Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.01.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Բիզնես միջավայրն աշխուժանում է

Որոշ ծրագրերի մեկնարկն արդեն տրվել է, որոշներինը մոտ է մեկնարկի

Հայաստանի բիզնես միջավայրի բարելավումը, գործընթացների պարզեցումն ու թափանցիկությունը, մենաշնորհների վերացումը, ազատ մրցակցությունը եւ, բնականաբար, նոր ձեւավորվող քաղաքական դաշտը նոր ներդրումների տեսանկյունից առաջնորդող դեր են ունենալու։ Սրա առաջին նախանշաններից է այն, որ բավական ակտիվացել է հետաքրքրությունը մասնավորապես սփյուռքահայերի շրջանում՝ Արաբական Էմիրություններից, Լիբանանից, ՌԴ—ից, Կանադայից, ԱՄՆ—ից, Իրանից, որոնք առավելապես ցանկանում են ներգրավվել արտադրության, շինարարության ոլորտներում, բնակելի թաղամասեր կառուցել, մատուցել նաեւ ծառայություններ տարբեր ոլորտներում։
Ինչպիսի՞ն էր ներդրումային դաշտն այս տարի, որքանո՞վ էին կանխատեսումներն իրատեսական, ի՞նչ նոր սպասումներ կան գալիք տարվա առումով, զրուցեցինք «Բիզնես Արմենիա» հիմնադրամի ներդրումային թիմի ղեկավար Հայկ Միրզոյանի հետ՝ ամփոփելով այս տարվա խոշոր ներդրումային ծրագրերը։
2018թ. ներդրումների ծավալը կազմել է շուրջ 18 մլն դոլար, որից 11,2 մլն—ն եղել են նոր ներդրումները, իսկ 6,9 մլն–ն կազմել են վերաներդրումները։ Դրանք վերաբերում են այն ընկերություններին, որոնք իրենց բիզնեսն ու գործունեությունն ընդլանելու նպատակով նոր ներդրումներ են ներգրավել։ Հայկ Միրզոյանի տեղեկացմամբ, իրենք ներդրողների հետ հաղորդակցությունը պահպանում են նաեւ բիզնեսի ծավալման հետագա գործընթացներում՝ իրականացնելով ետներդրումային սպասարկում, մշակում բիզնեսի զարգացման եւ ընդլայնման նոր ռազմավարություն, դիտարկում նոր ուղղություններ։ Առկա ներդրումները հիմնականում իրականացվել են մի շարք ուղղություններով, որոնք մանրամասնորեն կներկայացնեք ստորեւ։
Ինչպիսին կլինի 2019—ը նոր ներդրումների առումով, Միրզոյանն ասաց, որ վերջին ամիսներին էապես մեծացել են ակտիվությունն ու հետաքրքրությունը, շատերն են գալիս այստեղ կոմերցիոն կամ բնակելի տարածքներ, հողատարածքներ ընտրելու նպատակով, հողի ընտրության հարցն են որոշում, հստակ պայմանագրեր կկնքվեն արդեն գալիք տարում։

Կերակրի աղ ու կալցինացված սոդա. նոր արտադրություն Հայաստանում

Այս տարվա ընթաքում թերեւս կնքված ամենախոշոր ներդրումային ծրագիրը՝ 300 մլն դոլար արժողությամբ, նախատեսված է իրականացնել առաջիկա տարիներին։ Ներդրողը «Էկոտեխպրոմ» ընկերությունն է, որի գլխավոր տնօրեն Սերգեյ Սոպինի եւ «Բիզնես Արմենիա» հիմնադրամի ղեկավարի միջեւ ներդրումային փաստաթուղթը ստորագրվել էր նոյեմբեր ամսին։ Նեդրողը նպատակադրված է 3 գործարան կառուցել՝ զբաղեցնելով 100 հեկտար տարածք։ Այստեղ կարտադրվեն տեխնիկական եւ կերակրի աղ, կալցինացված սոդա, ապակիներ։ Նախատեսվում է ստեղծել շուրջ 1100 աշխատատեղ։
Բիզնես պլանի համաձայն՝ նախագծային աշխատանքը կավարտվի 2019թ. դեկտեմբերին, համալիրի շինարարությունը կավարտվի 2022 թվականին. ամեն տարի շահագործման կհանձնվի գործարաններից մեկը։ Արտադրանքը հիմնականում արտահանվելու է եւ ավելի շատ նախատեսված է ոչ թե ներքին շուկայում սպառման, այլ արտահանման վրա։ «Բիզնես Արմենիայից» հայտնում են, որ սա մեր երկրում մեկ պատուհանով օտարերկրյա ներդրումների սպասարկման հաջող օրինակ է, եւ Հայաստանը գրավել է ներդրողների ուշադրությունը հեղափոխությունից հետո, դիմել են կառավարություն, որտեղից էլ ներդրողներին ուղղորդել են «Բիզնես Արմենիա» հիմնադրամ։

Կունենանք բուսական յուղերի արտադրություն

Մի քանի մլն դոլար ներդրումով Հայաստանում հիմնադրվում է նոր արտադրություն՝ բուսական յուղերի գործարան, որին «ՀՀ»—ն նախորդ համարներում հանգամանորեն անդրադարձել է։
Ներդրումը կատարում է «Ղալբուրջյան Գրուպ» ընկերությունը՝ բուսական յուղերի ու գյուղատնտեսական այլ հավելումների արտադրություն հիմնելու նպատակով։ Առաջին փուլում ներդրվել է 500 000 դոլար։ Ներդրումային ծրագրի առաջին փուլում ավելի քան 40 նոր աշխատատեղ կստեղծվի, երկրորդ փուլում գյուղացիական տնտեսությունները կներգրավվեն քունջութի աճեցման գործում։

Սարքավորումների գործարան՝ Կոտայքում

«ԱՐԳԱ-Յուրոսթիլ» ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում չժանգոտող պողպատից սարքավորումների արտադրության նոր գործարան հիմնելու ուղղությամբ։ Նախատեսված է մինչեւ 850 հազար դոլարի ներդրում։ Նոր գործարանի աշխատանքները մեկնարկել են անցած տարվա հոկտեմբերին, նախատեսվում է, որ կավարտվեն առաջիկա ամիսներին։ Արտադրությունը հիմնվում է Կոտայքի մարզում, այն կապահովի 24 աշխատատեղ։
Ներդրումների հաջորդ փուլում նախատեսվում է արտադրական սարքավորումների եւ հումքի ներմուծում, որի ընթացքում կկիրառվի պետական աջակցություն։ Արդեն ամիսներ անց սպասվում է, որ գործարանը կսկսի աշխատել եւ արտադրել չժանգոտվող պողպատից արդյունաբերական վառարանների, հացաթխման, արտադրական խոհանոցների սարքավորումներ։ Ընկերությունը կապահովի նախագծում, արտադրություն, տեղադրում եւ սպասարկում։
Ներկայումս հայաստանյան հյուրանոցները, ռեստորանները, սրճարանները, դպրոցները, բիզնես կենտրոններն այդ սարքավորումները ներկրում են։ Մինչդեռ ընկերության ղեկավարները համոզմունք են հայտնել, որ իրենց հավաստագրված չափորոշիչները միանգամայն մրցունակ են լինելու տեղական ու միջազգային շուկաներում։
Երեւանում ես կբացվի գյուղատնտեսական ու արտադրական սարքավորումների նոր գործարան։ Ներդրողը «Arad Agricultural Machinery» ընկերությունն է, որը նախատեսում է 1 մլն դոլար ուղղել գործարանի կառուցմանը։ Այժմ 20, հետագայում 100 աշխատատեղով գործարանը կսկսի գյուղտեխնիկա արտադրել։ Գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ արտոնյալ պայմաններ կտրամադրվեն հայաստանցի գնորդներին։
Իրանական եւ Միջին Արեւելքի ընկերությունների համար Հայաստանը ուղի է դեպի ԵԱՏՄ շուկա, եւ հակառակը։ Այս գաղափարի արդյունքներն արդեն տեսանելի են. հաստատվող իրանական ընկերությունը Հայաստանում արտադրվող ապրանքի խոշոր մասնաբաժինը իրացնելու է ԵԱՏՄ երկրներում, կարծիք է հայտնում «Բիզնես Արմենիայի» միջազգային կոմերցիայի խմբի ղեկավար Նարեկ Ալեքսանյանը։

ՏՏ ոլորտը եւս՝ ներդրումային առաջնագծում

Աշխարհում ՏՏ ոլորտի խոշոր՝ ճապոնական «Ֆուջիտսուն» եւ «IT Space» ընկերությունները երկարաձգել են համագործակցության պայմանագրերը։
«Ֆուջիտսու» ընկերության ներկայացուցչությունը «Բիզնես Արմենիայի» աջակցությամբ ամիսներ առաջ համագործակցություն է սկսել Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում գործող «IT Space» ընկերության հետ։ Հոկտեմբերի 22—25—ը Հայաստան այցի ընթացքում լեհաստանցի գործարարները «IT Space»—ի հետ պայմանագիրը երկարացնելու մտադրություն են հայտնել։ ՏՏ ոլորտի երկու ընկերությունների համագործակցությունն իրականացվում է հետազոտության եւ զարգացման ուղղությամբ։
«Ալենա Սոլյուշընզ» ընկերությունը նախատեսում է ընկերության մասնաճյուղեր հիմնել Վանաձորի եւ Գյումրիի ՏՏ կենտրոններում։ «Ալենա Սոլյուշընզը» տարբեր բիզնեսների համար տեխնոլոգիական լուծումներ առաջարկող ընկերություն է։
Մյուս համաձայնագրով, որ ստորագրվել է «Հայերքլաութ» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն Ավետիս Անթափլյանի հետ, նախատեսվում է Գյումրիում բացել ընկերության մարքեթինգային գրասենյակ։ «Հայերքլաութը» ՏՏ ոլորտի ընկերությունների համար կադրերի հավաքագրմամբ եւ խորհրդատվությամբ զբաղվող ընկերություն է։ Շուրջ 50 գործարարների համար շնորհանդես է կազմակերպվել ԱՄՆ–ում հայաստանյան ՏՏ ոլորտի ներդրումային միջավայրի վերաբերյալ։
Արտագնա առաքելության ընթացքում համաձայնագրեր են ստորագրվել Հայաստանում ներդրումների կապակցությամբ։
«Եկա Հայաստան առաջին անգամ, ուսումնասիրեցի միջավայրն ու բացահայտեցի, որ երկիրը բարձրակարգ բժիշկներ ու կենսաբաններ ունի։ Մեր կազմակերպությունը կարող է դառնալ Եվրոպա մուտք գործելու կատարյալ հարթակ»,–նշել է «FMD K&L Europe» ընկերության գործադիր տնօրեն Կիրիտ Վելանին։
Այս տարի պաշտոնապես բացվեց տարածաշրջանի ամենախոշոր բիոտեխնոլոգիական պարկը։ «FMD K&L Europe»—ը չին—ամերիկյան անդրազգային ընկերություն է, Հայաստանում գործում է արդեն 3 տարի, որի ընթացքում մոտ 4 միլիոն դոլարի ներդրումներ է իրականացրել։ Այս տարի ընկերությունը եւս 3 միլիոն դոլարի ներդրում է կատարել՝ աշխատատեղերի քանակը՝ 170—ից հասցնելով 250—ի, իսկ հետագայում կհասցնի մինչեւ 500—ի։ Բիոտեխնոլոգիական պարկում ընկերությունը կհամագործակցի միջազգային դեղագործական խոշորագույն ընկերությունների հետ։

Գազաբալոնների արտադրություն Վանաձորում

Ռուս—իրանական «Ռադ Սան Վաշմիր գրուպ» ընկերությունը առաջիկա օրերին պաշտոնապես կհայտարարի կոմպոզիտային բալոնների (գազաբալոնների) արտադրության գործարանի գործարկման լուրը։ Ընկերությունը հիմնադրել են ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացի Արայիկ Ասրյանը եւ իրանցի Հոսսեյն Յաղուբպուր Բարատալին։ Ընկերությունը գործունեություն է ծավալում Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքում։ Արդեն իսկ իրականացվել է 2 մլրդ դրամի ներդրում, իսկ ամբողջ ծրագրի ընթացքում նախատեսվում է իրականացնել 8 մլրդ դրամի ներդրում, որից 1 միլիարդը՝ վարկային միջոցներից, նախատեսվում է 120 նոր աշխատատեղ ստեղծել՝ 150 000 դրամ միջին աշխատավարձով։ Նշենք, որ ընկերությունն այս տարի ստացել էր հարկային արտոնություններ, որի շրջանակներում ներմուծվել է շուրջ 6 մլրդ դրամ արժողությամբ պոլիէթիլեն, էպոկսիդային խեժ, ալյումին, ապակե մանրաթել։
Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 50 մլրդ դրամ, որից 2,5 մլրդ ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 33,5 մլրդ ՀՀ դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ  անդամ երկրների տարածքում, 14 մլրդ ՀՀ դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

21-12-2018





19-01-2019
Բնական մեղր, սխտոր, ճարպ եւ լավաշ
Ձմեռային ժամանակահատվածում զինծառայողներին կհատկացվի լրացուցիչ սնունդ

Զինված ուժերի ...


19-01-2019
Բաքվի ջարդերը ցեղասպանություն էին
Դրանք պետք է արժանանան միջազգային հանրության հստակ գնահատականին



19-01-2019
Առջեւում բարեփոխումների երկրորդ փուլն է
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ԱԺ—ում պատասխանել է լրագրողների ...


19-01-2019
Փոփոխությունների անհրաժեշտությունը կարեւոր է
Միջազգային չափանիշների համաձայն՝ պետական կառավարման համակարգում պետք է լինի ...


19-01-2019
ԱՀՀ-ն ուզում է տեր կանգնել իր իրավունքներին
Մեկնարկել է ԱՀՀ-ի խորհրդարանի երկրորդ գումարման առաջին նստաշրջանը



19-01-2019
«Մենք Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք եւ հաղթելուց բացի այլ ճանապարհ չունենք»
Նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է հայ ...


19-01-2019
ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման խորհրդի անդրանիկ նիստը
Երեկ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման ...



19-01-2019
Երրորդ անգամ Դավոսում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ...

19-01-2019
Հեռացա, որ մնամ
Ա՜խ, ափսո՛ս, որ հիմա այսպես
Լուռ ու ...

19-01-2019
Տրամադրությունների փոփոխություն արաբական աշխարհում
Երբ 2018թ. սկզբներին ԱՄՆ-ը իրականացրեց իր ...

19-01-2019
Սկսվում է ձյուդոյիստների վարկանիշային մրցաշարը
Հայ ձյուդոյիստները մարզումային հագեցած ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO