Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.06.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


ԼՂ հակամարտության կարգավորման հարցում նոր բան չկա

Նիկոլ Փաշինյանը խորհուրդ է տվել դավադրություններ չփնտրել եւ չառաջնորդվել հակառակորդի մեկնաբանություններով

Երեկ Դիլիջանում միջոցառման մասնակցող ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին վերջին օրերի մի շարք հրատապ թեմաների։
Անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությանը, թե Միլանում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ընթացքում փոխըմբռնում է ձեռք բերվել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, Փաշինյանը նշել է, որ դրանում ոչ մի տարօրինակ բան չկա։
«Միլանում համանախագահների հետ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարություն են համաձայնեցրել, եւ ասվել է, որ երկար ժամանակ չէր հաջողվում համաձայնեցնել այդպիսի հայտարարություն։ Ղարաբաղի հարցում նոր բան չկա։ Եվ ակտիվությունն այնքանով է, որքանով դուք տեսնում եք»,–ասել է նա։
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նաեւ նկատել է՝ երբ ադրբեջանական կողմից որեւէ մեկնաբանություն է հնչում, որը իր մեջ որոշակի լավատեսության տարր է պարունակում, իրեն անհանգստացնում է հայաստանցի մի շարք մեկնաբանների մեկնաբանությունը, որոնց առաջին կանխավարկածն այն է, թե այստեղ ինչ—որ դավադրություն կա։
«Իսկ ինչո՞ւ է այդպիսի կանխավարկած, իսկ ինչո՞ւ չկա կանխավարկած, որ Հայաստանի կառավարությանը հաջողվել է համոզիչ փաստարկներ բերել»,–հակադարձել է Նիկոլ Փաշինյանը։
Դիտարկմանը, թե հնարավոր է նման մեկնաբանություններ են լինում նրա համար, որ առաջինն Ադրբեջանն է հայտարարում այդ մասին, Փաշինյանը պատասխանել է. «Ես հիշեցի մի բան, երբ ես Սանկտ Պետերբուրգից գիշերը եկա Գյումրի եւ հաջորդ օրը մասնակցում էի երկրաշարժի 30—ամյա տարելիցի միջոցառումներին, Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ Սանկտ Պետերբուրգում իմ եւ Իլհամ Ալիեւի միջեւ տեղի է ունեցել շփում, իսկ մենք պայմանավորվել էինք, որ կարճ տեղեկատվություն կտանք դրա մասին։ Այն փաստը, որ առաջինը նրանք էին տեղեկություն տվել, դրանից շատ մեծ եզրակացություններ են արվում։ Ես էլի եմ ասում, եւ ցանկացած ոք կարող է իմ ասածը քննության առնել, Լեռնային Ղարաբաղի հարցում ոչ մի կառավարություն նույնքան թափանցիկ չի եղել, որքան մեր կառավարությունը»։
Հարցին՝ Սանկտ Պետերբուրգի եւ Վիեննայի պայմանավորվածությունները շարունակո՞ւմ են առաջնահերթ լինել Հայաստանի համար, Փաշինյանը պատասխանել է՝ ամբողջ խնդիրն այն է, որ հենց սկզբից Ադրբեջանը պնդել է, որ նման պայմանավորվածություն ընդհանրապես չկա։ «Ինչ վերաբերում է այդ օրակարգերին, դրանք պաշտոնական բանակցային պրոցեսի օրակարգ են, որոնք տեղի են ունեցել համանախագահների մասնակցությամբ։ Ես ինքս պաշտոնական բանակցային պրոցեսի չեմ մասնակցել, ես երկու անգամ զրույց եմ ունեցել Իլհամ Ալիեւի հետ, Դուշանբեում մեկ անգամ այնպես է ստացվել, որ համաձայնության ենք եկել։ Ես կրկին ցանկանում եմ խոսել այս հակասության մասին, երբ կա համաձայնություն, երբ ինչ—որ մի բան կայունանում է, մեկնաբաններն ասում են՝ էս ի՞նչ դավադրություն է, երբ չկա նման բան, մեկնաբաններն ասում են, որ պատերազմ է, եւ կառավարությունը չի կարողանում կանխել պատերազմը»,–նշել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի պաշտոնակատարը փարատել է մտավախությունները, թե Արցախի պաշտպանության բանակի հրամանտարի պաշտոնից Լեւոն Մնացականյանի ազատումը կարող է ազդել բանակի մարտունակության վրա. «Այդ պաշտոններում նշանակվել են մարդիկ, ովքեր իրենց ամբողջ կյանքում ծառայել են զինված ուժերում եւ գտնվում են արցախյան ազատամարտի ակունքներում»։
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե 2018թ. Ադրբեջանին հաջողվել է Նախիջեւանի հատվածում 11 հազար քառակուսի մետր տարածք ամբողջովին վերահսկողության տակ վերցնել՝ ասել է. «Նախիջեւանի հատվածում տեղի է ունեցել դիրքերի որոշակի տեղաշարժեր, որը եղել է երկու կողմից։ Ես պաշտոնապես ասում եմ, որ այն տարածքները, որոնք մայիսի 8—ից առաջ եղել են Հայաստանի զինված ուժերի վերահսկողության ներքո, այդ բոլոր տարածքները շարունակում են մնալ Հայաստանի զինված ուժերի վերահսկողության ներքո»։
Վարչապետի պաշտոնակատարը շեշտել է՝ այդ պրոցեսների արդյունքում հայկական զինված ուժերի դիրքերը նաեւ բարելավվել են, իսկ ռազմավարական նախաձեռնությունը ինչպես եղել է, այնպես էլ շարունակում է մնալ մեր զինված ուժերի ձեռքում։
ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանին իր խորհրդական նշանակելու որոշման շուրջ գնահատականների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ այն մեղադրանքները, թե Արշակ Կարապետյանն է ապրիլյան պատերազմի պատասխանատուն, քանի որ նրա ղեկավարած հետախուզությունը թերացել է, ըստ էության, նշանակում են, որ նրանից վերեւ ոչ ոք պատասխանատու չէ։ «Ես քառօրյա պատերազմի վերաբերյալ կարդացել եմ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր էջերով գաղտնի նյութեր եւ այդ նյութերում ոչինչ չեմ գտել հետախուզական տվյալների բացակայության կամ պակասության մասին»,–ասել է Փաշինյանը։
Խոսելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության խնդրի մասին՝ Փաշինյանը նշել է, որ այսպես թե այնպես, 2020 թվականին այդ պաշտոնը ռոտացիոն կարգով փոխանցվելու է հաջորդին. քննարկումները հետագա 9—10 տարիների գլխավոր քարտուղարության, ՀԱՊԿ—ի էության մասին են։
Փաշինյանը օրինակ է բերել, որ այսօր շատ է քննարկվում ՄԱԿ—ում Ղրիմի հարցով Հայաստանի քվեարկության հարցը. «Բայց սա ՀԱՊԿ—ի հետ շատ ուղիղ կապված խնդիր է։ Սա կապված է այն կոնտեքստի հետ, որ մենք առաջադրում ենք։ Հիմա մենք մեր դաշնակցային պարտավորություններին հավատարիմ ենք մնում բոլոր ատյաններում, իսկ ՀԱՊԿ մյուս երկրները ո՞նց են քվեարկում այս պայմաններում։ Սա գլոբալ հարց է։ Մենք այս հարցը մտադիր ենք բարձրացնել եւ բարձրացնում ենք»։
Անդրադառնալով Բելառուսի նախագահի հերթական հայտարարություններին՝ Նիկոլ Փաշինյանը ասել է. «Իմ մամուլի խոսնակը պարզաբանել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ մեր շփումներում պարբերաբար այդ հարցը բարձրացվել է, եւ տեղում էլ պարոն Լուկաշենկոյի բարձրացրած բոլոր հարցերին տրվել են կոնկրետ եւ սպառիչ պատասխաններ։ Ես անկեղծ ասած տպավորություն ունեի, որ պարոն Լուկաշենկոն բավարարված է այդ պատասխաններով, եւ, իմ կարծիքով, բոլոր ներկաներն այդպիսի տպավորություն ունեին։ Թե ինչ է տեղի ունեցել հետո, չեմ կարող ասել»։
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նաեւ խոստացել է ռուս գործընկերներից փորձել տեղեկություն ստանալ այն մասին, թե ինչի հիման վրա են հայտարարում, որ Հայաստանի վրա Միացյալ Նահանգների կողմից ճնշում է գործադրվում։
«Հայաստանի Հանրապետությունը վարում է ինքնուրույն քաղաքականություն, եւ կարծում եմ, որ եթե ոչ բոլորը, ապա շատերն են դա տեսնում։ Եվ Հայաստանի այդ քաղաքականությունը շարունակվելու է»,–վստահեցրել է նա։
Անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանն այն մասին, թե Մոսկվան ու Երեւանը փաստաթուղթ կստորագրեն կենսալաբորատորիաների վերաբերյալ՝ Փաշինյանը հայտարարել է. «Նման պայմանագիր նախկինում քննարկվել է Հայաստանի իշխանությունների հետ։ Մեր կառավարության օրոք մենք երբեք Ռուսաստանի մեր գործընկերների հետ այդպիսի հարց չենք քննարկել։ Անհրաժեշտ է պարոն Լավրովից ավելի մանրամասն տեղեկանալ, թե ինչ նկատի ունի նա»։
Հարցին, թե արդյոք Հայաստանը դիտարկում է ամերիկյան զենք ձեռք բերելու հնարավորությունը, Փաշինյանը պատասխանել է. «Մենք որեւէ կոնկրետ հնարավորություն եւ առաջարկություն այս պահին չենք տեսնում»։

20-12-2018





26-06-2019
Հայաստանը յուրաքանչյուր հայի հայրենիքը պիտի դառնա գործնականում
Հարցազրույց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ



26-06-2019
Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններին ընդառաջ
Թեկնածուն թուրքական իշխանությունների համար ընդունելի պետք է լինի

Թամարա ...


26-06-2019
Վիճակը նետված է վաղուց
Ողջ ազգը սեւեռվում է վիճակի վրա

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am

Մեկ-մեկ ...


26-06-2019
Այսուհետ գործելու ենք փոփոխված հարկային օրենսգրքով
Մինչեւ աշնանային նստաշրջան օրենսդիրը կներկայացնի նոր փոփոխություններ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




26-06-2019
Դիվանագիտական խողովակներով կհստակեցվեն Մակրոնի՝ Հայաստան պետական այցի ժամկետները
Հարցազրույց Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ

Ֆրանսիայի ...


26-06-2019
Հենրիկ Բաբախանյան
Կար ժամանակ, երբ ես տարիքով կրտսեր էի իրենցից. հիմա ...


26-06-2019
Հայերը գնահատում են գիտությունն ու կրթությունը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկել է գիտության ու ...



26-06-2019
«Խաղաղության ամենամեծ բրդուճը» կպատրաստվի Ենոքավանում
Տեղի կունենա ամենամյա «ՀայԲույս» ...

26-06-2019
Պարտադիր չէ՝ բոլորը երաժիշտ դառնան
Մայրաքաղաքի ու մարզերի երաժշտական ու ...

26-06-2019
Նոր սահմանափակումները՝ ընդդեմ կառավարման ողջ համակարգի
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



26-06-2019
Հայաստանի ֆուտբոլի ընտրանու հաղթաթուղթը
Հարձակվող Գեւորգ Ղազարյանի կարծիքով, դա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO