Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.01.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Ինչ հանգրվանում է ղարաբաղյան կարգավորման գործընթացը

Տարվա ընթացքում խնդրին առնչվող զարգացումները ամփոփել են փորձագետները

Անցնող տարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում քաղաքական բանակցություններ որպես այդպիսին երկու երկրների ղեկավարների միջեւ տեղի չեն ունեցել։ Այդուհանդերձ, կարգավորման գործընթացի հետ կապված այլ զարգացումների պակաս չի զգացվել։
«Ընթացիկ տարվա փետրվարին պարզ դարձավ, որ Ադրբեջանում անցկացվում են արտահերթ ընտրություններ, ինչին զուգահեռ ականատես եղանք սահմանին լարվածության աճին, առկա էր հռետորաբանության կոշտացում։ Բացասական դինամիկան պահպանվեց ապրիլ, մայիս ամիսներին, երբ Ադրբեջանում եւ Հայաստանում ներքաղաքական զարգացումներ էին տեղի ունենում։ Հայաստանում հեղափոխական զարգացումներին զուգահեռ սահմանին լարվածության աճ կար, ականատես եղանք համանախագահների հետ ակտիվ հանդիպումներին։ Հայկական կողմը վերահաստատեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը շարունակելու հանձնառությունը»,–ասել է քաղաքագետ Նարեկ Մինասյանը։ Ըստ նրա՝ հուլիսին, այնուհետեւ սեպտեմբերին համանախագահները կազմակերպեցին արտգործնախարարների հանդիպումները։ Դրանք հիմնականում կրում էին ճանաչողական բնույթ։
Հետաքրքիր զարգացումներ տեղի ունեցան սեպտեմբերի վերջին։ Մասնավորապես, Դուշանբեում Փաշինյան—Ալիեւ ոչ ֆորմալ հանդիպումը, որի ընթացքում որոշակի քննարկումներ են եղել, ինչի արդյունքում ձեռք են բերվել օպերատիվ կապի վերականգնման վերաբերյալ պայմանավորվածություններ, անդրադարձ է եղել լարվածության նվազեցման խնդրին։
«Հետագայում մենք ականատես եղանք, որ այդ պայմանավորվածությունները կյանքի են կոչվում։ Այսօր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նվազում ենք տեսնում։ Համանախագահները ողջունեցին նման նախաձեռնությունները եւ փորձեցին իրենց տարածաշրջանային այցերի ընթացքում հստակեցնել մանրամասները եւ նպաստել դրանց կյանքի կոչմանը։ Վերջին իրադարձությունը, թերեւս, Միլանում արտգործնախարարների հանդիպումն էր, որը որոշ դրական տարրեր էր պարունակում։ Համանախագահները հույս էին հայտնում, որ 2019 թվականին կշարունակվի բանակցային գործընթացն առավել բարձր մակարդակով»,–ասել է Նարեկ Մինասյանը։
Ըստ Նարեկ Մինասյանի՝ եղածը բավարար չէ, որովհետեւ դեռ պետք է կյանքի կոչվեն հետաքննության մեխանիզմները, ընդլայնվի մոնիտորինգի խումբը։ Սրանք հարակից քայլեր են, որոնք կարող են բավական լուրջ ազդեցություն ունենալ եւ նպաստել խաղաղության մթնոլորտի ձեւավորմանը։
Ադրբեջանագետ Տաթեւ Հայրապետյանը նշել է, որ առաջիկա գործընթացում Հայաստանն իր շահերն է առաջ մղելու։ Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի խորհրդարանական մեծամասնություն կազմած «Իմ քայլը» դաշինքի կողմից հստակ արձանագրվել է՝ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ, առանց Արցախի ու Հայաստանի բնակիչների, լուծում չի կարող լինել, եւ գործընթացը պետք է դառնա շատ ավելի թափանցիկ, հետագա քայլերն էլ շարունակվելու են Արցախի միջազգային ճանաչման համար։
«Դիրքորշումները հստակ են, մնում է տարբեր հարթակներում, այդ թվում խորհրդարանական դիվանագիտության միջոցով շարունակել աշխատել այդ ուղղությամբ»,–ասել է Տաթեւ Հայրապետյանը։
Ըստ նրա՝ հետաքրքիր էին Ադրբեջանի նախագահի վերջին երկու ելույթները, երբ ղարաբաղյան հարցի լուծումը կապվեց սպառազինությունների աճի հետ։
«Այսինքն՝ ասել, որ Ադրբեջանը հրաժարվում է խնդիրը ռազմական ճանապարհով լուծելուց, առնվազն միամտություն է, պարզապես Ադրբեջանը նոր ստեղծված իրավիճակում փորձում է ներկայանալ իբր կառուցողական»,–ասել է նա։
Տավուշի սահմանագծում Ադրբեջանի սահմանապահ զորքերի տեղակայումը, զինված ստորաբաժանումների հետքաշումը կամ այլ տեղ տեղափոխելը Նարեկ Մինասյանը դիտարկում է «կառուցողական» ներկայանալու շրջանակում։
«Ադրբեջանը փորձում է իրեն դիրքավորել որպես հակամարտության կառուցողական կողմ, սակայն իրականում երկրի ներսում որեւէ իրական բան չի արվում։ Այդ համատեքստում կարելի է դիտարկել բոլորը բոլորի դիմաց սկզբունքով ռազմագերիների փոխանակման հետ կապված արշավը, ինչը կեղծ խաղաղասիրության, կառուցողական երեւալու խնդիր է հետապնդում»,–նշել է նա՝ ավելացնելով, որ պետք է հնարավորինս առաջ մղել մինչ այժմ վստահության ամրապնդման մի շարք պայմանավորվածությունների կյանքի կոչումը, ինչպես նաեւ առաջ բերել նոր նախաձեռնություններ։
Ա. Գ.

19-12-2018





19-01-2019
Բնական մեղր, սխտոր, ճարպ եւ լավաշ
Ձմեռային ժամանակահատվածում զինծառայողներին կհատկացվի լրացուցիչ սնունդ

Զինված ուժերի ...


19-01-2019
Բաքվի ջարդերը ցեղասպանություն էին
Դրանք պետք է արժանանան միջազգային հանրության հստակ գնահատականին



19-01-2019
Առջեւում բարեփոխումների երկրորդ փուլն է
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ԱԺ—ում պատասխանել է լրագրողների ...


19-01-2019
Փոփոխությունների անհրաժեշտությունը կարեւոր է
Միջազգային չափանիշների համաձայն՝ պետական կառավարման համակարգում պետք է լինի ...


19-01-2019
ԱՀՀ-ն ուզում է տեր կանգնել իր իրավունքներին
Մեկնարկել է ԱՀՀ-ի խորհրդարանի երկրորդ գումարման առաջին նստաշրջանը



19-01-2019
«Մենք Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք եւ հաղթելուց բացի այլ ճանապարհ չունենք»
Նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է հայ ...


19-01-2019
ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման խորհրդի անդրանիկ նիստը
Երեկ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման ...



19-01-2019
Երրորդ անգամ Դավոսում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ...

19-01-2019
Հեռացա, որ մնամ
Ա՜խ, ափսո՛ս, որ հիմա այսպես
Լուռ ու ...

19-01-2019
Տրամադրությունների փոփոխություն արաբական աշխարհում
Երբ 2018թ. սկզբներին ԱՄՆ-ը իրականացրեց իր ...

19-01-2019
Սկսվում է ձյուդոյիստների վարկանիշային մրցաշարը
Հայ ձյուդոյիստները մարզումային հագեցած ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO