Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.01.2019
ՄԱՐԶԵՐ


Գյուղերի զարգացման ծրագրերը լավ արդյունքներ են տալիս

«Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է աջակցել սահմանամերձ մարզերին

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գյուղերի զարգացման ծրագրերի շրջանակում գործող «ՀիմնաՏավուշ» հիմնադրամը շարունակում է նպաստել Տավուշի գյուղատնտեսության զարգացմանը։ Այս տարի 45 հղի երինջներ են ներմուծվել Դանիայի Թագավորությունից։ Հատուկ սերմնավորման շնորհիվ ծնվել են էգ հորթեր, ինչը կնպաստի ֆերմայի կաթնային ուղղության զարգացմանը։ Բարելավվել են անասնակերի պահպանման պայմանները, մեծացվել է հարդանոցը, եւ փոխվել է կերակրման մեթոդը։ Ֆրանսիացի փորձագետների պարբերաբար այցերի շնորհիվ ներմուծվել են ֆերմայի կառավարման արդի մեթոդներ։
Լուսաձոր համայնքում 8 հեկտարի վրա արդեն իրականացված էլիտար աշնանացան 20 տոննա ցորենի բերքը հավասարապես բաժանվել է Լուսաձոր համայնքի 150 գյուղացիական տնտեսություններին։ Գյուղացիներին անհատույց տրամադրվել է ճակնդեղի սերմեր, ինչից ստացված 150 տոննա բերքը գնվել է նրանցից։ 2018թ. մարզի 10 համայնքների 4000 գյուղացիական տնտեսություններին տրամադրվել են շուրջ 7000 տնկի (խնձորենի, նռենի, բալենի, արքայանարինջ եւ այլն)։ Գյուղատնտեսի կողմից իրականացվել են պրակտիկ դասընթացներ՝տնկիների ճիշտ մշակման վերաբերյալ։
Կիրանց, Նավուր, Գոշ, Գանձաքար, Արծվաբերդ, Կողբ համայնքներում հիմնադրամի կողմից կառուցված փոքր մինի—ֆերմաներում իրականացվել են բարեկարգման աշխատանքներ։ Այժմ գրեթե բոլոր փոքր ֆերմաներն ունեն հարդանոց, որտեղ կարող են պահեստավորել անասնակերը։
2017թ. հիմնադրամը ՀՀ Տավուշի մարզում ներդրել էր արեւային էներգիայի կիրառման ծրագիրը։ Առաջին շահառու համայնքը Խաշթառակն էր, որտեղ արդեն 50 ընտանիք ապահովված է տաք ջրով (300 լ), ինչպես նաեւ համայնքային նշանակության շինությունները՝ դպրոցը, մանկապարտեզը, բուժկետը, համայնքապետարանը։ 2018թ. հաջորդ շահառու համայնք դարձավ Լուսաձորը, որտեղ տեղադրվեցին 10 արեւային ջրատաքացուցիչներ։ Հաշվի առնելով ծրագրի արդյունավետությունը, նախատեսվում է այն շարունակել 2019թ. այլ շահառու համայնքներում. 171 ընտանիք կսկսի օգտվել արեւային էներգիայից։
Ընթացիկ տարում ընդլայնվել է կաթնամթերքի արտադրամասը եւ համալրվել նոր սարքավորումներով՝ նպաստելով հիգիենայի կանոնների առավել պահպանմանը։ Արտադրամասի աշխատակիցներին իր մասնագիտական փորձառությունն է փոխանցում ֆրանսիացի պանրագործ Պատրիկ Ֆրանժինը, ով պարբերաբար այցելում է Հայաստան։ 2019թ.–ին նախատեսվում է նաեւ այլ ֆրանսիացի փորձագետների այց՝ նոր պանրատեսակներ ստանալու համար։ Լուսաձորում արտադրվող կաթնամթերքը վաճառվում է Իջեւանի եւ Երեւանի ֆիրմային խանութներում, սուպերմարկետում, ինչպես նաեւ Մոսկվայի մեծածախ առեւտրի կենտրոններում։

18-12-2018





19-01-2019
Բնական մեղր, սխտոր, ճարպ եւ լավաշ
Ձմեռային ժամանակահատվածում զինծառայողներին կհատկացվի լրացուցիչ սնունդ

Զինված ուժերի ...


19-01-2019
Բաքվի ջարդերը ցեղասպանություն էին
Դրանք պետք է արժանանան միջազգային հանրության հստակ գնահատականին



19-01-2019
Առջեւում բարեփոխումների երկրորդ փուլն է
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ԱԺ—ում պատասխանել է լրագրողների ...


19-01-2019
Փոփոխությունների անհրաժեշտությունը կարեւոր է
Միջազգային չափանիշների համաձայն՝ պետական կառավարման համակարգում պետք է լինի ...


19-01-2019
ԱՀՀ-ն ուզում է տեր կանգնել իր իրավունքներին
Մեկնարկել է ԱՀՀ-ի խորհրդարանի երկրորդ գումարման առաջին նստաշրջանը



19-01-2019
«Մենք Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք եւ հաղթելուց բացի այլ ճանապարհ չունենք»
Նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է հայ ...


19-01-2019
ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման խորհրդի անդրանիկ նիստը
Երեկ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման ...



19-01-2019
Երրորդ անգամ Դավոսում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ...

19-01-2019
Հեռացա, որ մնամ
Ա՜խ, ափսո՛ս, որ հիմա այսպես
Լուռ ու ...

19-01-2019
Տրամադրությունների փոփոխություն արաբական աշխարհում
Երբ 2018թ. սկզբներին ԱՄՆ-ը իրականացրեց իր ...

19-01-2019
Սկսվում է ձյուդոյիստների վարկանիշային մրցաշարը
Հայ ձյուդոյիստները մարզումային հագեցած ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO