Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.06.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


«Արմենպրեսը» արժանացել է COAF—ի մրցանակին

«Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի գործունեությանը համակողմանիորեն եւ բարեխղճորեն անդրադառնալու համար արժանացել է COAF—ի մրցանակին։ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի մեդիա հարաբերությունների համակարգող Անահիտ Էվոյանը նշեց, որ տարվա ընթացքում «Արմենպրեսը» 16 անգամ տարբեր թեմաներով լուսաբանել է հիմնադրամի գործունեությունը։ «Շնորհակալ եմ «Արմենպրեսին», որ մեզ հետ է, որ շատ գրագետ է աշխատում դաշտում, որ 100 տարեկան է»,– ասաց Էվոյանը։
Ամենաակտիվ լուսաբանման համար հիմնադրամի հավաստագրին եւ նվերներին արժանացան նաեւ «168 ժամ» թերթը, «News.am» կայքը, Հանրային ռադիոն, «Ֆոտոլուրը», «Շանթ» հեռուստաընկերությունը։
COAF—ի աշխատանքները լուսաբանած ամենաակտիվ լրագրողները եւս արժանացան մրցանակների. նրանք են՝ «1in.am» կայքի լրագրող Քրիստինա Աղալարյանը, «Առավոտ» պարբերականի թղթակից Գոհար Հակոբյանը, «Անկյուն+3» ՀԸ լրագրող Մերի Կոլոլյանը, «Ազատություն ռադիոկայանի» լրագրող Կարինե Սիմոնյանը։
Կրթության թեման լավագույնս լուսաբանած լրագրողներն էին՝ «ԱՐ» հեռուստաընկերությունից Քրիստինե Ոսկանյանը, Լոռու մարզի դպրոցներում ջեռուցմանը վերաբերող նյութի համար՝ Էդուարդ Արզումանյանը, «ՍիվիլՆեթի» լրագրողական թիմը, Հանրային ռադիոյի լրագրող Աիդա Ավետիսյանը։ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հատուկ մրցանակին արժանացավ «Մեդիամաքսի» լրագրող Լուսինե Ղարիբյանը։
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը, ավանդույթին համապատասխան, արդեն երրորդ տարին է, որ անցկացնում է լրատվամիջոցների համար նախատեսված մրցանակաբաշխություն։ «Մենք ամեն տարի հայտարարում ենք կոնկրետ թեմա, որի շրջանակներում լրագրողների աշխատանքները ինչ—որ մրցութային փուլեր են անցնում։ Այս տարի մենք հետեւում էինք լրագրողների աշխատանքներին՝տեսնելու համար, թե կրթությունը Հայաստանում թեմայի ներքո ինչ նյութեր կան, ինչպես են լուսաբանվում 35 աշխատանքները բոլոր լրատվամիջոցներից»,–ասաց Անահիտ Էվոյանը։
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի փոխտնօրեն, վարչական հարցերով ղեկավար Ինեսսա Գրիգորյանը ուրախությամբ փաստեց, որ տարեցտարի միջոցառումը մեդիայի շրջանում ավելի մեծ հետաքրքրություն է ներկայացնում։ «Հիմնադրամն արդեն 14 տարի է, ինչ գործում է Հայաստանում։ Մենք աշխատում ենք հինգ մարզերում՝ գյուղական համայնքների բնակչության հետ։ 13 հազար երեխաներ օգտվում են մեր մատուցած ծառայություններից, անուղղակիորեն բարելավում ենք՝ 75 հազար գյուղաբնակի կյանքի որակը դարձնելով ավելի հագեցած»,–ասաց նա։
Գրիգորյանը նշեց, որ 2018 թվականը COAF—ի համար կարեւոր էր Լոռու մարզի Դեբեդ համայնքում նախադեպը չունեցող «ՍՄԱՐԹ» կենտրոնի բացմամբ։ «2019 թվականի ընթացքում մեր աշխատանքներն էլ ավելի կընդլայնվեն, եւ 2019 թվականին հիմնադրամը կնշի գործունեության 15–ամյակը՝ լի անակնկալներով»,–ընդգծեց նա։

Ա. Դ.

22-12-2018





15-06-2019
Հանրային վերահսկողությունը՝ կանխարգելիչ եւս մեկ միջոց
Քաղաքացու արձանագրած ճանապարհային կանոնների խախտումներին կտրվի իրավական գնահատական

Լուսինե ...


15-06-2019
Տավարի մսի մաքսատուրքը 61.5 տոկոսով նվազել է, գառի մսինը՝ սառեցվել
Ինչ կտա ՀՀ-ին ԵԱՏՄ-ԻԻՀ ազատ առեւտրի գոտու ստեղծման ...


15-06-2019
Շների, շնատերերի եւ Ծիծեռնակաբերդի զբոսայգու մասին
Գաղտնիք չէ, որ մեր մայրաքաղաքում վերջերս թափառող շները շատացել ...


15-06-2019
Խորհրդարանական մշակույթի ժողովրդավարացման հիմնախնդիրները՝ արժեբանական չափման ներքո
Հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր Մարիամ Մարգարյանի հետ

Խորհրդարանական ...


15-06-2019
Կանխարգելե՞լ, թե՞ գնալ հետեւանքները վերացնելու ճանապարհով
Օրինագիծը միտված է սպառողների իրավունքների պաշտպանությանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


«Շատ ...


15-06-2019
Դանիիլ Խարմս. «Պատահարներ» շարքից
«Մի պառավ չափազանց հետաքրքրությամբ դուրս նայեց պատուհանից, ցած ընկավ ...


15-06-2019
Հովհաննես Մելքոնյան
Իրեն, ինչպես շատերը, ես նույնպես Ռուբենիչ էի ասում. ու ...



15-06-2019
Նոր շունչ տիկնիկագործությանը
Թբիլիսիում բացվել է հայկական տիկնիկային ...

15-06-2019
Շախմատի արքան
Հունիսի 17-ին Տիգրան Պետրոսյանը կդառնար 90 ...

15-06-2019
Մեծագույն խնդիրը գիրք հրատարակելն է
Ծաղկաձորում քննարկվել են երիտասարդ ...

15-06-2019
Պետական պահպանության կարիք կա
Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհն անցնում է Գեղհովիտ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO