Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.06.2019
ԵՐԵՎԱՆ


Խնդիրներ, որոնք կուտակվել են ոչ մեկ տարում

Երեւանի քաղաքապետը ժամանակ է խնդրում դրանց լուծումներ տալու համար

Աղբահանությունը մայրաքաղաքում շարունակում է մնալ գլխավոր խնդիրներից մեկը։ Երեկ Երեւանի ավագանու արտահերթ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում քաղաքապետ Հայկ Մարությանը հաստատել է, որ խնդիրն առկա է, իսկ քաղաքապետարանը համոզված է, որ Երեւան քաղաքը պետք է առնվազն 2 օպերատոր ունենա։
«Այսօր մենք ունենք «Սանիթեք» ընկերություն, որը շատ վատ վիճակում է, ունի մեքենաների պակաս»,—ասաց քաղաքապետը։
Ըստ նրա՝ իրենք ավելի քան 10 անգամ հանդիպել են ընկերության տնօրինության հետ եւ ամեն անգամ խիստ զգուշացրել են։ «Մեղավոր է «Սանիթեք» ընկերությունը, բայց մեղավոր են նաեւ նախկին իշխանությունները, որ թույլ են տվել ոլորտը տնօրինելու մեկ ընկերության։ Առաջին իսկ օրվանից ես իրենց ասել եմ երկրորդ օպերատորի մասին, բայց այս ընկերությունը չի ուզում, որ երկրորդ օպերատոր մտնի դաշտ»,—ասաց նա։
Քաղաքապետը նշեց, որ պայմանագիրը 12 տարով է կնքված. «Եթե մենք սկսենք կտրուկ գործողություններ անել, անհնար է դատական պրոցեսից խուսափել։ Մենք գնում ենք միակ ճանապարհով, որը մեզ թույլ է տալիս ունենալ մաքուր Երեւան։ Ես չեմ ուզում շատ չակերտներ բացել, որովհետեւ դա կխանգարի բանակցային պրոցեսին։ Ի վերջո մենք հասել ենք այնտեղ, որ ընկերությունը սկսել է մտածել երկրորդ օպերատորի մասին։ Սա շատ կարեւոր է, որ մենք կխուսափենք դատական գործընթացից»։
Իսկ ինչ է լինելու մայրաքաղաքի վիճակը, եթե սկսվեն ձյան տեսքով տեղումները։
Սա եւս մտահոգիչ է, քանի որ, ըստ քաղաքապետի, տեխնիկայի անհրաժեշտ քանակ Երեւան քաղաքը լիարժեք կերպով սպասարկելու համար, «Սանիթեք» ընկերությունը չունի։ «Ինչպես աղբահանությունը, ձմեռը ձնմաքրման աշխատանքները, ըստ պայմանագրի, նույնպես կատարում է «Սանիթեք» ընկերությունը։ Մենք արդեն այցելել ենք «Սանիթեք» ընկերություն, ստուգել ենք իրենց տեխնիկան, աղի քանակը եւ աշխատուժը՝ պարզելու համար ընկերությունը ի զորո՞ւ է կատարել այս աշխատանքները, թե ոչ։ Կարող եմ վստահ ասել, որ տեխնիկան պակաս է այս պահին եւ այս ամենն ուղղակի ստացել ենք որպես ժառանգություն նախորդ իշխանություններից»,–նշեց քաղաքապետը։
Հայկ Մարությանի խոսքով՝ այժմ բանակցություններ են ընթանում «Սանիթեք» ընկերության հետ, ինչը հնարավորություն կտա այս պահին որոշ չափով շտկել իրավիճակը. «Բանակցել ենք նաեւ տարբեր ճանշինների հետ, որպեսզի իրենք իրենց տեխնիկան նույնպես տրամադրեն «Սանիթեք» ընկերությանը վարձակալությամբ։ Եվ «Սանիթեքին» հորդորել ենք, որպեսզի իրենք վարձակալությամբ այս ամբողջ տեխնիկան վերցնեն։ Ունենալով արդեն տեխնիկայի այս ամբողջ քանակը, ես մեծ հույս ունեմ, որ մենք կկարողանանք հաղթահարել ձմռան դժվարությունները»,–նշեց նա։
Անդրադառնալով տրանսպորտային ցանցի կարգավորման խնդրին՝ Հայկ Մարությանը նշեց, որ առնվազն երկու տարի ժամանակ է պետք Երեւանում ամբողջությամբ այն փոխելու համար, ընդգծելով, որ նախկին իշխանություններից ժառանգություն են ստացել ոչ միայն վատ այլեւ գրեթե քանդված տրանսպորտային համակարգ։
«Մենք ժառանգություն ենք ստացել մի տրանսպորտային համակարգ, որը գրեթե քանդված է, ինչո՞ւ, նախ, ցավոք սրտի, նախկին իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ իրենք փոխելու են տրանսպորտային ցանցը, եւ երբ իրենց հարցրել են՝ «ե՞րբ եք փոխելու», ասել են՝ «2017 թվականին», «2018 թվականին», եւ ինչո՞վ են նրանք վնաս տվել՝ հերիք չի, որ ստել են, կամ, լավ, ճիշտ չեն իրազեկել հանրությանը, նրանք սրանով այն տնտեսավարողներին, որոնք սպասարկում են տրանսպորտային ցանցը, մեսիջ են տվել, որ «մենք հեսա փոխելու ենք» եւ այս մարդիկ ոչ մի լումա ներդրում չեն արել իրենց տրանսպորտային միջոցների մեջ տարիներ շարունակ, եւ եկել, հասել է ուղղակի եզրին այս ամեն ինչը։ Երթուղային տաքսիները եզրին են հասել՝ մաշվածության, տեխնիկական առումով։ Մենք ռեալ ենք ասում, որ առնվազն երկու տարի ժամանակ է պետք, եթե մենք խոսում ենք ամբողջական ցանցի փոփոխման մասին»,–ասել է Մարությանը։
Փողոցային առեւտրի վերացումը եւս դեռ չլուծված խնդիր է։
«Քաջ տեղյակ եմ՝ ինչ է կատարվում, ինքս շրջում եմ Երեւանում եւ տեսնում ամեն ինչ։ Այս խնդիրը երկկողմանի է, երկու կողմն էլ ինձ դիմում է։ Անցորդներն ասում են՝ վերացրեք փողոցային առեւտուրը, իսկ առեւտուր անողներն էլ ասում են, որ հացի խնդիր են լուծում, եթե վերացնեք, կզրկեք մեզ մեր եկամուտից։ Երբ նրանց ասում ենք, որ ապօրինի են իրենք դա անում, մեզ խնդրում են թույլ տալ մինչեւ Ամանոր շարունակել առեւտուրը՝ ասելով, որ արդեն գնել են եւ պետք է վաճառեն։ Հունվարի մեկից շատ ավելի խիստ է լինելու»,–ասաց Հայկ Մարությանը։
Երեւանի քաղաքապետը շեշտեց, որ քաղաքապետարանն ու ոստիկանությունն ամեն ինչ անում են՝ նվազագույնի հասցնելու համար փողոցային ապօրինի առեւտուրը. «Պարզապես մարդիկ այսօր օրինականությունը խառնում են ամենաթողության հետ, հեղափոխությունը կապում են ամենաթողության հետ։ Մենք նաեւ բացատրական աշխատանքներ ենք տանում»։
Լ. Ս.

22-12-2018





15-06-2019
Հանրային վերահսկողությունը՝ կանխարգելիչ եւս մեկ միջոց
Քաղաքացու արձանագրած ճանապարհային կանոնների խախտումներին կտրվի իրավական գնահատական

Լուսինե ...


15-06-2019
Տավարի մսի մաքսատուրքը 61.5 տոկոսով նվազել է, գառի մսինը՝ սառեցվել
Ինչ կտա ՀՀ-ին ԵԱՏՄ-ԻԻՀ ազատ առեւտրի գոտու ստեղծման ...


15-06-2019
Շների, շնատերերի եւ Ծիծեռնակաբերդի զբոսայգու մասին
Գաղտնիք չէ, որ մեր մայրաքաղաքում վերջերս թափառող շները շատացել ...


15-06-2019
Խորհրդարանական մշակույթի ժողովրդավարացման հիմնախնդիրները՝ արժեբանական չափման ներքո
Հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր Մարիամ Մարգարյանի հետ

Խորհրդարանական ...


15-06-2019
Կանխարգելե՞լ, թե՞ գնալ հետեւանքները վերացնելու ճանապարհով
Օրինագիծը միտված է սպառողների իրավունքների պաշտպանությանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


«Շատ ...


15-06-2019
Դանիիլ Խարմս. «Պատահարներ» շարքից
«Մի պառավ չափազանց հետաքրքրությամբ դուրս նայեց պատուհանից, ցած ընկավ ...


15-06-2019
Հովհաննես Մելքոնյան
Իրեն, ինչպես շատերը, ես նույնպես Ռուբենիչ էի ասում. ու ...



15-06-2019
Նոր շունչ տիկնիկագործությանը
Թբիլիսիում բացվել է հայկական տիկնիկային ...

15-06-2019
Շախմատի արքան
Հունիսի 17-ին Տիգրան Պետրոսյանը կդառնար 90 ...

15-06-2019
Մեծագույն խնդիրը գիրք հրատարակելն է
Ծաղկաձորում քննարկվել են երիտասարդ ...

15-06-2019
Պետական պահպանության կարիք կա
Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհն անցնում է Գեղհովիտ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO