Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.03.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Հայ-ռուսական հարաբերություններում խնդիր չկա

Իսկ ղարաբաղյան հիմնահարցի լուծումը դեռեւս չի նշմարվում

«Արտաքին քաղաքական խնդիրներ. հայ—ռուսական հարաբերություններ» թեմայով քննարկմանը երեկ հրավիրված էին Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թեւան Պողոսյանը եւ քաղաքագետ, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
«Պետք է ուսումնասիրել Ռուսաստանում աշխատող պետական ինստիտուտները, որ հասկանալի լինի, թե ում հետ ենք գործընկերություն անում»,–ասաց Թ. Պողոսյանը։
Նրա խոսքով, գուցե ՌԴ—ում վերջնական որոշողը մեկ մարդ է, բայց առնվազն այդ մարդը ստանում է տեղեկատվություն տարբեր աղբյուրներից եւ պետք է կարողանալ բոլոր աղբյուրների հետ հավասար աշխատել. «Այսօր գտնվելով տեղեկատվական պատերազմի դարում, ունենք բացթողումներ։ Պետք է կարողանանք կարգավորել։ Ունեցել ենք փոփոխություններ, բայց մի բան պետք է գիտակցենք, որ եթե ճիշտ ձեւով չբացատրենք փոփոխությունները, ինձ թվում է միշտ էլ լինելու են անհասկացողության խնդիրներ»։
Նրա խոսքով, բանակցություններով կարելի է հասնել ամեն ինչի, պետք է գնալ, ներկայացնել, խոսել, բանակցել, օգտագործել բոլոր մեխանիզմները։
Այս առումով, Թ. Պողոսյանի կարծիքով, Վ. Պուտինն անկեղծ էր ասում, որ հայ—ռուսական հարաբերություններում պրոբլեմ չկա. «Չմոռանանք, որ միայն մեր շահերից չի բխում Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը, այլեւ Ռուսաստանի»։
Սուրեն Սարգսյանը կարծում է, որ մեծ հաշվով հայ—ռուսական հարաբերություններին ոչինչ չի սպառնում, բայց այս ընթացքում ականատես են եղել, որ գոնե միջին օղակներում կամ իշխանության երկրորդ էշելոնում կան որոշակի խնդիրներ. «Այդ խնդիրները շարունակական աշխատանքի եւ լուծման կարիք ունեն։ Եթե այդ խնդիրների մասին հայկական կողմը չի բարձրաձայնում, ռուսական կողմը պարբերաբար տարբեր ձեւաչափերով բարձրաձայնում է։ Եթե առաջին դեմքերի միջեւ կա փոխըմբռնում, ընկալում, վստահություն, մի փոքր ավելի ներքեւ, տարբեր ուղղություններով վստահության բացակայություն կա հայ գործընկերների նկատմամբ։ Այս ուղղությամբ պետք է աշխատի վարչապետը, որպեսզի իր թիմակիցները նույնպես Ռուսաստանում կարողանան այնպես գործել, ինչպես ինքն է գործում՝ ազատ, անկաշկանդ մթնոլորտում շփվեն, հանդիպեն»։
Քաղաքագետը վստահ է, որ Հայաստանում Վաշինգտոնն ընդհանրապես միջամտություն չունի, ամերիկյան քաղաքականությունն այս տարածաշրջանում ընդհանրապես շատ պասիվ է. «Չեմ կարծում, որ ԱՄՆ—ն Հայաստանում ինչ— որ ակտիվ գործողություններ է իրականացնում, որը կարող է Ռուսաստանին նյարդայնացնել»։
Ինչ վերաբերում է գազի գնի փոփոխությանը, Ս. Սարգսյանը կարծում է, որ գազի գնի փոփոխություն տեղի է ունենալու. «Եթե նախորդ տարիներին նայենք, թե ինչպես էր տեղի ունենում այդ գործընթացը, սովորաբար, Հայաստանի համար գազի գինը թանկանում էր ձմռան սեզոնից հետո, թանկացումից առաջ Հայաստանի ղեկավարները գնում էին Մոսկվա, որոշում էր կայացվում 2–3 ամսով հետաձգել գազի թանկացումը։ Չեմ բացառում, որ սա կրկնվող սցենար է. վարչապետը մի քանի օրից կմեկնի Մոսկվա, կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ»։
Թեւան Պողոսյանը նշեց, որ պետք է սովորել նաեւ նախկինում եղած պրակտիկայից. «Գիտեինք, որ պայմանագիրն ավարտվելու է։ Հասկանալի է, որ դիմացինն ինչ—որ առաջարկ է անում։ Առաջարկը կլինի՝ նույնն ենք շարունակում, բարձրացնում ենք կամ իջեցնում։ Երեք առաջարկն էլ ունեն հիմք՝ առաջարկվող կողմի շահերն են։ Մենք ունենք մեր շահերը։ Հիմա գնալու են բանակցություններ, բանակցություններ են շահերի շուրջ»։
Խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման  մասին՝ Թեւան Պողոսյանը ասաց, որ որեւէ նոր բան չկա. «Պատերազմը չի ավարտվել։ Պատերազմի ակտիվ ռազմական փուլերից մի կողմ ենք անցել, տեղեկատվական պատերազմի վրա ենք ավելի մեծ շեշտը դրել»։
Քանի դեռ մի քիչ ավելի հանգիստ ու հանդարտ է առաջնագծում, սահմանի վրա, այս ժամանակահատվածը պետք է օգտագործել պատրաստվելու հաջորդ հնարավոր սցենարների զարգացմանը։
«Ադրբեջանը եթե նույնիսկ առաջնագծում չի անում դիվերսիա, դիպուկահարների կրակոցներ, միգուցե մենք այնպես ենք նախապատրաստել մեր իրավիճակը, որ հաջողությունների չի հասնում, չի էլ ուզում ստանա փոքրիկ անհաջողությունների դաշտ։ Բայց արդյոք դադարել է իր ինժեներական աշխատանքները, զենք գնելը, արդյոք դադարել է հայտարարություններ անելը, որ մեկ է՝ ամեն ինչ վերցնելու ենք։ Որեւէ բան չի փոխվել, չեմ հիշում, որ ասված լինի՝ այսօր տեղի է ունենալու բանակցություններ։ Հանդիպումների մակարդակ են ասում, բայց դեռ բանակցային գործընթացում առաջընթաց չկա։ Հակառակը՝ դիրքերի մասին են ավելի շատ խոսում»,–ասաց Թ. Պողոսյանը։
Սուրեն Սարգսյանը չի կարծում, որ 2019 թվականին ինչ—որ խնդիր է կարգավորվելու, կամ ինչ—որ հարց է լուծվելու. «Բանակցային գործընթացում որեւէ լուրջ փոփոխություն, շոշափելի փոփոխություն տեղի չի ունենա։ Կողմերի մոտեցումներն ու պատկերացումները չափազանց տարբեր են, բոլորիս համար պարզ է չէ, որ մի բան մեզ համար ընդունելի է, իրենց համար ընդունելի չէ»։
Նրա կարծիքով, խաղաղ բանակցային գործընթացը կշարունակվի, բայց այս գործընթացում լուծում տեսնելը գոնե այս դրությամբ չափազանց դժվար է. «Ադրբեջանի արկածախնդրությունը կրկնվելու միտում ունի։ Չեմ բացառում, որ ապրիլյան դեպքերի նման ինչ—որ մի բան նորից նախաձեռնվի Ադրբեջանի կողմից։ Եթե գործ ունես ոչ ադեկվատ, անկանխատեսելի հարեւանի հետ, որը ցանկացած ժամանակ կարող է դիվերսիոն գործողության հրաման տալ, որը կարող է լինել մեծամասշտաբ, փոքրամասշտաբ, բնական է, որ պետք է միշտ պատրաստ լինես պատերազմի, եթե խաղաղություն ես ուզում»։
Վ. Մ.

22-12-2018





23-03-2019
Գաղտնալսող սարքեր այլեւս չեն կարող ներկրել
Կոռուպցիայի դեմ պայքարում ԱԱԾ-ն խոստանում է հնչեղ բացահայտումներ



23-03-2019
Աննկատ աշխատանքի նկատելի արդյունքը
Մետրոպոլիտենի առեղծվածը «կուլիսներում» է

Քաղաքի ներքեւի «քաղաքի» մուտքը, ...


23-03-2019
Նոր իրավիճակ միջազգային իրավունքում
Ճանաչումը կհակասի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերին

Ժամանակակից միջազգային իրավունքում ...


23-03-2019
Չկա վատ հող, կա վատ մշակող
Բացվեց օրգանական գյուղատնտեսության ուսումնական կենտրոնը

Օրեցօր մեծանում է ...


23-03-2019
ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Կուբայի դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


23-03-2019
Առողջ սերունդ եւ ամուր թիկունք
Ֆիզիկական դաստիարակության համակարգը ենթակա է վերանայման

Հրադադարի եւ ...


23-03-2019
Գարդասիլ. ինչու է կարեւոր պատվաստվելը
ԱՆ-ն մտահոգիչ է համարում առկա ցուցանիշները

Կանանց համար ...



23-03-2019
«Արցախի մանդատն անփոփոխ է»
Ինչն է հիմք հանդիսացել համատեղ ...

23-03-2019
Թումանյանի վերջին գարունն ու մահվան հանգամանքները
Այսօր բանաստեղծի մահվան օրն է


23-03-2019
Մաքուր Հայաստանը իրականություն պետք է դառնա բոլորիս ջանքերով
Այսօր տեղի կունենա այս տարվա համապետական ...

23-03-2019
Պետությունը քաջալերում է տնտեսավարող սուբյեկտներին
Նախագահը հորդորեց հաշվի առնել Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO