Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.03.2019
ԶԱՆԱԶԱՆ


Այվազովսկու «Նոյը իջնում է Արարատից» նկարի ոդիսականը

1960-ի գարնանը Հայաստանի պետական պատկերասրահի հայկական կերպարվեստի բաժնի վարիչ է նշանակվում տակավին երիտասարդ արվեստաբան Հենրիկ Իգիթյանը։ Պատկերասրահի մեկ այլ երիտասարդ աշխատակից Շահեն Խաչատրյանի եւ տնօրեն Ռուբեն Պարսամյանի հետ ձեւավորվում է «դավադիր եռյակը», որը ձեռնամուխ է լինում բաժնի նոր ցուցանմուշների հավաքմանը, հարստացմանը՝ նոր եւ նշանավոր կտավներով։ Բնագավառի բազմափորձ գիտակ Պարսամյանը մտավախություն ուներ, որով էլ կիսվում է երիտասարդների հետ։ «Տղե՛րք, դեռ ժամանակը չէ, եթե գոնե մեկ նկար ունենայինք հայկական թեմայով, բանն ուրիշ կլիներ»։ Նման մտավախության խափանման լավագույն միջոցը գտնում է Շահեն Խաչատրյանը, որը տեղյակ էր, որ Մյասնիկյանի անվան հանրային գրադարանի վերին սրահում կախված է Այվազովսկու մի անծանոթ նկար։ Բնականաբար, այցելում է հանրային գրադարան, պայմանավորվում է գրադարանի ղեկավարության հետ, ձեւակերպում են անհրաժեշտ փաստաթղթերը, եւ Այվազովսկին հանգրվանում է Հայաստանի պետական պատկերասրահի հայկական կերպարվեստի բաժնում։
«Նոյը իջնում է Արարատից» նշանավոր կտավը առաջին անգամ ներկայացվել է արվեստասեր հասարակությանը Այվազովսկու անհատական ցուցահանդեսում, որը կայացել է Փարիզում, 1890—ին։ Տարիներ անց ծովանկարիչը այն նվիրում է Դոնի Ռոստով քաղաքի արական գիմնազիային։ Նկարը կախում են գիմնազիայի ուսուցչանոցում։ Հոկտեմբերյան հեղափոխության օրերին այս գիմնազիան եւս հայտնվում է հեղափոխական ալեկոծումների կիզակետում. մերթ կարմիրներն են գրավում, մերթ՝ սպիտակները։ Մի անգամ այս գլուխգործոցով հեղափոխականները փակում են տեղահանված դռան բացվածքը։ Մի օր Մարտիրոս Սարյանը այցելում է այս գիմնազիան եւ, տեսնելով Այվազովսկու աշխատանքը, այն մեծ ուրախությամբ եւ բոլորից ծածուկ տեղափոխում է իր տուն, հետո էլ հասցնում է Երեւան, նվիրում հանրային գրադարանին։
Ի դեպ, Սարյանը սովորություն ուներ հայ նկարիչների գործերը հայթայթել եւ նվիրաբերել Հայաստանի պետական թանգարանին, որը հետո անվանակոչվեց Հայաստանի պետական պատկերասրահ, իսկ անկախացումից հետո էլ վերանվանվեց Հայաստանի ազգային պատկերասրահ։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

22-12-2018





23-03-2019
Գաղտնալսող սարքեր այլեւս չեն կարող ներկրել
Կոռուպցիայի դեմ պայքարում ԱԱԾ-ն խոստանում է հնչեղ բացահայտումներ



23-03-2019
Աննկատ աշխատանքի նկատելի արդյունքը
Մետրոպոլիտենի առեղծվածը «կուլիսներում» է

Քաղաքի ներքեւի «քաղաքի» մուտքը, ...


23-03-2019
Նոր իրավիճակ միջազգային իրավունքում
Ճանաչումը կհակասի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերին

Ժամանակակից միջազգային իրավունքում ...


23-03-2019
Չկա վատ հող, կա վատ մշակող
Բացվեց օրգանական գյուղատնտեսության ուսումնական կենտրոնը

Օրեցօր մեծանում է ...


23-03-2019
ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Կուբայի դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


23-03-2019
Առողջ սերունդ եւ ամուր թիկունք
Ֆիզիկական դաստիարակության համակարգը ենթակա է վերանայման

Հրադադարի եւ ...


23-03-2019
Գարդասիլ. ինչու է կարեւոր պատվաստվելը
ԱՆ-ն մտահոգիչ է համարում առկա ցուցանիշները

Կանանց համար ...



23-03-2019
«Արցախի մանդատն անփոփոխ է»
Ինչն է հիմք հանդիսացել համատեղ ...

23-03-2019
Թումանյանի վերջին գարունն ու մահվան հանգամանքները
Այսօր բանաստեղծի մահվան օրն է


23-03-2019
Մաքուր Հայաստանը իրականություն պետք է դառնա բոլորիս ջանքերով
Այսօր տեղի կունենա այս տարվա համապետական ...

23-03-2019
Պետությունը քաջալերում է տնտեսավարող սուբյեկտներին
Նախագահը հորդորեց հաշվի առնել Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO