Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.03.2019
ԶԱՆԱԶԱՆ


Դեմիրճյանի կոնյակի գինը

ՀԽՍՀ կոմկուսի կենտկոմի 1-ին քարտուղար Կարեն Դեմիրճյանը պարբերաբար հաճախում էր նկարչի տանը կազմակերպված ցուցահանդեսներին։ Հատկապես եթե դրանք հանրապետական նշանակություն ունեին։ Հերթական ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողության ավարտից եւ ցուցահանդեսի դիտումից հետո, խախտելով վաղեմի ավանդույթը, նա նկարիչների միության ղեկավարության ուղեկցությամբ բարձրանում է նկարչի տան 2—րդ հարկ, եւ միության նախագահի աշխատասենյակում (այստեղ մինչ օրս կախված է Մարտիրոս Սարյանի մեծադիր լուսանկարը, ուր ծերունազարդ Վարպետը առանց ակնոցի թերթ է կարդում) նրան շրջապատում են միության քարտուղարության եւ վարչության անդամները։ Ոչ պակաս ներկայանալի էր ընկեր Դեմիրճյանի շքախումբը. հանդիպմանը ներկա էր ՀԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահ, ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանը։ Ավանդաբար նկարիչները Կարեն Սերոբիչին պատվում էին հատուկ նրա համար պատրաստված կանաչ բյուրեղապակյա ըմպանակում լցված «Վասպուրական» կոնյակով։ Հայաստանի ղեկավարը բարձրացնում է բաժակը եւ անսպասելի դիմում է Հայաստանի նկարիչների միության ղեկավար, ճանաչված գեղանկարիչ Սարգիս Մուրադյանին. «Սարգի՛ս, որքա՞ն ես գնահատում այս բաժակը»։ Մուրադյանը, առանց աչքը թարթելու, պատասխանում է. «500 հազար ռուբլի»։ Դեմիրճյանը շրջվում է դեպի Ֆադեյ Սարգսյանն ու այս անգամ դիմում է նրան. «Ֆադեյ Տաճատիչ, դո՞ւ որքան ես գնահատում»։ «300 հազար ռուբլի»,–առանց հապաղելու գինը «գցում է» այն օրերի երկրի վարչապետը։ Դեմիրճյանը գտնում է ելքը՝ դիմելով ընդդիմադիր կողմերին. «Տղե՛րք, եկեք բարիշեք 400 հազարի վրա, թե չէ էս կոնյակը չեմ կարողանա խմել»։ Սարգիս Մուրադյանը եւ Ֆադեյ Սարգսյանը համաձայնում են, եւ Կարեն Սերոբիչը վերջապես խմում է անմահական կոնյակը։
Երկու օր անց Հայաստանի նկարիչների հաշվեհամարի վրա է ամրագրվում խորհրդային 400 հազար ռուբլին։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

22-12-2018





23-03-2019
Գաղտնալսող սարքեր այլեւս չեն կարող ներկրել
Կոռուպցիայի դեմ պայքարում ԱԱԾ-ն խոստանում է հնչեղ բացահայտումներ



23-03-2019
Աննկատ աշխատանքի նկատելի արդյունքը
Մետրոպոլիտենի առեղծվածը «կուլիսներում» է

Քաղաքի ներքեւի «քաղաքի» մուտքը, ...


23-03-2019
Նոր իրավիճակ միջազգային իրավունքում
Ճանաչումը կհակասի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերին

Ժամանակակից միջազգային իրավունքում ...


23-03-2019
Չկա վատ հող, կա վատ մշակող
Բացվեց օրգանական գյուղատնտեսության ուսումնական կենտրոնը

Օրեցօր մեծանում է ...


23-03-2019
ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Կուբայի դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


23-03-2019
Առողջ սերունդ եւ ամուր թիկունք
Ֆիզիկական դաստիարակության համակարգը ենթակա է վերանայման

Հրադադարի եւ ...


23-03-2019
Գարդասիլ. ինչու է կարեւոր պատվաստվելը
ԱՆ-ն մտահոգիչ է համարում առկա ցուցանիշները

Կանանց համար ...



23-03-2019
«Արցախի մանդատն անփոփոխ է»
Ինչն է հիմք հանդիսացել համատեղ ...

23-03-2019
Թումանյանի վերջին գարունն ու մահվան հանգամանքները
Այսօր բանաստեղծի մահվան օրն է


23-03-2019
Մաքուր Հայաստանը իրականություն պետք է դառնա բոլորիս ջանքերով
Այսօր տեղի կունենա այս տարվա համապետական ...

23-03-2019
Պետությունը քաջալերում է տնտեսավարող սուբյեկտներին
Նախագահը հորդորեց հաշվի առնել Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO