Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.01.2019
ՍՈՑԻՈՒՄ


Զարտուղի գործարքների գնացողները խստորեն կպատժվեն

ԱՍՀ փոխնախարար Զարուհի Բաթոյանը ներկայացրել է բժշկասոցիալական ոլորտի բարեփոխումները

Հաշմանդամություն ունեցող անձի կարիքների գնահատումը չի լինելու միայն բժշկասոցիալական՝ առողջական խնդիրներից ելնելով։ Նախատեսվում է ներդնել նոր մոդել, որպեսզի անձի ամբողջական կարիքների գնահատմամբ մատուցվեն կոնկրետ ծառայություններ։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը մեզ հետ զրույցում ներկայացնում է ոլորտում իրականացվող բարեփոխումները։
—Ձեր պաշտոնավարման ամիսներն ինչպե՞ս կգնահատեք, ինչպիսի՞ շրջան էր Ձեզ համար։
—Շրջանը որպես այդպիսին շատ ծանր չէր, որովհետեւ ոլորտին ծանոթ էի։ Թեպետ, կարող եմ ասել, որ ավելի շատ հետազոտություններ, ուսումնասիրություններ անելու ամիսներ էին։ Տարբեր աշխատանքային խմբերի հետ քննարկումների, հանդիպումների միջոցով ավելի շատ հետազոտական, քննարկումների շրջան էր, որ կոնկրետ բարեփոխումներին ուղղված ծրագրերը շատ ավելի լավ ուսումնասիրենք։ Հասկանանք, թե ինչպիսի ծրագրերի անհրաժեշտություն կա, որոնք բարելավելու կարիք ունեն։ Աշխատանքային շրջանը բուռն էր այն իմաստով, որ զուգահեռ գործընթացներ կային, որոնց մենք ուղղակի պարտավոր էինք արձագանքել։
—Լինելով ոլորտին ծանոթ մարդ, ասացիք, որ նաեւ անցկացրել եք ուսումնասիրություններ, ի՞նչ առաջնահերթ խնդիրներ եք առանձնացրել եւ որո՞նց եք հասցրել անդրադառնալ։
—Խնդիրները հիմնականում կապված են հաշմանդամության ճանաչման կամ հաշմանդամության խմբի տրամադրման հետ։ Այս գործընթացը խնդրահարույց է, եւ բոլորը, կարծես, ծանոթ են դրան։ Փորձեցինք այս ոլորտում որոշ փոփոխություններ բերել, մենք իրականում ցանկանում ենք գնահատման այլ մոդել ներդնել Հայաստանում, որն ավելի շատ հիմնված կլինի մարդու իրավունքների վրա։ Հաշմանդամություն ունեցող անձի կարիքների գնահատումը չի լինի միայն բժշկասոցիալական՝ առողջական խնդիրներից ելնելով։ Գործող համակարգն այդպիսին է։ Մենք պետք է գնահատենք անձի կարիքները, որպեսզի հասկանանք, թե ինչ ծառայություններ առաջարկենք։ Միգուցե մեկն ունի իր բնակարանը հարմարեցնելու խնդիր, մյուսը՝ միայն լսողական սարքի կարիք, երրորդը տարվա մեջ մեկ կամ երկու անգամ վերականգնողական բուժման անհրաժեշտություն ունի։ Այսօր այդ անհատական մոտեցումը չկա։ Անհատական կարիքների վրա հիմնված աջակցությունը բացակայում է։ Այս կարճ ժամանակահատվածում մի շարք փոփոխություններ ենք իրականացրել։ Օրինակ՝ նվազագույնի են հասցվել խորհրդատվական նպատակով ԲՍՓ գործակալություն ուղարկվող դեպքերը։ Այսինքն՝ մարզերի հանձնաժողովներից Երեւան՝ գործակալություն, ուղարկվող դեպքերն ենք նվազագույնի հասցրել։ Մյուս փոփոխությունը կապված է տեխնիկական հարցերի հետ։ Նախ գրանցումը, որ հստակ մարդիկ կոնկրետ ժամերով գրանցվեն։ Ստեղծեցինք ֆեյսբուքյան էջ, որ մարդիկ կարողանան առցանց կապի մեջ լինել, իրենց մտահոգող հարցերը բարձրացնել։ Սա շատ կարեւոր է, որ որեւէ բնակավայրից մարդիկ չհասնեն Երեւան կամ մարզկենտրոն ինչ—որ բան ճշտելու։ Տեղեկատվական բացն ենք լրացնում։
Դրանից բացի, ամսվա ընթացքում մեկ անգամ բոլոր հանձնաժողովների ղեկավարները հանդիպում են ունենում նախարարությունում, եւ վիճելի, մեթոդական բոլոր հարցերը քննարկվում են։ Հանձնաժողովի աշխատանքները բարելավելու համար ստեղծել ենք կենտրոնական հանձնաժողով նախարարության կազմում, որտեղ մասնագետները կլինեն որպես երրորդ օղակ։ Եթե անձը կարող էր հանձնաժողովի որոշումը բողոքարկել մեկ օղակում, որից հետո պետք է դիմեր դատարան, ապա այսօր մինչ դատարանը կա եւս մեկ օղակ՝ նախարարության մասնագետների խումբը։
—Դուք թվարկեցիք արված աշխատանքը, սակայն հիմնականում այս ոլորտի խնդիրներն այն հանգամանքի հետ են կապված, որ մարդիկ թերահավատորեն են մոտենում հանձնաժողովների որոշումներին։ Այս արված աշխատանքը նպաստո՞ւմ է, որ մարդիկ վստահեն այդ գործընթացին։
—Այո, տեղեկատվության տրամադրումը կարող է նպաստել, որովհետեւ եթե մարդը անտեղյակ է, չգիտի, թե ինչ չափանիշներով է գնահատվում, ինչպես է կայացվում որոշումը, ինչու է այս կամ այն հանձնաժողով գնում, փաստաթղթեր տանում, ապա իր համար մութ է մնում։ Մյուս կողմից՝ կա վերաբերմունքի խնդիր։ Մարդիկ շատ հաճախ բողոքում են իրենց հանդեպ վերաբերմունքից, կոռուպցիոն ռիսկերից եւ այլն։ Այդ առումով շատ խիստ զգուշացրել ենք հանձնաժողովների անդամներին։ Ինչ վերաբերում է կոռուպցիոն ռիսկերին, ապա եթե ունենում ենք որեւէ զանգ, մենք միանգամից դիմում ենք իրավապահ մարմիններին։ Կոչ ենք անում մեր քաղաքացիներին նման դեպքերում դիմել իրավապահներին։
Հաշմանդամության կարգ ստանալու համար մարդիկ նախկինում գնացել են հանձնաժողովների հետ գործարքների։ Այսօր այդ ճանապարհն այլեւս չկա, նման դեպքերը խստորեն պատժվում են, հրահանգ կա վերեւից, որ նախկին գործելաոճը չի լինելու, սակայն դա կարող է միանշանակ չընդունվել քաղաքացիների կողմից։ Մարդը սկսում է բողոքել, որովհետեւ իսկապես գործող չափանիշներով չի սահմանվում հաշմանդամությունը, իսկ նախկինում նման դեպքերով գնացել են գործարքների։
—Միգուցե դա սոցիալական կարգավիճակի՞ց է գալիս։ Մարդիկ ունեն այդ 20 համ 30 հազար դրամի կարիքը։
—Այո, ցավոք, հաշմանդամության խումբ ունենալն այսօր կապված է նաեւ սոցիալական հարցերի հետ, թեեւ հաշմանդամության թոշակն այդքան էլ բարձր չէ։ Դրա համար մենք փորձում ենք զարգացնել ծառայությունները, որոնք ուղղակիորեն կապ ունեն անձանց կարիքների հետ։
—Դուք նշեցիք, որ նախատեսում եք նոր մոդել ներդնել, որով հաշմանդամություն ունեցող անձի կարիքները կգնահատվեն ու, ըստ այդմ էլ, ծառայություններ կմատուցվեն։ Ե՞րբ դա կյանքի կկոչվի, եւ կոնկրետ ի՞նչ ծառայությունների մատուցման մասին է խոսքը։
—Մոդելի ուղղությամբ տարվել են աշխատանքներ, ուսումնասիրվել է միջազգային փորձը, մշակվել են գործիքակազմ, չափորոշիչներ։ Նոր մոդելը թույլ է տալիս գնահատել մարդու ոչ միայն առողջական ֆունկցիոնալ վիճակը, այլեւ միջավայրային պայմանները, խոչընդոտները, սահմանափակումները, որպեսզի պարզ լինի, թե ինչ միջամտության անհրաժեշտություն կա։ Այդ միջամտությունը պետք է անենք ծառայությունների մատուցմամբ։ Օրինակ՝ ծառայություններ՝ ուղղված մարդուն աջակցող տեխնոլոգիաներ տրամադրելուն, մարդու զբաղվածությանը, վերականգնողական գործընթացին, տան կամ աշխատատեղի հարմարեցմանը, անձնական օգնականի տրամադրմանը եւ այլն։ Հիմա իրականացնում ենք նաեւ այդ ծառայությունների ֆինանսական գնահատումը։ Ցավոք, մենք դեռ չենք տիրապետում հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց կարիքների գնահատմանը, պարզ չէ, թե կոնկրետ անձն ինչի կարիք ունի։ Դրա համար դժվար է ծառայությունների ֆինանսական վերջնական գնահատականը տալը։ Հիմա գործընթացն արվում է, ֆինանսական հաշվարկները շատ մոտավոր կլինեն։
—Դուք որոշե՞լ եք՝ Ձեր գործունեությունը շարունակելու եք գործադի՞ր, թե՞ օրենսդիր մարմնում։
— Ես ուզում եմ շարունակել գործադիրում։ Դեռ դա չենք քննարկել քաղաքական թիմով, բայց հավանաբար ես կմնամ գործադիրում։ Այս ծրագրերը, որոնց մասին պատմեցի, շատ կարեւոր են։ Ինձ համար էլ կարեւոր է, որ կարողանանք մինչեւ վերջ իրականացնել։ Դրանք լուրջ փոփոխություններ են, եւ ես ինձ պատասխանատու եմ զգում։
Աննա ԳԶԻՐՅԱՆ

19-12-2018





19-01-2019
Բնական մեղր, սխտոր, ճարպ եւ լավաշ
Ձմեռային ժամանակահատվածում զինծառայողներին կհատկացվի լրացուցիչ սնունդ

Զինված ուժերի ...


19-01-2019
Բաքվի ջարդերը ցեղասպանություն էին
Դրանք պետք է արժանանան միջազգային հանրության հստակ գնահատականին



19-01-2019
Առջեւում բարեփոխումների երկրորդ փուլն է
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ԱԺ—ում պատասխանել է լրագրողների ...


19-01-2019
Փոփոխությունների անհրաժեշտությունը կարեւոր է
Միջազգային չափանիշների համաձայն՝ պետական կառավարման համակարգում պետք է լինի ...


19-01-2019
ԱՀՀ-ն ուզում է տեր կանգնել իր իրավունքներին
Մեկնարկել է ԱՀՀ-ի խորհրդարանի երկրորդ գումարման առաջին նստաշրջանը



19-01-2019
«Մենք Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք եւ հաղթելուց բացի այլ ճանապարհ չունենք»
Նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է հայ ...


19-01-2019
ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման խորհրդի անդրանիկ նիստը
Երեկ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման ...



19-01-2019
Երրորդ անգամ Դավոսում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ...

19-01-2019
Հեռացա, որ մնամ
Ա՜խ, ափսո՛ս, որ հիմա այսպես
Լուռ ու ...

19-01-2019
Տրամադրությունների փոփոխություն արաբական աշխարհում
Երբ 2018թ. սկզբներին ԱՄՆ-ը իրականացրեց իր ...

19-01-2019
Սկսվում է ձյուդոյիստների վարկանիշային մրցաշարը
Հայ ձյուդոյիստները մարզումային հագեցած ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO