Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.03.2019
ԶԱՆԱԶԱՆ


Արգելանք՝ այլընտրանքով

Ամանորն անցնում է, լինենք անկեղծ, խայտառակ արհեստածին աղմուկի ուղեկցությամբ։ Երկիրը տարին բոլոր համաճարակած հրավառությունների աղմուկը տոնական օրերին բազմապատկվում է։ Չկա որեւէ հսկողություն, չի գործում բնագավառը կարգավորող օրենքը, համաձայն որի՝ բնակավայրերին մոտ տարածքներում (բակերում, փողոցներում եւ հրապարակներում, առողջապահական հիմնարկներում եւ այլուր) չի կարելի հրավառություն կազմակերպել ո՛չ մինչեւ 23.00—ն, ո՛չ էլ կեսգիշերից առաջ եւ հետո, կազմակերպում են նախատոնական եւ հետտոնական ժամանակահատվածում, դպրոցականների արձակուրդի օրերին մայրաքաղաքն ու հանրապետությունը հեղեղվում են պայթուցիկներով, որոնք օրն ի բուն որոտում են եւ խեղաթյուրում եզակի տոնական շրջափուլը, Ամանորն ու Սուրբ Ծնունդը։
Բայց չէ՞ որ Ամանորը հանգստի աննախադեպ մի շրջան է, տարվա ընթացքում կուտակված բացասական հույզերն են լիցքաթափվում՝ ժողովուրդը՝ մանուկից ծեր, հանգստանում է։
Ամանորը անդորրի շրջան է։ Սա անվիճարկելի է։ Սակայն 2002—ին ընդունված մի անհեթեթ կառավարական որոշմամբ (2001 թ., որոշում N895—ն…) կանաչ ճանապարհ է բացվել հրագործական տեսականու (հրավառային նյութեր եւ պայթուցիկներ) ազատ ներկրման եւ արտադրության, անկաշկանդ վաճառքի եւ օգտագործման առջեւ։ Այսօր դրանք վաճառվում են յուրաքանչյուր քայլափոխի։
Այսինքն՝ թնջուկն առկա է եւ ենթակա է անհապաղ լուծման։ (Այստեղ հիշենք, որ թե՛ հրավառությունների, թե՛ հատկապես պայթուցիկների գործածումից խեղանդամվում են բազմաթիվ քաղաքացիներ, ոմանք բավականին լրջորեն, ցավոք, նաեւ՝ անբուժելի)։
Արգելանքի այլընտրանքը ահա սա է՝ թույլատրել հրավառությունները օրենքով սահմանված վայրերում, հեռու բնակելի տարածքներից եւ այլ մարդաշատ վայրերից, եւ ամենակարեւորը՝ թույլատրել օգտագործել բացառապես ոչ ավելի, քան 50 դեցիբալ ձայն արձակող հրավառական նյութեր, ինչպես արվում է ողջ քաղաքակիրթ աշխարհում։ Հրավառությունն ինքնին բավականին գեղեցիկ զվարճամիջոց է, անտանելի եւ անընդունելի է անհեթեթ աղմուկը։
Ինչ վերաբերում է պայթուցիկներին, ապա դրանց անվերապահ արգելանքն այլընտրանք չունի։ Կա մեկ այլընտրանք. դրանց շահառուներին, այն է՝ մանուկներին եւ պատանիներին, առաջարկել անվտանգ եւ անաղմուկ այլ զվարճատեսակներ։ Թե ինչ՝ դժվար չէ գտնել եւ արտադրել։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

18-12-2018





23-03-2019
Գաղտնալսող սարքեր այլեւս չեն կարող ներկրել
Կոռուպցիայի դեմ պայքարում ԱԱԾ-ն խոստանում է հնչեղ բացահայտումներ



23-03-2019
Աննկատ աշխատանքի նկատելի արդյունքը
Մետրոպոլիտենի առեղծվածը «կուլիսներում» է

Քաղաքի ներքեւի «քաղաքի» մուտքը, ...


23-03-2019
Նոր իրավիճակ միջազգային իրավունքում
Ճանաչումը կհակասի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերին

Ժամանակակից միջազգային իրավունքում ...


23-03-2019
Չկա վատ հող, կա վատ մշակող
Բացվեց օրգանական գյուղատնտեսության ուսումնական կենտրոնը

Օրեցօր մեծանում է ...


23-03-2019
ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Կուբայի դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


23-03-2019
Առողջ սերունդ եւ ամուր թիկունք
Ֆիզիկական դաստիարակության համակարգը ենթակա է վերանայման

Հրադադարի եւ ...


23-03-2019
Գարդասիլ. ինչու է կարեւոր պատվաստվելը
ԱՆ-ն մտահոգիչ է համարում առկա ցուցանիշները

Կանանց համար ...



23-03-2019
«Արցախի մանդատն անփոփոխ է»
Ինչն է հիմք հանդիսացել համատեղ ...

23-03-2019
Թումանյանի վերջին գարունն ու մահվան հանգամանքները
Այսօր բանաստեղծի մահվան օրն է


23-03-2019
Մաքուր Հայաստանը իրականություն պետք է դառնա բոլորիս ջանքերով
Այսօր տեղի կունենա այս տարվա համապետական ...

23-03-2019
Պետությունը քաջալերում է տնտեսավարող սուբյեկտներին
Նախագահը հորդորեց հաշվի առնել Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO