Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.01.2019
ՍՈՑԻՈՒՄ


Ուշադրության կարիք ունեն

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն այցելել է թիվ 1 տուն-ինտերնատ

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն այցելեց թիվ 1 տուն-ինտերնատ՝շնորհավորելու ինտերնատում բնակվող տարեցների գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ վարչապետի պաշտոնակատարի տիկինը նշեց, որ տուն—ինտերնատի ընտրությունը պատահականության սկզբունքով է եղել։ «Եթե կարողանայի բոլորն այցելել, շատ լավ կլիներ։ Ամանորն ու Սուրբ ծնունդը տարվա այն ժամանակահատվածն է, երբ պետք է մեր շուրջը նայենք եւ մեր ուշադրության կարիքն ունեցողներին փորձենք ուրախացնել, որպեսզի տարին ուրախ նոտայով ավարտվի»,–ասաց նա։
Աննա Հակոբյանի խոսքով՝ իրենք տուն—ինտերնատի բնակիչներին տեղական արտադրության նվերներ են բերել։ «Տեղական արտադրողները արձագանքել են մեր առաջարկին։ Նվերները տատիկ—պապիկների հարմար նախատեսված հագուստ է՝ գուլպաներ, ժակետներ եւ այլն»,–նկատեց նա։
Աննա Հակոբյանը մի սեղանի շուրջ շփվեց տարեցների հետ, պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին։ Տուն—ինտերնատի բնակիչները վարչապետի պաշտոնակատարի տիկնոջ հետ երգ ու պարով նշեցին ուրախ օրը։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանն էլ տարեցներին մաղթեց առողջություն, ցանկացավ, որ նրանք ապրեն արժանապատիվ ծերություն եւ ունենան բոլոր այն ծառայությունները, որոնց կարիքն իրենք ունեն այս կյանքն ապրելու համար։ «Ես ցանկանում եմ, որ դուք ապրեք այնպիսի մթնոլորտում, որտեղ միշտ ջերմություն լինի։ Մեր առաջիկա ծրագրերն ուղղված են լինելու հատկապես այն ծառայությունների ստեղծմանը, որտեղ մարդիկ կարողանան ապրել իրենց համայնքում եւ կապը պահպանել ընտանիքի հետ»,–նշեց նա։
Հավելենք, որ թիվ 1 տուն—ինտերնատում բնակվող տիկին Լառան իր մատանին նվիրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանին։
Այս մասին Աննա Հակոբյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Թիվ 1 տուն ինտերնատում տիկին Լառան իր ձեռքից մատանին հանեց, դրեց իմ մատը՝ որպես իրենից հիշատակ... Ինչպես որ մայրիկներն են իրենց ամենասիրելի զարդը նվիրում դուստրերին, կամ տատիկները՝ թոռներին»,–նշված է գրառման մեջ։

21-12-2018





19-01-2019
Բնական մեղր, սխտոր, ճարպ եւ լավաշ
Ձմեռային ժամանակահատվածում զինծառայողներին կհատկացվի լրացուցիչ սնունդ

Զինված ուժերի ...


19-01-2019
Բաքվի ջարդերը ցեղասպանություն էին
Դրանք պետք է արժանանան միջազգային հանրության հստակ գնահատականին



19-01-2019
Առջեւում բարեփոխումների երկրորդ փուլն է
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ԱԺ—ում պատասխանել է լրագրողների ...


19-01-2019
Փոփոխությունների անհրաժեշտությունը կարեւոր է
Միջազգային չափանիշների համաձայն՝ պետական կառավարման համակարգում պետք է լինի ...


19-01-2019
ԱՀՀ-ն ուզում է տեր կանգնել իր իրավունքներին
Մեկնարկել է ԱՀՀ-ի խորհրդարանի երկրորդ գումարման առաջին նստաշրջանը



19-01-2019
«Մենք Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք եւ հաղթելուց բացի այլ ճանապարհ չունենք»
Նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է հայ ...


19-01-2019
ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման խորհրդի անդրանիկ նիստը
Երեկ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման ...



19-01-2019
Երրորդ անգամ Դավոսում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ...

19-01-2019
Հեռացա, որ մնամ
Ա՜խ, ափսո՛ս, որ հիմա այսպես
Լուռ ու ...

19-01-2019
Տրամադրությունների փոփոխություն արաբական աշխարհում
Երբ 2018թ. սկզբներին ԱՄՆ-ը իրականացրեց իր ...

19-01-2019
Սկսվում է ձյուդոյիստների վարկանիշային մրցաշարը
Հայ ձյուդոյիստները մարզումային հագեցած ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO