Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.01.2019
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Քննարկվել է «Հայկական գենոմ» նախագիծը

Առողջապահության ոլորտում գենետիկ հետազոտությունների վերաբերյալ խորհրդակցություն կառավարությունում

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում երեկ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ առողջապահության ոլորտում գենետիկ հետազոտությունների ծավալի ավելացման եւ այդ նպատակով մշակված «Հայկական գենոմ» նախագծի վերաբերյալ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Անդրադառնալով քննարկման նպատակին՝ վարչապետի պաշտոնակատարը նշել է. «Վերջին շրջանում կառավարությունը, ես եւ այլ օղակներ ներդրումային եւ քաղցկեղի դեմ պայքարի հետ կապված բազմաթիվ առաջարկներ ենք ստանում։ Այդ առաջարկների եւ տարբեր գաղափարների հոսքն այնքան շատ է, որ անհրաժեշտություն կա քննարկել դրանց առնչությունը միմյանց հետ՝ որքանո՞վ են դրանք մտնում ընդհանուր տրամաբանության մեջ, որքանո՞վ են շարունակում կամ հակասում մեկը մյուսին, արդյոք կարո՞ղ ենք այդ բոլոր առաջարկությունները դիտարկել մեկ շղթայի մեջ։ Կարծում եմ, որ այսօրվա քննարկման արդյունքում կարող ենք ընդհանուր դաշտի ու միտումների մասին տեղեկատվությամբ փոխանակվել եւ որոշակի պատկերացումներ կազմել»։
Նախագծի համահեղինակներ ԱՄՆ «New Ventures Funds Drawbridge Health» ընկերության գլխավոր տնօրեն Հարրի Գլորիկյանը եւ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը մանրամասներ են ներկայացրել դրա վերաբերյալ։ Նշվել է, որ նախագծի նպատակն է հատկապես առողջապահության ոլորտում մեծացնել գենետիկ եզրակացությունների բաղադրիչը՝ թվային առողջապահության եւ համապատասխան ենթակառուցվածքների զարգացման միջոցով։ Ծրագիրը նախնական գնահատվում է 10 մլն ԱՄՆ դոլար։
Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են նախագծի կարեւորությանը, դրա բժշկական, գիտական, հետազոտական, տեխնոլոգիական բաղադրիչներին, տնտեսական հնարավոր էֆեկտներին, ներդրողների շրջանակին առնչվող եւ այլ հարցեր։
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «City of Smile» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն անդրադարձել է քաղցկեղի դեմ պայքարի ուղղությամբ հիմնադրամին ներկայացված ներդրումային ծրագրերին եւ առաջարկել նշված նախագծի իրականացման համատեքստում դիտարկել նաեւ այդ առաջարկները։
Քննարկման արդյունքում ընդգծվել է մշակված առաջարկի կարեւորությունը եւ որոշվել է ընթացք տալ «Հայկական գենոմ» անվանմամբ նախագծին՝ դրա իրագործման առաջնային պատասխանատու սահմանելով ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը։
Վարչապետի պաշտոնակատարը հանձնարարել է ՀՀ առողջապահության նախարարությանը եւ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին՝ համատեղ մշակել եւ ներկայացնել ծրագրի մանրամասն ռազմավարություն, ճանապարհային քարտեզ եւ բյուջեի ժամանակացույց։ Անդրադառնալով նախագծի ֆինանսավորման աղբյուրներին՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է զուգահեռ աշխատել պոտենցիալ հետաքրքրություն ունեցող անձանց շրջանակի հստակեցման եւ ներդրողների ներգրավման ուղղությամբ։

20-12-2018





19-01-2019
Բնական մեղր, սխտոր, ճարպ եւ լավաշ
Ձմեռային ժամանակահատվածում զինծառայողներին կհատկացվի լրացուցիչ սնունդ

Զինված ուժերի ...


19-01-2019
Բաքվի ջարդերը ցեղասպանություն էին
Դրանք պետք է արժանանան միջազգային հանրության հստակ գնահատականին



19-01-2019
Առջեւում բարեփոխումների երկրորդ փուլն է
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ԱԺ—ում պատասխանել է լրագրողների ...


19-01-2019
Փոփոխությունների անհրաժեշտությունը կարեւոր է
Միջազգային չափանիշների համաձայն՝ պետական կառավարման համակարգում պետք է լինի ...


19-01-2019
ԱՀՀ-ն ուզում է տեր կանգնել իր իրավունքներին
Մեկնարկել է ԱՀՀ-ի խորհրդարանի երկրորդ գումարման առաջին նստաշրջանը



19-01-2019
«Մենք Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք եւ հաղթելուց բացի այլ ճանապարհ չունենք»
Նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է հայ ...


19-01-2019
ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման խորհրդի անդրանիկ նիստը
Երեկ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման ...



19-01-2019
Երրորդ անգամ Դավոսում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ...

19-01-2019
Հեռացա, որ մնամ
Ա՜խ, ափսո՛ս, որ հիմա այսպես
Լուռ ու ...

19-01-2019
Տրամադրությունների փոփոխություն արաբական աշխարհում
Երբ 2018թ. սկզբներին ԱՄՆ-ը իրականացրեց իր ...

19-01-2019
Սկսվում է ձյուդոյիստների վարկանիշային մրցաշարը
Հայ ձյուդոյիստները մարզումային հագեցած ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO