Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.03.2019
ԱՇԽԱՐՀ


Կիրականացվի՞ ռազմական երրորդ գործողությունը

Օրերս Թուրքիայի նախագահ Էրդողանը այդ երկրի ռազմարդյունաբերական համալիրի ներկայացուցիչների նիստի իր ելույթում հայտարարել է, որ բանակը շուտով ռազմական նոր գործողություններ է սկսելու Սիրիայի հյուսիսում՝ Եփրատի արեւելյան հատվածում՝ ընդդեմ քրդական ժողովրդի պաշտպան միավորումների (YPG)։ Նա ընդգծել է, որ թուրքական բանակը այդ տարածքները մաքրազարդելու է ահաբեկիչ անջատողականներից։ Խոսքը YPG—ի մասին է, որը գտնվում է ԱՄՆ—ի հովանու ներքո։ Բացի այդ, խնդրո առարկա տարածքներում տեղակայված են նաեւ Ամերիկայի բանակի ստորաբաժանումներ, հանգամանք, որը հաշվի առնելով, փորձագետները ԱՄՆ—ի եւ Թուրքիայի ուժերի միջեւ բախումը չեն բացառում, ինչը թերեւս կարող է պատճառաբանվել ԱՄՆ—ի հասցեին Էրդողանի հնչեցրած խիստ քննադատություններով։ Նա իր ելույթում շեշտել է, որ ԱՄՆ—ն ահաբեկիչների դեմ պայքարի պատրվակով Թուրքիայի սահմանների հարեւանությամբ տեղակայել է տարբեր բնույթի ահաբեկիչների, ինչը չի կարող շարունակվել։ Թուրքիային խիստ զայրացրել է նաեւ, որ ի հեճուկս Անկարայի, ԱՄՆ—ի զինուժի ներկայացուցիչները Սիրիա—Թուրքիա սահմանին վերահսկիչ կետեր են ստեղծել, որոնք Անկարան գնահատում է որպես ահաբեկիչներին Թուրքիայից պաշտպանելու քայլ։ Այսուհանդերձ, նման բախումը թերեւս բացառվում է, հաշվի առնելով ոչ միայն այն, որ երկու երկրները դաշնակիցներ են, այլ նաեւ այն, որ Թուրքիան վերջին շրջանում լուրջ ջանքեր է գործադրում Վաշինգտոն—Անկարա փոխհարաբերությունների բնականոնացման ուղղությամբ։
Սիրիայում Թուրքիայի ջանքերը միչեւ 2015թ. ուղղված էին այդ երկրում թուրքամետ, ծայրահեղական «Մուսուլման եղբայրներին» իշխանության բերելուն, ինչը ձախողվեց։ Այնուհետեւ Անկարայի գերնպատակ է դարձել քրդերին Սիրիայում լիովին մեկուսացնելը, չեզոքացնելը, այդ երկրում որեւէ դեր ունենալու հնարավորության բացառումը։ Անդրադառնալով քրդական ուժերի դերին Սիրիայի 8—ամյա ներքին բախումներում՝ նշենք, որ 2013—ից ի վեր, երբ Սիրիայի բանակը հեռացավ քրդաբնակ տարածքներից, ինչպես իրենք՝ քրդերը, հայտարարեցին, ինքնապաշտպանության նպատակով ձեւավորեց ինքնավարություն, որն իհարկե Դամասկոսը չի ճանաչում։ Ապա կազմավորվեցին քրդական զինված ջոկատներ, որոնք ակտիվորեն մասնակցել են «Իսլմական պետության» դեմ պայքարին, սակայն իշխանական ուժերի դեմ երբեք դուրս չեն եկել։ Դրանք են քրդական խոշորագույն կազմակերպություները՝ «Ժողովրդավարական միություն» (PYD) կուսակցությունը, դրան կից ստեղծված YPG զինված կազմակերպությունը, ապա հիմնականում քրդերի, նաեւ արաբների մասնակցությամբ «Սիրիայի ժողովրդավարական ուժերը» (SDF), որոնց 2015—ից ի վեր զինել եւ հովանավորում է ԱՄՆ—ն։ Քրդական ինքնավարությունը կազմված է Թուրքիայի սահմանների հարեւանությամբ գտնվող Ջազիրա (Հասաքայում), Աֆրին եւ Քուբանի «կանտոններից», որոնք դաիշականների դեմ քրդական ուժերի անձնուրաց պայքարի ընթացքում ազատագրվել էին, ինչը խիստ մտահոգել էր Անկարային։ Վերջինս YPG—ին ու SDF—ին համարում է ահաբեկչական կազմակերպություններ՝ PKK—ի սիրիական մասնաճյուղ, մինչդեռ ԱՄՆ—ն ու Եվրամիությունը YPG—ին ու SDF—ին ոչ միայն ահաբեկչական չեն համարում, այլեւ աջակցում եւ հովանավորում են։
Այժմ Անկարան պատրաստվում է Սիրիայի հյուսիսում իրականացնել ռազմական երրորդ գործողությունը, թեեւ Էրդողանը հստակ օրը չի հայտարարել, նշելով, որ սկսվելու է առաջիկա օրերին, սակայն հայտարարությունը արժանացել է ե՛ւ ԱՄՆ—ի, ե՛ւ Եվրամիության խիստ բացասական արձագանքներին։ Պենտագոնը նախազգուշացնելով Թուրքիային՝ հայտարարել է, որ Սիրիայի քրդերի դեմ այդ երկրի միակողմանի գործողություններն անընդունելի են, մանավանդ որ այդտեղ տեղակայված են նաեւ ամերիկյան ստորաբաժանումներ։ Պենտագոնը ԱՄՆ—ի եւ Թուրքիայի միջեւ խորհրդակցությունն ու համագործակցությունը տարածաշրջանի անվտանգության խնդիրների միակ լուծումն է համարել։
Եվրամիության արտաքին գործերի հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Թուրքիային կոչ է արել հրաժարվել ցանկացած միակողմանի գործողությունից, որը կհարվածի «Իսլամական պետության» դեմ պայքարին, երբ այն վերջնական փուլին է մոտեցել։ Մյուս կողմից, Էրդողանի հայտարարությանը զուգահեռ՝ թուրքական ԶԼՄ—ներում, հենվելով ԱԳ նախարար Չաուշօղլուի արտահայտած տեսակետների վրա, շրջանառության մեջ է դրվել Ֆեթուլա Գյուլենի հնարավոր արտահանձնման հարցը։ Ըստ նշյալ տեղեկության՝ G20—ի շրջանակներում ԱՄՆ նախագահ Թրամփը Էրդողանի հետ հանդիպմանը հայտնել է, որ այդ հարցը ուսումնասիրության ընթացքում է։ Նման զուգադիպությունը թերեւս պատահական չէ, ուստի, կարելի է ենթադրել, որ բացառված չէ՝ Անկարան ռազմական գործողություններն ու Գյուլենի արտահանձնումը միաժամանակ օրակարգ մտցնելով՝ նպատակամղված է ինչ—որ հարց լուծել, այդ մտքից հրաժարվելու դիմաց։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

18-12-2018





23-03-2019
Գաղտնալսող սարքեր այլեւս չեն կարող ներկրել
Կոռուպցիայի դեմ պայքարում ԱԱԾ-ն խոստանում է հնչեղ բացահայտումներ



23-03-2019
Աննկատ աշխատանքի նկատելի արդյունքը
Մետրոպոլիտենի առեղծվածը «կուլիսներում» է

Քաղաքի ներքեւի «քաղաքի» մուտքը, ...


23-03-2019
Նոր իրավիճակ միջազգային իրավունքում
Ճանաչումը կհակասի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերին

Ժամանակակից միջազգային իրավունքում ...


23-03-2019
Չկա վատ հող, կա վատ մշակող
Բացվեց օրգանական գյուղատնտեսության ուսումնական կենտրոնը

Օրեցօր մեծանում է ...


23-03-2019
ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Կուբայի դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


23-03-2019
Առողջ սերունդ եւ ամուր թիկունք
Ֆիզիկական դաստիարակության համակարգը ենթակա է վերանայման

Հրադադարի եւ ...


23-03-2019
Գարդասիլ. ինչու է կարեւոր պատվաստվելը
ԱՆ-ն մտահոգիչ է համարում առկա ցուցանիշները

Կանանց համար ...



23-03-2019
«Արցախի մանդատն անփոփոխ է»
Ինչն է հիմք հանդիսացել համատեղ ...

23-03-2019
Թումանյանի վերջին գարունն ու մահվան հանգամանքները
Այսօր բանաստեղծի մահվան օրն է


23-03-2019
Մաքուր Հայաստանը իրականություն պետք է դառնա բոլորիս ջանքերով
Այսօր տեղի կունենա այս տարվա համապետական ...

23-03-2019
Պետությունը քաջալերում է տնտեսավարող սուբյեկտներին
Նախագահը հորդորեց հաշվի առնել Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO