Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.03.2019
ՄԱՅՐ ԱԹՈՌ


Հանդիպում վերապատրաստման դասընթացներին մասնակցող եկեղեցականների հետ

Նախօրեին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում հանդիպեց վերապատրաստման դասընթացներին մասնակցող Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի տարբեր թեմերից ժամանած 16 եկեղեցականների հետ, հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Դասընթացների պատասխանատու գերաշնորհ տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանն Ամենայն հայոց կաթողիկոսին ներկայացրեց հոգեւոր հայրերին, ապա ամփոփելով տարին՝ տեղեկացրեց, որ փետրվարի 11—ից սկսյալ վերապատրաստման դասընթացներին մասնակցել է 161 հոգեւորական՝ 127—ը Հայաստանից եւ Արցախից, 34—ը սփյուռքի թեմերից։ Անդրադառնալով վերապատրաստման դասընթացների օգտակարությանը՝ սրբազան հայրը խոսեց նաեւ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ ունեցած հանդիպումների կարեւորության մասին, որոնք հնարավորություն են տալիս Եկեղեցու սպասավորներին Հայոց հովվապետի հետ քննարկելու իրենց հովվական կյանքին առնչվող զանազան խնդիրներ եւ մարտահրավերներ։
Այնուհետեւ հոգեւորականներին իր օրհնությունը բերեց Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը։ Վեհափառ հայրապետն իր հերթին կարեւորեց վերապատրաստման դասընթացների անցկացումը՝ նշելով, որ դրանք առիթ են տալիս հովիվներին առանձնանալու եւ մտորելու իրենց հոգեւոր առաքելության արդյունավորման մասին, ինչպես նաեւ հարստանալու նոր գիտելիքներով եւ միմյանց փորձառությամբ։ Հայոց հովվապետն ընդգծեց, որ թեմերում ծառայող հոգեւորականների հետ հանդիպումները եւ հավատացյալներին հուզող տարբեր հարցերի շուրջ քննարկումները մեծապես նպաստում են ապագայի տեսլականի իրականացման, Եկեղեցու հետագա գործունեության նախանշման գործընթացին։
Նորին սրբությունը, իր գնահատանքը բերելով Եզնիկ սրբազանին դասընթացների կազմակերպչական գործը ստանձնելու համար, արձանագրեց, որ ամենը կարվի, որ դասընթացներն ապագայում առավել արդյունաշատ լինեն եւ ընդգրկեն աստվածաշնչագիտությանը, հովվական աստվածաբանությանը եւ Եկեղեցու սոցիալական ծառայությանը վերաբերող նորանոր դասընթացներ եւ քննարկումներ։
Վերջում Վեհափառ հայրապետը քահանաներին մաղթեց ուժ, կորով ու Երկնավորի առաջնորդությունն իրենց հոգեւոր առաքելության մեջ։
Նորին սրբությունը պատասխանեց նաեւ հոգեւոր հովիվների հարցերին։
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ գերաշնորհ տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը։

20-12-2018





23-03-2019
Գաղտնալսող սարքեր այլեւս չեն կարող ներկրել
Կոռուպցիայի դեմ պայքարում ԱԱԾ-ն խոստանում է հնչեղ բացահայտումներ



23-03-2019
Աննկատ աշխատանքի նկատելի արդյունքը
Մետրոպոլիտենի առեղծվածը «կուլիսներում» է

Քաղաքի ներքեւի «քաղաքի» մուտքը, ...


23-03-2019
Նոր իրավիճակ միջազգային իրավունքում
Ճանաչումը կհակասի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերին

Ժամանակակից միջազգային իրավունքում ...


23-03-2019
Չկա վատ հող, կա վատ մշակող
Բացվեց օրգանական գյուղատնտեսության ուսումնական կենտրոնը

Օրեցօր մեծանում է ...


23-03-2019
ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Կուբայի դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


23-03-2019
Առողջ սերունդ եւ ամուր թիկունք
Ֆիզիկական դաստիարակության համակարգը ենթակա է վերանայման

Հրադադարի եւ ...


23-03-2019
Գարդասիլ. ինչու է կարեւոր պատվաստվելը
ԱՆ-ն մտահոգիչ է համարում առկա ցուցանիշները

Կանանց համար ...



23-03-2019
«Արցախի մանդատն անփոփոխ է»
Ինչն է հիմք հանդիսացել համատեղ ...

23-03-2019
Թումանյանի վերջին գարունն ու մահվան հանգամանքները
Այսօր բանաստեղծի մահվան օրն է


23-03-2019
Մաքուր Հայաստանը իրականություն պետք է դառնա բոլորիս ջանքերով
Այսօր տեղի կունենա այս տարվա համապետական ...

23-03-2019
Պետությունը քաջալերում է տնտեսավարող սուբյեկտներին
Նախագահը հորդորեց հաշվի առնել Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO