Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.03.2019
ԱՇԽԱՐՀ


Փոփոխվող դիրքորոշումներ Սիրիայի հարցում

Սիրիայում 8-ամյա արյունալի բախումներին վերջ դնելու ուղղությամբ, կարելի է ասել, ինչ-որ լույսի շող է երեւում, հաշվի առնելով երկրում հարաբերական խաղաղությունը եւ գերտերությունների արտահայտած տեսակետները, երկրի նոր սահմանադրության մշակման սահմանադիր ժողով ձեւավորելու առնչությամբ ջանքերի ինտենսիվացումը։
Նոյեմբերի 28-29-ը Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի եւ ՄԱԿ-ի մասնակցությամբ է տեղի ունեցել Աստանայի գործընթացի բանակցությունների երկօրյա 11-րդ փուլը, որի առանցքային հարցերը՝ սահմանադրության կոմիտեի ձեւավորումը եւ Իդլիբ նահանգի իրավիճակը, եթե չասենք ձախողվել է, ապա ձեռքբերումները շոշափելի չէին։ Ձախողումը գլխավորապես պայմանավորված է Անկարայի դիրքորոշմամբ, որը նախ Իդլիբում չի կարողանում իրականացնել Սոչիում ձեռք բերված համաձայնությունը, ապա ջանքերն ուղղված են խաղաղության գործընթացից քրդերին դուրս թողնելուն։ Այնուհետեւ դեկտեմբերի 18—ին Ժնեւում տեղի է ունեցել սահմանադիր ժողովի ձեւավորման օրակարգով խորհրդակցական նիստ՝ երաշխավոր երկրների ԱԳ նախարաներ Սերգեյ Լավրովի, Մոհամեդ Ջավադ Զարիֆի, Չաուշօղլուի եւ ՄԱԿ—ի Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստե ֆան դի Միստուրայի մասնակցությամբ։ Նիստի ավարտին հրապարակվել է եռակողմ հայտարարություն, որտեղ նշվում է, որ սահմանադիր ժողովի ձեւավորումը իրականություն կդառնա 2019թ. սկզբներին, ինչի համար հիմք են ընդունվել ՄԱԿ—ի 2254 բանաձեւը եւ Սոչիի համասիրիական համագումարի որոշումները։ Ըստ հայտարարության՝ սահմանադիր ժողովի առաջին նիստը տեղի է ունենալու Ժնեւում։ Միջազգային ԶԼՄ—ների համաձայն՝ սահմանադիր ժողովում ներգրավված են լինելու իշխանությունների եւ ընդդիմության 50—ական ներկայացուցիչ, որոնք արդեն պատրաստել են մասնակիցների ցանկը։ Բացի այդ, եւս 50 մարդ է ընդգրկվելու երրորդ ցուցակով, որտեղ ներառված են լինելու քաղաքացիական հասարակության անկախ եւ ՄԱԿ—ի տարբեր կառույցների ներկայացուցիչներ։ Երաշխավոր երկրների միջեւ տարաձայնությունները հենց 3—րդ ցուցակի շուրջ են։ Թերեւս դա են վկայում Չաուշօղլուի հայտարարությունը, թե կողմերի միջեւ իշխանության ու ընդդիմության ցուցակների վերաբերյալ տարաձայնություն չկա, նաեւ եռակողմ հայտարարության մեջ սահմանադիր ժողովի կազմի շուրջ համաձայնության մասին նշում չլինելը։
Դի Միստուրան, Ժնեւում տված մամուլի ասուլիսում նիստը գնահատելով կառուցողական եւ դրական, միաժամանակ նշել է, որ այդ ուղղությամբ անհրաժեշտ է առաջ ընթանալ մարաթոնյան քայլերով։ Դի Միստուրան հայտնել է նաեւ, որ ՄԱԿ—ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ խորհրդակցելուց հետո սահմանադիր ժողովի ձեւավորման ընթացքի վերաբերյալ զեկույց է ներկայացնելու ՄԱԿ—ի Անվտանգության խորհուրդ։ Դա հավանաբար կլինի դի Միստուրայի վերջին զեկույցը, քանի որ դեկտեմբերի 31—ից հեռանում է պաշտոնից։
Սիրիայի հիմնահարցի կարգավորման առնչությամբ հույս է ներշնչում տարածաշրջանային եւ միջազգային որոշ գերտերությունների՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վերաբերյալ դիրքորոշմների փոփոխությունը։ Թուրքիան ի սկզբանե ձգտել է Ասադի վարչակարգը տապալելով՝ իշխանության բերել թուրքամետ «Մուսուլման եղբայրներին»։ Սակայն Թուրքիայի ողջ ջանքերն այս ուղղությամբ ապարդյուն անցան։ Հետագայում, Սիրիայում գերնպատակ դարձնելով քրդերին չեզոքացնելու քաղաքականությունը, սկսեց Սիրիայի հարցով համագործակցել Իրանի հետ։ Ավելին, Թուրքիայի նախագահ Էրդողանը արդեն հայտարարել է, որ եթե Ասադը ժողովրդավարական ընտրությունների արդյունքում վերընտրվի, Թուրքիան պատրաստ է համագործակցել նրա հետ։ Սա այն դեպքում, երբ ոչ շատ հեռու անցյալում պնդում էր, թե նրա ձեռքերն արյունոտ են եւ ոչ մի դեպքում նրան չի տեսնում Սիրիայի կառավարության կազմում։
Մյուս կողմից՝ ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական փոխխոսնակ Ռոբերթ Փալադինոն հայտարարել է, որ ԱՄՆ—ը պատրաստ է համագործակցել ցանկացած կողմի հետ՝ Սիրիայի հարցի քաղաքական լուծման առնչությամբ։ Նա հավելել է, որ ԱՄՆ—ն այն եզրակացության է եկել, որ Սիրիայի բախումներին վերջ դնելու միակ ուղին ՄԱԿ—ի գլխավորությամբ ժնեւյան բանակցություններն են, որի մեջ ընդգրկվում է նոր սահմանադրության մշակումը։ Փալադինոն նշել է, որ ԱՄՆ շարունակելու է այս հարցում իր համագործակցությունը ՄԱԿ—ի եւ Ռուսաստանի հետ։ Բացի այդ, Սիրիայի հիմնահարցում ԱՄՆ—ի ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին, ելույթ ունենալով «Atlantic Council» հետազոտությունների կենտրոնում, շեշտել է, որ ԱՄՆ—ն այլեւս նպատակամղված չէ Ասադի վարչակարգը կործանելու, պարզապես ցանկանում է, որ երկիրը կառավարի լիովին տարբեր իշխանություն։ ԱՄՆ—ը չի ձգտում ձերբազատվել Ասադից, սակայն վերջինս եւս պետք է զիջումների գնա, նա դեռեւս 7—ամյա ներքին բախումների հաղթողը չէ։ Ջեֆրին միաժամանակ նշել է, որ քանի դեռ Սիրիայի կառավարման ոլորտում հիմնարար փոփոխություններ տեղի չեն ունենա, Վաշինգտոնը չի մասնակցի այդ երկրի վերակառուցման գործընթացին։
Անդրադառնալով Սիրիայի վերակառուցման հարցին, նշենք, որ զարգացող այդ երկիրը փաստորեն ավերակների է վերածվել, որի վերականգնման համար, ՄԱԿ—ի տվյալներով, 50 տարի եւ մոտ 900 միլիարդ դոլար ներդրում է հարկավոր։
Հատկանշական է նաեւ, որ օրերս այդ նպատակով Սիրիա էր ժամանել հայաստանյան գործարարների մի պատվիրակություն, որի կազմում կային նաեւ սիրիահայեր։ Նախագահ Ասադը հայկական պատվիրակության հետ հանդիպմանը շեշտել է, որ Հայաստանը այն երկրների թվում է, որոնց մասնակցությունը Դամասկոսը ողջունում է երկրի վերակառուցման հացում, քանի որ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը ահաբեկչության դեմ պայքարում սկզբունքային է եղել։
Ի դեպ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ կարգադրություն է արել Սիրիայից ամերիկյան զորքերն ամբողջությամբ դուրս բերելու մասին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», այս մասին հայտնում է «Bloomberg» գործակալությունը՝ հղում անելով պաշտոնական իր աղբյուրին։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

20-12-2018





20-03-2019
Ավելի թափանցիկ եւ արդյունավետ պետական գնման համակարգ
Խորհրդարանականները կողմ են վերահսկողության մեխանիզմների մեծացմանը

ԱԺ ֆինանսավարկային ...


20-03-2019
«Մոսկվայի պետական համալսարանն ինձ համար հարազատ կրթօջախ է»
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Մոսկվայի Միխայիլ ...


20-03-2019
Հյուրընկալել է Լեւոն Արոնյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Հայաստանի առաջատար ...


20-03-2019
Ավելի խորացնել երկկողմ հարաբերությունները
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Բունդեսթագի նախագահի հետ



20-03-2019
Ընդունել է ամերիկահայ գործարար եւ բարերար Ջեյմս Թուֆենկյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ամերիկահայ գործարար, բարերար ...


20-03-2019
Քննարկվել են համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) ...


20-03-2019
Տավուշի նորանշանակ մարզպետը՝ Մայր Աթոռում
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց ...



20-03-2019
Ինը տասնյակ ներդրումային ծրագիր՝ քննարկման փուլում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ ...

20-03-2019
Իրանը Թուրքիայի հետ համատեղ գործողություններին չի մասնակցել
Երեկ թուրքական ԶԼՄ—ները, այդ թվում՝ TRT լրատվական ...

20-03-2019
«Միշտ ձգտել եմ նոր մարտահրավերների»
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կազմում 14 ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO