Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.03.2019
ԼՂՀ


Մասնագիտական մոտեցում անասնապահական խնդիրներին

Ձգվելով մոտ 200 կմ հյուսիսից հարավ՝ Քաշաթաղի շրջանն ունի մեծ տարածություն, լայնատարած արոտավայրեր, խոտհարքեր եւ հարմար է անասնապահության համար։ Այժմ շրջանում կա 10100—ից ավելի խոշոր եղջերավոր անասուն, որից 4100—ը՝ կովեր, 18300 մանր եղջերավոր, մոտ 5200 խոզ, 29000 թռչուն, 600 միասմբակավոր, 6350 մեղվաընտանիք եւ այլ կենդանիներ։ Բացի տեղական անասուններից, տարվա ընթացքում մեծ քանակությամբ խոշոր ու մանր եղջերավորներ, ձիեր են բերվում շրջան հարեւան Սյունիքի մարզից։ Անասունների հիվանդություններից խուսափելու, դրանք կանխարգելելու համար կարեւոր է շրջանի «Անասնապահական սպասարկման կայան» ՊՈԱԿ—ի դերը։
Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության եւ «ՔԱՐԴ ԱգրոՍերվիս» ՓԲԸ—ի անասնաբուժության բաժնի համատեղ կազմակերպմամբ շրջանի անասնաբույժների համար կայացան եռօրյա դասընթացներ։ ԱՀ ԳՆ անասնաբուժության եւ անասնաբուծության վարչության պետ Նորայր Մուսայելյանը եւ հանրապետական անասնաբուժական լաբորատորիայի տնօրեն Ֆլորա Իսկանդարյանը անասնաբույժների համար անցկացրեցին տեսական եւ գործնական աշխատանքներ՝ կապված հիմնականում սննդի անվտանգության, անասունների պահպանման, բուժման, հիվանդությունների կանխարգելման, հասարակական սննդի կետերում մսամթերքի, կաթնամթերքի, այլ սննդատեսակների խնդիրների հետ։ Բանախոսները էկրանին ցուցադրում էին տվյալներ հանրապետությունում արտադրված կենդանական սննդամթերքի մասին։
«ՔԱՐԴ ԱգրոՍերվիս» ՓԲԸ անասնաբուժության բաժնի տնօրեն Արման Օհանյանը տեղեկացրեց, որ 3 օրվա ընթացքում աշխատել են անասնաբույժների հետ՝ ուսուցանելով նոր հմտություններ, նոր տեխնոլոգիաներ։ Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոնի կողմից 2006—ին ստեղծված «ՔԱՐԴ ԱգրոՍերվիսը» զբաղվում է գյուղատնտեսական ապրանքների առեւտրով, իրականացնում է տեխնիկական աջակցություն, խորհրդատվական ծառայություններ գյուղատնտեսական արտադրության բոլոր ոլորտներում։ Եռօրյա դասընթացների օրերին հատկապես անդրադարձել են խոշոր եղջերավոր անասունների եւ խոզերի արհեստական սերմնավորման խնդիրներին։
Շրջանի «Անասնապահական սպասարկման կայան» ՊՈԱԿ—ի տնօրեն, անասնաբուժական գիտությունների թեկնածու Արմեն Էլբակյանը տեղեկացրեց, որ իր ղեկավարած կառույցի կազմում գործող ստերոլոգիական լաբորատորիայի խնդիրն է՝ ստուգել կենդանիների արյունը եւ որպես սնունդ օգտագործվող մսեղիքը։ Էպիզոոտոլոգիական բաժինը զբաղվում է անասնապահական տարածքների ստուգման, դրանց ախտահարման հարցերով։ Շրջանի ողջ տարածքն սպասարկում են 27 անասնաբույժներ, որոնց կեսն ունեն բարձրագույն մասնագիտական, մնացածը՝ միջին մասնագիտական կրթություն։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

22-12-2018





23-03-2019
Գաղտնալսող սարքեր այլեւս չեն կարող ներկրել
Կոռուպցիայի դեմ պայքարում ԱԱԾ-ն խոստանում է հնչեղ բացահայտումներ



23-03-2019
Աննկատ աշխատանքի նկատելի արդյունքը
Մետրոպոլիտենի առեղծվածը «կուլիսներում» է

Քաղաքի ներքեւի «քաղաքի» մուտքը, ...


23-03-2019
Նոր իրավիճակ միջազգային իրավունքում
Ճանաչումը կհակասի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերին

Ժամանակակից միջազգային իրավունքում ...


23-03-2019
Չկա վատ հող, կա վատ մշակող
Բացվեց օրգանական գյուղատնտեսության ուսումնական կենտրոնը

Օրեցօր մեծանում է ...


23-03-2019
ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Կուբայի դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


23-03-2019
Առողջ սերունդ եւ ամուր թիկունք
Ֆիզիկական դաստիարակության համակարգը ենթակա է վերանայման

Հրադադարի եւ ...


23-03-2019
Գարդասիլ. ինչու է կարեւոր պատվաստվելը
ԱՆ-ն մտահոգիչ է համարում առկա ցուցանիշները

Կանանց համար ...



23-03-2019
«Արցախի մանդատն անփոփոխ է»
Ինչն է հիմք հանդիսացել համատեղ ...

23-03-2019
Թումանյանի վերջին գարունն ու մահվան հանգամանքները
Այսօր բանաստեղծի մահվան օրն է


23-03-2019
Մաքուր Հայաստանը իրականություն պետք է դառնա բոլորիս ջանքերով
Այսօր տեղի կունենա այս տարվա համապետական ...

23-03-2019
Պետությունը քաջալերում է տնտեսավարող սուբյեկտներին
Նախագահը հորդորեց հաշվի առնել Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO