Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.01.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Մարվեց «Արմենպրեսի» 100-ամյակին նվիրված նամականիշ

Հայաստանի գործող ամենահին լրատվամիջոցը շարունակում է ընթանալ ժամանակին համահունչ

Շրջանառության մեջ դրվեց նոր նամականիշ՝ նվիրված «Արմենպրես» պետական լրատվական գործակալության 100—ամյակին։ «Հայաստանի հեռագրական գործակալության՝ «Արմենպրեսի» հիմնադրման 100—ամյակը» թեմայով նամականիշի մարման արարողությունը տեղի ունեցավ «Արմենպրես» լրատվական գործակալությունում։ Այն մարեցին ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը, «Հայփոստ» ՓԲԸ—ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը։
«Արմենպրեսը» Հայաստանի գործող ամենահին լրատվամիջոցն է։ Արդեն 100 տարի գործակալությունն իր բաժանորդներին, գործընկերներին, հանրությանը մատուցում է բազմաբնույթ, օպերատիվ եւ հավաստի տեղեկատվություն։ Խորհրդանշական է, որ նամականիշի վրա պատկերված է «Արմենպրեսի» հիմնական հերոսը՝ թղթակիցը, լինի լրագրող, ֆոտոթղթակից, նորաստեղծ տեսածառայության ներկայացուցիչ, միջազգային կապերի մասնագետ»,–ներկայացրեց Արամ Անանյանը։
120 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը՝ 30 հազար տպաքանակով։ Նամականիշի դիզայնի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ—ի գլխավոր դիզայներ Վահագն Մկրտչյանը, լուսանկարիչը «Արմենպրես» պետական լրատվական գործակալության լուսանկարիչ Գեւորգ Պերկուպերկյանն է։ Նամականիշի վրա պատկերված է տպագրական մեքենայի վրա աշխատող կնոջ գրաֆիկական ուրվագիծը։ Նամականիշը ձեւավորված է լույսի եւ ստվերի համադրությամբ՝ խորհրդանշելով լրատվական ոլորտի մասնագետների կադրից դուրս կատարվող շուրջօրյա աշխատանքը։
«Շնորհավորում եմ «Արմենպրեսի» 100—ամյակի առթիվ։ Ցանկացած ոլորտ իր տարիքով ու փորձառությամբ մշակութային հենք է ապահովում զարգացման համար։ Հատկանշական է, որ այսօր մենք տոնում ենք «Արմենպրեսի» 100—ամյակը շատ ավելի ազատ ու անկաշկանդ դաշտում։ Մաղթում եմ բեղուն գործունեություն»,–ասաց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը։
Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, շնորհավորելով «Արմենպրեսի» 100—ամյակի առթիվ, նշեց, որ նամականիշները խորհրդանշում են մեր երկրի մշակույթը, պատմությունը, տարբեր իրադարձություններ։
«Արմենպրեսը» բոլոր լրատվամիջոցներից առանձնացել է ֆիլատելիայի վերաբերյալ հոդվածներ տարածելու առումով, որի համար շատ շնորհակալ եմ։ Ժամանակ առ ժամանակ, նույնիսկ եթե իրադարձություն չկա, զանգահարում են, հետաքրքրվում են ոլորտով։ Այս առումով, մեր միության անունից շնորհավորում եմ»,– նշեց Հովիկ Մուսայելյանը։
Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով լրատվության բնագավառում Արցախին ցուցաբերված համակողմանի աջակցության համար Հայաստանի Հանրապետության «Արմենպրես» լրատվական գործակալությունը պարգեւատրվեց Երախտագիտության մեդալով։ Այն գործակալության տնօրեն Արամ Անանյանին փոխանցեց Հայաստանում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանը։
«Միանում եմ բոլոր շնորհավորանքներին։ «Արմենպրես» գործակալությունը մեր երկրորդ եւ երրորդ հանրապետությունների կենդանի ուղեկիցն է, որը լուսաբանել է ինչպես խորհրդային տարիների, այնպես էլ անկախության ձեռքբերումից հետո Հայաստանում տեղի ունեցած կարեւոր իրադարձությունները եւ միշտ փորձել է պահել սկզբունքայնությունը։ Ես մեծ հպարտությամբ ուզում եմ նշել, որ մեր հաջողություններում մեծ դերակատարություն է ունեցել «Արմենպրեսը»։ Արցախյան պատերազմի շրջանում «Արմենպրեսն» այն գործակալությունն էր, որ ամեն ինչ անում էր ճշմարիտ խոսքը, ժողովրդի պահանջատիրությունը միջազգային հանրությանն հասցնելու առումով։ Արցախի Հանրապետության ժողովուրդը, մեր ղեկավարությունը բարձր է գնահատում «Արմենպրեսի» կատարած աշխատանքը»,–հավելեց նա։

22-12-2018





19-01-2019
Բնական մեղր, սխտոր, ճարպ եւ լավաշ
Ձմեռային ժամանակահատվածում զինծառայողներին կհատկացվի լրացուցիչ սնունդ

Զինված ուժերի ...


19-01-2019
Բաքվի ջարդերը ցեղասպանություն էին
Դրանք պետք է արժանանան միջազգային հանրության հստակ գնահատականին



19-01-2019
Առջեւում բարեփոխումների երկրորդ փուլն է
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ԱԺ—ում պատասխանել է լրագրողների ...


19-01-2019
Փոփոխությունների անհրաժեշտությունը կարեւոր է
Միջազգային չափանիշների համաձայն՝ պետական կառավարման համակարգում պետք է լինի ...


19-01-2019
ԱՀՀ-ն ուզում է տեր կանգնել իր իրավունքներին
Մեկնարկել է ԱՀՀ-ի խորհրդարանի երկրորդ գումարման առաջին նստաշրջանը



19-01-2019
«Մենք Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք եւ հաղթելուց բացի այլ ճանապարհ չունենք»
Նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է հայ ...


19-01-2019
ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման խորհրդի անդրանիկ նիստը
Երեկ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման ...



19-01-2019
Երրորդ անգամ Դավոսում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ...

19-01-2019
Հեռացա, որ մնամ
Ա՜խ, ափսո՛ս, որ հիմա այսպես
Լուռ ու ...

19-01-2019
Տրամադրությունների փոփոխություն արաբական աշխարհում
Երբ 2018թ. սկզբներին ԱՄՆ-ը իրականացրեց իր ...

19-01-2019
Սկսվում է ձյուդոյիստների վարկանիշային մրցաշարը
Հայ ձյուդոյիստները մարզումային հագեցած ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO