Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.06.2019
ՍՈՑԻՈՒՄ


Սահմանվել են ծնողական իրավունքից զրկելու նոր հիմքեր

Օրենսգրքով սահմանվել է «երեխայի լավագույն շահ» հասկացությունը

Երեխաների պաշտպանության ոլորտում «Ընտանեկան օրենսգրքի» շրջանակներում եւ գործնականում կատարված աշխատանքներն են երեկ ներկայացրել ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արսեն Մանուկյանը։
Սուրեն Քրմոյանը նկատել է, որ Ընտանեկան օրենսգրքում կատարված վերջին փոփոխություններով ծնողական իրավունքից զրկելու համար սահմանվել են մի շարք նոր հիմքեր։
«Նախկինում ծնողական իրավունքից զրկելուց հաշվի էր առնվում ծնողի իրավունքը եւ բացառիկ դեպքերում էին զրկում այդ իրավունքից։ Ներկայում այդ սկզբունքը պահպանելով՝ երեխայի կենսական շահերն ապահովելու նպատակով ծնողական իրավունքից զրկելու նոր հիմքեր են սահմանվել։ Օրինակ, եթե ծնողը 1 տարի անընդմեջ չարամտորեն խուսափում է երեխայի խնամքն ու դաստիարակությունն իրականացնել կամ առանց հարգելի պատճառի երեխային չի վերցնում երեխայի դաստիարակչական, կրթական կամ առողջապահական հաստատություններից, ուրեմն դա ծնողական իրավունքից զրկելու հիմք է»,–ասել է Քրմոյանն ու հավելել, որ նույնը վերաբերում է նաեւ դաժան վերաբերմունքին։
Ծնողական իրավունքից զրկելու հիմք է նաեւ այն, որ ծնողը չի փոխում իր վարքագիծը ծնողական իրավունքների սահմանափակման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում։
Քրմոյանը կարեւորել է, որ օրենսգրքով սահմանվել է «երեխայի լավագույն շահ» հասկացությունը։ Ամրագրվել են նաեւ երեխայի կարծիքն ազատ արտահայտելու իրավունքն ու դրա երաշխիքները։ Նախկին օրենսգրքով հիմնականում հաշվի էին առնում 10 տարին լրացած երեխայի շահերը։ Ամրագրվել են նաեւ մի շարք հոդվածներ, որոնցով երեխայի դաստիարակության եւ կրթության հարցերի որոշման, դատարանի վճռի հիման վրա մեկ ծնողից մյուս ծնողին փոխանցելու, երեխային խնամատար ընտանիք փոխանցելու դեպքում պարտադիր հաշվի է առնվելու երեխայի կարծիքը։ Ընդ որում՝ օրենքը սահմանել է դրույթ, որ կարծիքը հաշվի է առնվում երեխայի զարգացվածության մակարդակին համահունչ։
Բացի այդ, ամրագրվել է դրույթ, որով երեխայի դաստիարակության ընթացքում պետք է բացառվի նրա նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական բռնությունը։ Նաեւ հստակեցվել են դրույթները, թե ով կարող է դիմել ծնողական իրավունքների սահմանափակման համար։
Երեխաների պաշտպանության ոլորտում Հայաստանում դեռ որոշակի խնդիրներ կան. «ԴԱՀԿ ծառայության վիճակագրությունը վկայում է, որ մենք «Ընտանեկան օրենսգրքի» եւ երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում ունենք լուրջ անելիքներ եւ իրազեկման, եւ ծնողների կրթման ոլորտում։ Մասնավորապես, այս տարի ունեցել ենք ալիմենտի բռնագանձման 893 վարույթ։ Դա նշանակում է, որ ծնողները կամավոր չեն ուզում հոգալ երեխայի կեցության ծախսերը»։
Այս տարի գրանցվել է ծնողի տեսակցության կազմակերպման 383 վարույթ. այսինքն՝ 383 դեպքում ծնողը խոչընդոտել է մյուս ծնողի տեսակցությանը։ Նա դա անթույլատրելի է համարել՝ երեխայի շահերից ելնելով։ Փոխնախարարը նշել է, որ այս տարի գրանցել է նաեւ մի ծնողից մյուս ծնողին երեխայի փոխանցման 5 վարույթ։
Սուրեն Քրմոյանը նաեւ տեղեկացրել է. «Քրեական արդարադատության ոլորտում իրավապահ մարմինների կողմից վարվող քաղաքականության արդյունքում ներկայումս չունենք պատիժ կրող երեխա։ Ունենք միայն մեկ կալանավորված անչափահաս՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում։ Կրթության եւ գիտության նախարարության հետ էլ աշխատանքներ ենք տանում, որ քրեակատարողական հիմնարկներում գտնվող անչափահասների առկայության դեպքում կարողանանք կրթական գործընթացն ամբողջությամբ իրականացնել»։
Նրա խոսքով՝ նաեւ աշխատանք են կատարում, որ օրենքի հետ շփվող երեխաներն ունենան սոցիալական աշխատողի, հոգեբանի աջակցություն։ Անչափահասների արդարադատության խորհրդի շրջանակում եւս կազմակերպել են մեծածավալ միջոցառումներ։
Փոխնախարարը վստահեցրել է, որ փորձելու են անել ամեն ինչ, որ երեխաների նկատմամբ բռնությունը չհանդիսանա դաստիարակության միջոց՝ թե ընտանիքում, թե կրթական հաստատություններում։
Արսեն Մանուկյանը խոսել է խնամատար ընտանիքների մասին՝ նշելով, որ Հայաստանում խնամատար ընտանիքների մոդելը դեռ լայն տարածում չի գտել։ «Մեզ համար կարեւոր ուղղություն է խնամատարության կամ երեխաների խնամքի այլընտրանքային տեսակների զարգացումը։ 2004 թվականից սկսած խնամատար ընտանիքների գաղափարն ամրագրվեց։ Սակայն, իմ համոզմամբ, առ այսօր այս ինստիտուտը լայն տարածում եւ զարգացում չի ունեցել։ Վիճակագրությունն այդ մասին է փաստում։ Առ այսօր ունենք 29 խնամատար ընտանիք եւ ընդամենը 39 երեխա, ովքեր գտնվում են այդ ընտանիքներում։ Մինչդեռ, ես կարծում եմ, որ այստեղ մեր պոտենցիալը շատ ավելի մեծ է»,–ասել է Մանուկյանը։
Նրա կարծիքով՝ այն հանգամանքը, որ այս ինստիտուտը դեռ լիարժեք չի կայացել, պայմանավորված է մարդկանց ընկալումներով եւ պատկերացումներով։
Խնամատարությունը չի համարվում բարեգործություն, խնամատար ծնողը վարձատրություն է ստանում իր աշխատանքի, նաեւ երեխայի սննդի համար։ Այդ ընտանիքին տրամադրվում է ամսական մոտ 140 հազար դրամ։ Փոխնախարարը պարզաբանել է, որ խնամատար ընտանիքներին հատկացվող ֆինանսավորման ծավալը 2019—ին պահպանելու են նույնությամբ։
Ա.Գ.

22-12-2018





15-06-2019
Հանրային վերահսկողությունը՝ կանխարգելիչ եւս մեկ միջոց
Քաղաքացու արձանագրած ճանապարհային կանոնների խախտումներին կտրվի իրավական գնահատական

Լուսինե ...


15-06-2019
Տավարի մսի մաքսատուրքը 61.5 տոկոսով նվազել է, գառի մսինը՝ սառեցվել
Ինչ կտա ՀՀ-ին ԵԱՏՄ-ԻԻՀ ազատ առեւտրի գոտու ստեղծման ...


15-06-2019
Շների, շնատերերի եւ Ծիծեռնակաբերդի զբոսայգու մասին
Գաղտնիք չէ, որ մեր մայրաքաղաքում վերջերս թափառող շները շատացել ...


15-06-2019
Խորհրդարանական մշակույթի ժողովրդավարացման հիմնախնդիրները՝ արժեբանական չափման ներքո
Հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր Մարիամ Մարգարյանի հետ

Խորհրդարանական ...


15-06-2019
Կանխարգելե՞լ, թե՞ գնալ հետեւանքները վերացնելու ճանապարհով
Օրինագիծը միտված է սպառողների իրավունքների պաշտպանությանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


«Շատ ...


15-06-2019
Դանիիլ Խարմս. «Պատահարներ» շարքից
«Մի պառավ չափազանց հետաքրքրությամբ դուրս նայեց պատուհանից, ցած ընկավ ...


15-06-2019
Հովհաննես Մելքոնյան
Իրեն, ինչպես շատերը, ես նույնպես Ռուբենիչ էի ասում. ու ...



15-06-2019
Նոր շունչ տիկնիկագործությանը
Թբիլիսիում բացվել է հայկական տիկնիկային ...

15-06-2019
Շախմատի արքան
Հունիսի 17-ին Տիգրան Պետրոսյանը կդառնար 90 ...

15-06-2019
Մեծագույն խնդիրը գիրք հրատարակելն է
Ծաղկաձորում քննարկվել են երիտասարդ ...

15-06-2019
Պետական պահպանության կարիք կա
Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհն անցնում է Գեղհովիտ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO