ գործունեությունը կխարսխվի այն ավանդների եւ արժեհամակարգի վրա, որոնք դարեր շարունակ ուժ են տվել մեր ժողովրդին՝ հաղթանակելու, դիմագրավելու դարերի փորձությունները եւ վերապրելու պատմության բոլոր օրհասական պահերը։
Նորին սրբությունը պատասխանեց նաեւ ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին եկեղեցական կյանքի մարտահրավերներին, հոգեւոր ժառանգության պահպանության խնդիրներին եւ եկեղեցի—պետություն հարաբերություններին։ Վերջինիս առնչությամբ Վեհափառ հայրապետն ընդգծեց, որ Հայոց եկեղեցին ինչպես պատմության ընթացքում, այնպես եւ այսօր շարունակելու է սատարել հայրենի պետությանը, որպեսզի հայոց ողջ ներուժի համախմբմամբ, սիրո եւ միաբանության մեջ, նվիրյալ եւ ազգաշեն ծառայությամբ կյանքի կոչվի աշխարհասփյուռ մեր ժողովրդի՝ լուսավոր հայրենիք ունենալու տեսլականը։

18-12-2018





23-03-2019
Գաղտնալսող սարքեր այլեւս չեն կարող ներկրել
Կոռուպցիայի դեմ պայքարում ԱԱԾ-ն խոստանում է հնչեղ բացահայտումներ



23-03-2019
Աննկատ աշխատանքի նկատելի արդյունքը
Մետրոպոլիտենի առեղծվածը «կուլիսներում» է

Քաղաքի ներքեւի «քաղաքի» մուտքը, ...


23-03-2019
Նոր իրավիճակ միջազգային իրավունքում
Ճանաչումը կհակասի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերին

Ժամանակակից միջազգային իրավունքում ...


23-03-2019
Չկա վատ հող, կա վատ մշակող
Բացվեց օրգանական գյուղատնտեսության ուսումնական կենտրոնը

Օրեցօր մեծանում է ...


23-03-2019
ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Կուբայի դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


23-03-2019
Առողջ սերունդ եւ ամուր թիկունք
Ֆիզիկական դաստիարակության համակարգը ենթակա է վերանայման

Հրադադարի եւ ...


23-03-2019
Գարդասիլ. ինչու է կարեւոր պատվաստվելը
ԱՆ-ն մտահոգիչ է համարում առկա ցուցանիշները

Կանանց համար ...



23-03-2019
«Արցախի մանդատն անփոփոխ է»
Ինչն է հիմք հանդիսացել համատեղ ...

23-03-2019
Թումանյանի վերջին գարունն ու մահվան հանգամանքները
Այսօր բանաստեղծի մահվան օրն է


23-03-2019
Մաքուր Հայաստանը իրականություն պետք է դառնա բոլորիս ջանքերով
Այսօր տեղի կունենա այս տարվա համապետական ...

23-03-2019
Պետությունը քաջալերում է տնտեսավարող սուբյեկտներին
Նախագահը հորդորեց հաշվի առնել Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO