Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.03.2019
ԱՇԽԱՐՀ


Նոր զարգացումներ Սիրիայի հիմնահարցի շուրջ

Ինչ հետեւանքներ կունենա Միացյալ Նահանգների հետ քաշվելը

Օրերս հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն մտադիր է զորքերը Սիրիայից դուրս բերել, ինչը նախագահ Թրամփը պատճառաբանել է Սիրիայում «Իսլամական պետության» պարտությամբ՝ նշելով, որ ԱՄՆ զինված ուժերի ներկայությունը պայմանավորված էր դաիշականների դեմ պայքարով։ Թրամփի որոշումն արժանացել է քննադատությունների ոչ միայն ԱՄՆ արեւմտյան դաշնակիցների կողմից, այլեւ այդ երկրի ներսում։ Պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը, ի նշան բողոքի, հրաժարական է տվել, հակադաիշական կոալիցիոն ուժերում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրեթ Մակգովերնը եւս նախագահի որոշումը ոչնչացնող որակելով՝ հրաժարական է ներկայացրել։ Բացի այդ, որոշմանը դեմ են հանդես եկել նաեւ բազմաթիվ կոնգրեսականներ, այդ թվում՝ նախագահի կուսակիցներ։ Մաթիսը Պենտագոնից հեռանալու նախօրեին ստորագրել է Սիրիայից զորքերի դուրս բերման հրամանագիրը։ Ի դեպ, Թրամփը դեկտեմբերի 23—ին պաշտպանության փոխնախարար Պատրիկ Շանահանին նշանակել է պաշտպանության նախարար։
CNN—ի տվյալներով՝ Սիրիայում կա շուրջ 2600 զինվորական, որոնք 2015—ից գտնվում են այդ երկրում։ Ըստ ԱՄՆ նախագահի՝ դրանց նպատակը եղել է դաիշականների դեմ պայքարը, որն ավարտին է հասցվել։ Նա միաժամանակ հավելել է, թե տուն վերադառնալու ժամանակն է, այժմ դաիշականների դեմ թող կռվեն Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը։ Փաստորեն, Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ—ի ներկայության դրդապատճառը լոկ դաիշականների դեմ պայքարն է եղել, ինչը թերեւս այնքան էլ համոզիչ չի հնչում, հաշվի առնելով ԱՄՆ—ի գործողությունները Սիրիայում՝ Ռուսաստանի ու Իրանի ազդեցությունը այդ երկրում նվազեցնելու ուղղությամբ։ Մանավանդ Վաշինգտոնը հայտարարել էր, որ զորքերը կմնան Սիրիայում այնքան ժամանակ, քանի դեռ Իրանի զորքերը Սիրիայից չեն հեռացել։ Ավելին, այն, որ Սիրիան վերածվել է տարածաշրջանային ու դրանից դուրս գերտերությունների միջնորդավորված ռազմադաշտի, թերեւս անժխտելի փաստ է, ինչի մասին խոսվում է թե՛ փորձագիտական եւ թե՛ քաղաքական գործիչների շրջանակներում։
Սիրիայում դաիշականների դեմ պայքարում առավել նշանակալից դեր են ունեցել քրդական ուժերը՝ հանձինս ժողովրդի պաշտպան միավորումների (YPG) եւ հիմնականում քրդերից, մասամբ նաեւ արաբներից կազմավորված Սիրիայի ժողովրդավարական ուժերի (SDF), որոնք վայելել են հակադաիշական կոալիցիայի եւ մասնավորապես ԱՄՆ—ի աջակցությունն ու հովանավորությունը։
Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ այդ երկրի բանակը շուտով ռազմական նոր գործողություններ է սկսելու Սիրիայի հյուսիսի Եփրատի արեւելյան հատվածում՝ ընդդեմ YPG—ի, որտեղ տեղակայված են նաեւ ԱՄՆ զինված ուժերի ստորաբաժանումները։ Քրդերի վերահսկողության տակ գտնվող Մանբիջի վրա հարձակումը, որտեղ թերեւս ամերիկյան հիմնական ուժերն են տեղակայված, թուրքերը չիրականացրին՝ ամերիկյան կողմի հետ համատեղ վերահսկելու շուրջ համաձայնության գալով։
Ամերիկյան ուժերը Սիրիայից դուրս բերելու տեղեկությունը Թուրքիան ողջունեց, իսկ դեկտեմբերի 23—ին Թրամփ—Էրդողան վերջին 10 օրվա ընթացքում երկրորդ հեռախոսազրույցը, որը գնահատվել է «երկար ու կառուցողական», Թուրքիայի համար թերեւս լուրջ հաղթանակ է, որի ընթացքում, ըստ միջազգային ԶԼՄ—ների, կողմերը բանակցել ու համաձայնության են եկել ԱՄՆ ուժերի դանդաղ եւ խիստ համաձայնեցված դուրս բերելու եւ թուրքական ուժեր տեղակայելու, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերը ընդլայնելու շուրջ։ Թրամփն իր թվիթերյան էջում հեռախոսազրույցի առնչությամբ գրել է, որ այն երկար ու շատ օգտակար է եղել, համաձայնություն է ձեռք բերվել խիստ ընդլայնված համագործակցության շուրջ։ Էրդողանն իր թվիթերյան էջում հեռախոսազրույցը գնահատել է շատ օգտակար, որի ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել բազում հարցերի, մասնավորապես համագործակցության ու համաձայնեցման, Սիրիայի զարգացումների ու առեւտրատնտեսական կապերի շուրջ։
Անկարայի տեսանկյունից՝ ԱՄՆ զորքերի Սիրիայից դուրս գալով, փաստորեն երկու երկրների միջեւ տարաձայնությունների գլխավոր պատճառը վերանում է, քանի որ Թուրքիան մշտապես դժգոհությունն էր արտահայտել քրդերի ու ԱՄՆ—ի համագործակցության առիթով։ Իսկ այժմ քրդերը փաստորեն կրկին մենակ են մնում Թուրքիայի դեմ։ Մյուս կողմից թեեւ ոչինչ չի ասվել, թե արդյոք թուրք—իրանական տնտեսական փոխհարաբերությունների հարցը քննարկվե՞լ է, թե՞ ոչ, սակայն ակնհայտ է, որ եթե կողմերը համաձայնել են ընդլայնել տնտեսական համագործակցությունը, պայմանավորվել են նաեւ այդ հարցի շուրջ, անշուշտ ի վնաս Իրանի։ Քանի որ Անկարան մշտապես հայտարարում էր, թե չի ենթարկվելու Իրանի դեմ ԱՄՆ միակողմանի սահմանափակումներին, այժմ անշուշտ փոփոխություն տեղի կունենա այդ դիրքորոշման մեջ, ինչը չի կարող բացասաբար չանդրադառնալ տարածաշրջանի զարգացումների վրա։ Թուրքիան նաեւ հայտարարել է, որ Եփրատի արեւելյան հատվածի վրա հարձակումը, Թրամփի որոշմամբ պայմանավորված, պարզապես հետաձգել է, բայց շատ երկար չի սպասելու։ Բնականաբար ստեղծված նոր իրավիճակը խիստ մտահոգել է քրդերին։ Թերեւս մտավախություն ունենալով, որ կրկնվելու են Աֆրինի դեպքերը, YPG եւ SDF ուժերի հրամանատարները հանդիպում են ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, որից հետ կառավարական եւ աջակից ուժերի զգալի տեղաշարժեր են արձանագրվել, այդ թվում Սիրիայի բանակի որոշ միավորումներ տեղաշարժվել են դեպի Դեր Զոր։ Այլ կերպ ասած՝ շատ հավանական է, որ Թուրքիայի երրորդ հարձակումը զավթողական բնույթ կկրի, քանի որ ամենայն հավանականությամբ, քրդական ուժերի կողքին կհայտնվի նաեւ իշխանականը, փաստորեն բախումներ տեղի կունենան երկու երկրների միջեւ՝ ընդդեմ երկիր ներխուժած օտարերկրյա ուժերի։ Զարգացումների այդօրինակ ընթացքը բացասական ազդեցություն կունենա Սիրիայում խաղաղության բանակցությունների եւ Աստանայի գործընթացի վրա։
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

25-12-2018





23-03-2019
Գաղտնալսող սարքեր այլեւս չեն կարող ներկրել
Կոռուպցիայի դեմ պայքարում ԱԱԾ-ն խոստանում է հնչեղ բացահայտումներ



23-03-2019
Աննկատ աշխատանքի նկատելի արդյունքը
Մետրոպոլիտենի առեղծվածը «կուլիսներում» է

Քաղաքի ներքեւի «քաղաքի» մուտքը, ...


23-03-2019
Նոր իրավիճակ միջազգային իրավունքում
Ճանաչումը կհակասի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերին

Ժամանակակից միջազգային իրավունքում ...


23-03-2019
Չկա վատ հող, կա վատ մշակող
Բացվեց օրգանական գյուղատնտեսության ուսումնական կենտրոնը

Օրեցօր մեծանում է ...


23-03-2019
ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Կուբայի դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


23-03-2019
Առողջ սերունդ եւ ամուր թիկունք
Ֆիզիկական դաստիարակության համակարգը ենթակա է վերանայման

Հրադադարի եւ ...


23-03-2019
Գարդասիլ. ինչու է կարեւոր պատվաստվելը
ԱՆ-ն մտահոգիչ է համարում առկա ցուցանիշները

Կանանց համար ...



23-03-2019
«Արցախի մանդատն անփոփոխ է»
Ինչն է հիմք հանդիսացել համատեղ ...

23-03-2019
Թումանյանի վերջին գարունն ու մահվան հանգամանքները
Այսօր բանաստեղծի մահվան օրն է


23-03-2019
Մաքուր Հայաստանը իրականություն պետք է դառնա բոլորիս ջանքերով
Այսօր տեղի կունենա այս տարվա համապետական ...

23-03-2019
Պետությունը քաջալերում է տնտեսավարող սուբյեկտներին
Նախագահը հորդորեց հաշվի առնել Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO