Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.06.2019
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Կառավարության եւ գործարար համայնքի հարաբերությունների նոր մակարդակ

Գործարար համայնքի ներկայացուցիչների ընդունելություն Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի անունից Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար կազմակերպվել է ընդունելություն։ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել ու բարեմաղթանքներ է հղել գործարարներին գալիք տոների առթիվ։
Շնորհավորական խոսքում վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է անցնող 2018 թվականի տնտեսական տարվա արդյունքներին եւ 2019 թվականից ակնկալիքներին։
Դիմելով ներկաներին՝ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Գործարար համայնքի հարգելի ներկայացուցիչներ, ուրախ եմ ձեզ տեսնելու համար։ Թույլ տվեք նախ եւ առաջ շնորհակալություն հայտնել ձեզ 2018 թվականին կատարած աշխատանքների համար, որովհետեւ 2018—ը քաղաքական բուռն իրադարձություններով լեցուն տարի էր, սակայն նրա կարեւոր առանձնահատկություններից մեկն այն էր, որ մենք, ըստ էության, տնտեսական ցնցումներ չունեցանք։ Դա նաեւ Հայաստանի գործարար համայնքի ցուցաբերած բացառիկ ջանքերի արդյունք է, եւ իսկապես շատ բարձր է գնահատվում կառավարության կողմից։
Հաջորդը, որ 2019 թվականի տարեմուտի կապակցությամբ շնորհավորելու համատեքստում ուզում եմ ասել, հետեւյալն է. կարծում եմ, որ 2019 թվականի համար ստեղծվել է բացառիկ հնարավորություն՝ կառավարության եւ գործարար համայնքի հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու եւ այդ հարաբերություններին նոր որակ հաղորդելու առումով։ Կարող եմ արձանագրել, որ Հայաստանի կառավարության վերնախավում ներգրավված մարդիկ չունեն եւ չեն ունենալու խմբային, անձնային տնտեսական հետաքրքրություններ, ինչը նշանակում է, որ մեր հիմնական խնդիրը լինելու է ընդհանրապես տնտեսության եւ դրանում ներգրավված ընկերությունների հաջողությունը։ Ամենակարեւոր շահագրգռությունը, որ մենք ունենք այդ ասպարեզում՝ առանց բացառության բոլոր ընկերությունների հաջողությունն է։ Հայաստանում չկա գեթ մեկ ընկերություն, որի անհաջողությամբ մենք շահագրգռված լինենք որեւէ պատճառաբանությամբ, եւ Հայաստանում չկա գեթ մեկ ընկերություն, որի հաջողությամբ մենք շահագրգռված չլինենք։ Սա, կարծում եմ, չափազանց կարեւոր եւ բացառիկ իրավիճակ է մեր իրականության մեջ, եւ սրանից բխում է մեր հիմնական շահագրգռությունը. մենք ուզում ենք, որ Հայաստանի բոլոր ընկերությունները 2019 թվականին ստանան մեծ եկամուտներ, առավել մեծ եկամուտներ, հնարավորինս շատ եկամուտներ, որպեսզի հասկանալիորեն ավելի մեծ հարկեր վճարեն Հայաստանի Հանրապետությանը։
Ուզում ենք նաեւ ձեզ հավաստիացնել, որ այդ հարկերն առավել արդյունավետ եւ նպատակային ծախսելու արդյունավետությունը պիտի դառնա մեր հիմնական առաջնահերթություններից մեկը՝ ի շահ մեր երկրի, մեր ազգային շահերի։ Մենք այդ ուղղությամբ նաեւ պետք է միմյանց հետ աշխատենք։ Սա իսկապես բացառիկ հնարավորություն է, որ ձեւավորվի նոր գոծընկերության մակարդակ։ Իհարկե, այս իրավիճակը ենթադրում է նաեւ, որ գործարար համայնքը պետք է ակտիվ ներգրավված լինի օրենսդրական դաշտի բարեփոխումների գործընթացին, որպեսզի այն բարեփոխումները, որ մենք մտադիր ենք իրականացնել տնտեսությունը խթանելու, տնտեսական աճ ապահովելու համար, իրականում ծառայեն այդ նպատակին եւ ոչ թե հակառակ էֆեկտների բերեն, որովհետեւ մենք ունենք ծրագրեր, որոշակի պատկերացումներ, բայց դրանք գործնականում կիրառողները լինելու եք դուք, եւ շատ կարեւոր է նախապես համոզվել, որ այդ փոփոխությունների գործնական կիրառումը իսկապես բերելու է պոզիտիվ արդյունքների։
Իհարկե, մեր երկիրն այսօր ունի մեծ ամբիցիաներ եւ իր առջեւ դրված մեծ խնդիրներ, եւ այդ ձգտումների, նպատակների ֆինանսավորողը լինելու եք դուք, նկատի ունեմ բացառապես օրինական ֆինանսավորումը, որովհետեւ կրկին ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունում տնտեսավարողները եւ ընդհանրապես որեւէ ընկերություն ազատված են որեւէ տեսակի կոռուպցիոն պարտավորությունից։ Բայց սրանից պատասխանատվության չափը ոչ թե պակասում է, այլ ավելանում, որովհետեւ իսկապես այն խնդիրները, որ մենք որպես պետություն, որպես ժողովուրդ դրել ենք մեր առաջ, հնարավոր կլինի լուծել միայն մի դեպքում, եթե ձեր աշխատանքը, գործունեությունը լինի առավել հաջող եւ, հետեւաբար, որպես արդյունք՝ պետական բյուջեի եկամուտներն էլ ավելանան, ու մենք ի վիճակի լինենք ամբողջ ծավալով եւ պատշաճ մակարդակով լուծելու մեր պետության առջեւ ծառացած խնդիրները։
Սրտանց շնորհավորում եմ ձեզ եւ բոլորիս անցած՝ 2018 թվականի կապակցությամբ, որովհետեւ կարծում եմ, որ 2018—ը մեր պատմության եւ հիշողության մեջ կմնա որպես պոզիտիվ տարի, եւ ցանկանում եմ, որ 2019 թվականը մեր պատմության եւ հիշողության մեջ մնա որպես շատ ավելի պոզիտիվ տարի։ Հույս ունենք, որ միասին կկարողանանք հասնել այդ արդյունքին։
Եվ ուրեմն, շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Շնորհակալ եմ»։

25-12-2018





26-06-2019
Հայաստանը յուրաքանչյուր հայի հայրենիքը պիտի դառնա գործնականում
Հարցազրույց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ



26-06-2019
Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններին ընդառաջ
Թեկնածուն թուրքական իշխանությունների համար ընդունելի պետք է լինի

Թամարա ...


26-06-2019
Վիճակը նետված է վաղուց
Ողջ ազգը սեւեռվում է վիճակի վրա

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am

Մեկ-մեկ ...


26-06-2019
Այսուհետ գործելու ենք փոփոխված հարկային օրենսգրքով
Մինչեւ աշնանային նստաշրջան օրենսդիրը կներկայացնի նոր փոփոխություններ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




26-06-2019
Դիվանագիտական խողովակներով կհստակեցվեն Մակրոնի՝ Հայաստան պետական այցի ժամկետները
Հարցազրույց Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ

Ֆրանսիայի ...


26-06-2019
Հենրիկ Բաբախանյան
Կար ժամանակ, երբ ես տարիքով կրտսեր էի իրենցից. հիմա ...


26-06-2019
Հայերը գնահատում են գիտությունն ու կրթությունը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկել է գիտության ու ...



26-06-2019
«Խաղաղության ամենամեծ բրդուճը» կպատրաստվի Ենոքավանում
Տեղի կունենա ամենամյա «ՀայԲույս» ...

26-06-2019
Պարտադիր չէ՝ բոլորը երաժիշտ դառնան
Մայրաքաղաքի ու մարզերի երաժշտական ու ...

26-06-2019
Նոր սահմանափակումները՝ ընդդեմ կառավարման ողջ համակարգի
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



26-06-2019
Հայաստանի ֆուտբոլի ընտրանու հաղթաթուղթը
Հարձակվող Գեւորգ Ղազարյանի կարծիքով, դա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO