Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.06.2019
ԵՐԵՎԱՆ


Տեսլականն ավելի մեծ է

Երեւանի 2019-ի բյուջեն 2018-ի համեմատ կունենա 2 մլրդ դրամի մուտքերի աճ

Երեւանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը քաղաքապետարանում լրագրողների հետ հանդիպմանը պատասխանել է մայրաքաղաքի 2019 թվականի բյուջեին եւ ֆինանսական խնդիրներին առնչվող հարցերին։ Ինչպես հայտնեցին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայկ Սարգսյանը ասաց, որ համաձայն չէ Երեւանի ավագանու ընդդիմադիր «Լույս» խմբակցության՝ բյուջեին տված գնահատականներին. «Այն բյուջեն, որն օպտիմալացվել է 4.5 մլրդ դրամով, հետընթաց անվանելը ճիշտ չէ։ 2019 թվականի բյուջեն 2018—ի համեմատ ունի առնվազն 2 մլրդ դրամի մուտքերի աճ։ Սա մենք համարում ենք բավական համեստ պլանավորում, որովհետեւ տեսլականն ավելի մեծ է»։
Խոսելով Երեւանի բնակիչներին ամենից շատ հուզող՝ տրանսպորտի ոլորտում բարեփոխումների եւ բյուջեով նախատեսված միջոցների կրճատման մասին՝ փոխքաղաքապետն ընդգծեց, որ տրանսպորտի բյուջեի նվազում տեղի չի ունեցել. «Բյուջեի նվազումը կապված է բացառապես մետրոպոլիտենի վարկային ծրագրի ավարտի հետ, որը փոխանցվում էր պետական բյուջեից՝ որպես պատվիրակված լիազորություն։ Մետրոպոլիտենի վերազինման ծրագրով միջոցների մի մասը չի օգտագործվել։ Սա կապված է դրենաժային համակարգի հետ, որը նախատեսված էր իրականացնել որոշակի հատվածում եւ պետք է անցկացվեին ջրահեռացման խողովակներ։ Սակայն աշխատանքների ավարտական փուլում ջուրը հեռացված էր եւ, մասնագետների գնահատմամբ, ծրագիրը շարունակելու անհրաժեշտություն չկար»։
Անդրադառնալով հասարակական տրանսպորտի բարեփոխումների ծրագրի ընթացքին՝ Հայկ Սարգսյանը նշեց, որ աշխատանքներն այս ուղղությամբ ամենօրյա են. «Մենք մեծ խմբով մշակում ենք տրանսպորտի ցանցի բարելավման ծրագիրը, որի մի շարք դրույթներ մեզ համար անընդունելի էին։ Ծրագիրը վերանայման կարիք ունի՝ մասնավորապես հոսքի գնահատված ծավալի, ուղեւորատոմսի սակագնի հաշվարկի եւ մի շարք այլ դրույթների առումով։ Հունվարի վերջին ակնկալում ենք անգլիական ընկերությունից ստանալ մեր բարձրացրած բոլոր հարցերի վերաբերյալ մանրամասն պարզաբանումներ։ Քննարկումներից եւ ծրագրի վերջնական ընդունումից հետո փաթեթը կդրվի մրցույթի։ Փորձից ելնելով՝ նշեմ, որ միջազգային մրցույթները տեւում են 6 ամիս կամ ավելին։ Վստահեցնում եմ, որ եթե նույնիսկ այս պահին ունենայինք պատրաստի վերջնական ծրագիր, մեկ տարվա ընթացքում 1 մլն 200 հազար բնակչություն ունեցող քաղաքի տրանսպորտային ցանցի հիմնովին վերափոխումը կլիներ ֆանտաստիկ։ Ինչու՞, որովհետեւ տրանսպորտային ցանցը ամենաընդգրկուն ենթակառուցվածքներից է, եւ կան տասնյակ բաղադրիչներ, որոնք պահանջում են առանձին, տեխնիկական եւ թվային լուծումներ»։
Վերելակային տնտեսությանն ուղղված միջոցների կրճատման մասին նշվեց. «Վերելակների ֆոնդը կրճատվել է ոչ թե վերելակների պահպանման եւ շահագործման իրականացվող աշխատանքների եւ նյութերի հաշվին, այլ որովհետեւ կարծում ենք, որ այդ նույն աշխատանքի ծավալն ու նյութերը կարելի է ձեռք բերել ավելի փոքր միջոցներով»,– մանրամասնեց փոխքաղաքապետը՝ հավելելով, որ քաղաքապետարանն առաջիկայում կներկայացնի վերելակների փոխարինման իր լայնածավալ ծրագիրը։
«2019 թվականի համայնքային բյուջեն եւ հատկացումներն ըստ ոլորտների արդյոք քննարկվե՞լ են բնակիչների հետ» հարցին ի պատասխան փոխքաղաքապետը նկատեց, որ այն սահմանված կարգով ներկայացվել է հանրային քննարկման, եւ ավելի քան 40 հոգի մասնակցել եւ ներկայացրել է դիտողություններ ու առաջարկներ։
Անդրադառնալով քաղաքապետարանի աշխատակազմի վերապատրաստման ֆոնդի համար բյուջեով նախատեսված 159 միլիոն դրամին՝ քաղաքապետի տեղակալը հստակեցրեց. «Երբ այդ գումարները ներկայացվում են որպես անգլերենի ուսուցման համար ծախս՝ բարեխիղճ չէ։ Այդ միջոցներն ուղղվելու են 22 ոլորտներում աշխատակիցների նեղ մասնագիտական որակական հատկանիշների բարձրացմանը, ինչի շնորհիվ այդ բնագավառներով կունենանք զգալի առաջընթաց։ Այս ամենն արվելու է գնումների գործընթացով։ Բացի այդ նշեմ, որ նման ծախսեր նախատեսված են այլ գերատեսչություններում եւս, եղել են նաեւ նախկինում, եւ սա նորություն չէ»։
Պարգեւավճարների ավելացման առիթով փոխքաղաքապետը նկատեց, որ աշխատավարձերի բարձրացում առայժմ քաղաքապետարանը չի կարող նախատեսել, իսկ պարգեւավճարը շահագրգռելու ճկուն գործիք է, որն ընդունված գործելաոճ է ամբողջ աշխարհում։ Անդրադառնալով գործուղումների համար բյուջեով հատկացվելիք գումարներին՝ նշվեց, որ դրանք գործընկեր քաղաքների հրավերով այցերի եւ հնարավոր նոր ներդրումներ ու դրամաշնորհներ ներգրավելու նպատակ ունեն։
Խոսելով տեղական տուրքերի եւ վճարների ավելացման մասին՝ Հայկ Սարգսյանն ընդգծեց, որ արված ուսումնասիրություններն ու հաշվարկները ցույց են տվել, որ, օրինակ, անգամ ամենափոքր շրջանառություն ունեցող բենզալցակայանի համար տուրքերի ավելացումը բերելու է ընդամենը 1—1,5 դրամ փոփոխության՝ 1 լիտր բենզինի հաշվարկով։ Բացի այդ, փոխքաղաքապետը շեշտեց, որ փոփոխությունները որեւէ կերպ չեն ազդելու փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանը։
Ինչ վերաբերում է կրթամշակութային օջախներում վարձավճարների ավելացմանը, ապա, ըստ փոխքաղաքապետի, այն կրթության նախարարի որոշմամբ սահմանված վերանայում է։

22-12-2018





15-06-2019
Հանրային վերահսկողությունը՝ կանխարգելիչ եւս մեկ միջոց
Քաղաքացու արձանագրած ճանապարհային կանոնների խախտումներին կտրվի իրավական գնահատական

Լուսինե ...


15-06-2019
Տավարի մսի մաքսատուրքը 61.5 տոկոսով նվազել է, գառի մսինը՝ սառեցվել
Ինչ կտա ՀՀ-ին ԵԱՏՄ-ԻԻՀ ազատ առեւտրի գոտու ստեղծման ...


15-06-2019
Շների, շնատերերի եւ Ծիծեռնակաբերդի զբոսայգու մասին
Գաղտնիք չէ, որ մեր մայրաքաղաքում վերջերս թափառող շները շատացել ...


15-06-2019
Խորհրդարանական մշակույթի ժողովրդավարացման հիմնախնդիրները՝ արժեբանական չափման ներքո
Հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր Մարիամ Մարգարյանի հետ

Խորհրդարանական ...


15-06-2019
Կանխարգելե՞լ, թե՞ գնալ հետեւանքները վերացնելու ճանապարհով
Օրինագիծը միտված է սպառողների իրավունքների պաշտպանությանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


«Շատ ...


15-06-2019
Դանիիլ Խարմս. «Պատահարներ» շարքից
«Մի պառավ չափազանց հետաքրքրությամբ դուրս նայեց պատուհանից, ցած ընկավ ...


15-06-2019
Հովհաննես Մելքոնյան
Իրեն, ինչպես շատերը, ես նույնպես Ռուբենիչ էի ասում. ու ...



15-06-2019
Նոր շունչ տիկնիկագործությանը
Թբիլիսիում բացվել է հայկական տիկնիկային ...

15-06-2019
Շախմատի արքան
Հունիսի 17-ին Տիգրան Պետրոսյանը կդառնար 90 ...

15-06-2019
Մեծագույն խնդիրը գիրք հրատարակելն է
Ծաղկաձորում քննարկվել են երիտասարդ ...

15-06-2019
Պետական պահպանության կարիք կա
Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհն անցնում է Գեղհովիտ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO