Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.06.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Հետեւողական եւ թիրախային աշխատանքի անհրաժեշտություն

Ինչով աչքի ընկան Հայաստան-ԵՄ հարաբերությունները 2018 թվականին

2018 թվականը ՀՀ-ԵՄ հարաբերությունների եւ եվրաինտեգրման ուղղությամբ տեղի ունեցած զարգացումների առումով բավական հագեցած եւ արդյունավետ էր։
2018թ. փետրվարին ստորագրվեց «ԵՄ-Հայաստան գործընկերության առաջնահերթությունները» փաստաթուղթը, որը սահմանում է նախորդ տարվա նոյեմբերին կնքված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակներում առաջիկա տարիների համատեղ քաղաքականության գերակայությունները։ Փաստաթուղթը ներառում է 4 ոլորտ՝ կառույցների հզորացում, տնտեսական զարգացում, էներգաարդյունավետություն եւ բնապահպանություն, շարժունակություն եւ մարդկանց միջեւ շփումներ։ Նախատեսվում է, որ մինչեւ 2020թ. այս ուղղություններով Հայաստանում կիրականացվեն բարեփոխումներ։
Իսկ հենց ՀՀ—ԵՄ համաձայնագիրը, որը թե ՀՀ—ԵՄ, թե ԵՄ առանձին երկրների հետ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման եւ զարգացման հնարավորություն է ընձեռում, ՀՀ ԱԺ կողմից վավերացվելուց հետո այս տարվա հունիսի 1—ին՝ երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, մտավ պայմանական կիրարկման փուլ։ Ըստ համաձայնագրի՝ այս փուլում կգործեն այն դրույթները, որոնք վերաբերում են Հայաստանի եւ ԵՄ ընդհանուր իրավասություններին՝ չառնչվելով ԵՄ առանձին երկրներին։ Համաձայնագիրը լիարժեք ուժի մեջ կմտնի բոլոր ԵՄ անդամ երկրների օրենսդիր մարմինների եւ Եվրախորհրդարանի կողմից այն վավերացնելուց հետո։ Առ այսօր համաձայնագիրը վավերացրել են Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Բուլղարիան, Լեհաստանը, Լյուքսեմբուրգը եւ Մեծ Բրիտանիան։ Եվրախորհրդարանի կողմից այն նույնպես վավերացվել է, ինչը ցույց է տալիս, որ ԵՄ անդամ երկրների միջեւ համաձայնագրի հետ կապված կա կոնսենսուս, եւ դրա վավերացումը մյուս անդամ երկրների ազգային խորհրդարանների կողմից միայն ժամանակի հարց է։ Այնումենայնիվ, հայկական կողմն այս ուղղությամբ հետեւողական աշխատանք իրականացնելու կարիք ունի՝ արագացնելու վավերացման գործընթացը եւ առանց որեւէ սահամափակումների սկսելու համաձայնագրի բոլոր դրույթների լիարժեք կյանքի կոչումը։
ՀՀ—ԵՄ համաձայնագրի մասնակի կիրարկումը պրակտիկորեն մեկնարկելու տեսանկյունից բավական կարեւոր էր հունիսի 21—ին տեղի ունեցած՝ Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ գործընկերության խորհրդի անդրանիկ նիստը (խորհուրդը ՀԸԳՀ շրջանակներում ստեղծված բարձրագույն մարմին է, որը կոչված է վերահսկելու համաձայնագրի իրականացումը եւ քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր), որի ժամանակ քննարկվել է համաձայնագրի կիրարկման վերաբերյալ ՀՀ կողմից պատրաստված ճանապարհային քարտեզը։ Նիստի ժամանակ ԵՄ բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ համաձայնագիրը ոչ միայն հանդիսանում է հարաբերությունների իրավական հենքը, այլեւ Հայաստանի համար կարեւոր գործիք է՝ խրախուսելու բարեփոխումները եւ գործընկերությունը, որը հիմնված է ընդհանուր արժեհամակարգի վրա։
Այս տարի իր ակտիվ գործունեությունն է շարունակել 2017թ. դեկտեմբերին ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը, որը կոչված է համակարգելու համաձայնագրի եւ ՀՀ—ԵՄ գործընկերության առաջնայնությունների փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները։ Կայացել է 3 նիստ, որոնց ժամանակ քննարկվել են համաձայնագրի առանձին դրույթների կիրարկման, ինչպես նաեւ ՀՀ կողմից մշակված ճանապարհային քարտեզում ներառված միջոցառումները եվրոպական կողմի հետ համաձայնեցնելու վերաբերյալ հարցեր։
ՀՀ—ԵՄ համաձայնագրի իրականացման վրա խորհրդարանական վերահսկողության ուժեղացման տեսանկյունից բավական կարեւոր էր ՀՀ—ԵՄ խորհրդարանական կոմիտեի ստեղծումը, որի անդրանիկ նիստը տեղի ունեցավ հոկտեմբերի 24—ին Ստրասբուրգում։ Կոմիտեն կոչված է ամրապնդելու Եվրոպական խորհրդարանի եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ փոխգործակցությունը, ինչն, անշուշտ առավել արդյունավետ կդարձնի համաձայնագրի իրականացումը։ Իսկ նոյեմբերի 27—ին տեղի ունեցավ ՀԸԳՀ—ով նախատեսված Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության գործընկերության կոմիտեի անդրանիկ նիստը, որի ժամանակ քննարկվեց ՀՀ կառավարության կողմից կազմված ՀԸԳՀ իրականացման ճանապարհային քարտեզի նախագիծը, ինչպես նաեւ շեշտվեց, որ առաջիկա տարիներին, ինչպես եւ նախատեսված է համաձայնագրով, ՀՀ—ն իրականացնելու է օրենսդրության մոտարկում ՀԸԳՀ—ում նշված ԵՄ օրենսդրությանը, այդ թվում՝ տրանսպորտի, էներգետիկայի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողության, հարկման, ինչպես նաեւ սպառողների պաշտպանության ոլորտներում։
Հատկանշական է, որ ՀԸԳՀ շրջանակներում, ինչպես նաեւ ՀՀ—ում կայանալիք ընտրություններին ընդառաջ նոյեմբերի 14—ին ստորագրվել է համաձայնագիր՝ ԵՄ անունից «ՀԸԳԱ ծրագրի ընդհանուր ֆինանսական զամբյուղում» 1.5 միլոն եվրո ներդրում անելու վերաբերյալ՝ նպատակ հետապնդելով աջակցել ընտրական բարեփոխումներին ու Հայաստանում ավելի վստահելի ու թափակցիկ ընտրությունների անցկացմանը։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար ֆինանսական աջակցություն են ցուցաբերել նաեւ Գերմանիան, Միացյալ Թագավորությունը եւ Շվեդիան՝ հատկացնելով համապատասխանաբար 0,7 միլիոն եվրո, 0,5 միլիոն ֆունտ ստերլինգ եւ 1,5 միլիոն շվեդական կրոն։
ՀԸԳՀ—ի կիրարկումից զատ, ՀՀ—ԵՄ օրակարգում է նաեւ վիզային ռեժիմի ազատականացումը։ Չնայած նրան, որ այս տարի շոշափելի տեղաշարժ չի արձանագրվել, կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել ամենակարճ ժամկետներում եւ ՀՀ կողմից համապատասխան բարեփոխումների իրականացումից հետո չեղարկել վիզային ռեժիմը։ Այս համատեքստում հատկանշական է, որ սույն թվականի նոյեմբերին ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը հայտարարել է, որ, ամենայն հավանականությամբ, եվրոպական կողմից Հայաստան կժամանի համապատասխան գնահատման առաքելություն, որի արդյունքում էլ Հայաստանին կտրվի վիզայի ազատականացման գործողությունների ծրագիրը, եւ դրա կիրարկման դեպքում 2020 թվականին ՀՀ քաղաքացիների համար կտրամադրվի վիզային ազատ ռեժիմ։ Նշենք, որ հենց գործողությունների ծրագրի հաստատումով էլ կազդարարվի վիզայի ազատականացման երկխոսության գործընթացի մեկնարկը։
Հատկանշական է, որ իշխանափոխությունից հետո, երբ Հայաստանում տեղի են ունենում լայնամասշտաբ բարեփոխումներ, սկսվել է կոռուպցիայի դեմ պայքարի աննախադեպ գործընթաց, Եվրամիությունն առավել շահագրգռված է ընդլայնել եւ զարգացնել հարաբերությունները ժողովրդավարացման գործընթացում առաջընթաց արձանագրող Հայաստանի հետ։ Նման մոտեցումն արտահայտված է թե՛ իշխանափոխությունից, թե՛ ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից արված հայտարարություններում։ Եվրահանձնաժողովի արտաքին հարաբերությունների հարցերով խոսնակ Մայա Կոսիյանչիչին, ԵՄ ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը, ԵՄ բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ընտրություններից հետո իրենց պատրաստակամությունն են հայտնել խորացնել երկկողմ քաղաքական ու տնտեսական հարաբերությունները՝ հիմքում ունենալով ԵՄ—Հայաստան համաձայնագրի հանձնառությունները։
Ինչ վերաբերում է ԵՄ առանձին երկրների հետ ՀՀ երկկողմ հարաբերություններին, ապա այս տարվա ընթացքում ԵՄ տարբեր երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ շփումներն ու հանդիպումները կրում էին առավելապես ճանաչողական բնույթ, քանզի երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո անհրաժեշտ էր տարբեր հարցերի շուրջ ծանոթանալ միմյանց տեսակետներին եւ հստակեցնել երկկողմ օրակարգերը։ Տարվա ընթացքում բավական ակտիվ էին հատկապես հայ—ֆրանսիական բարձրաստիճան շփումները։ Մայիսի 28—ին պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Ֆրանսիայի՝ Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ժան—Իվ Լը Դրիանին, ով հանդիպումներ է ունեցել թե՛ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի, թե՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Բավական կարեւոր է, որ հանդիպումների ժամանակ Լը Դրիանին վերահաստատել է ֆրանսիական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու դարավոր բարեկամության եւ ընդհանուր արժեհամակարգի վրա հիմնված համագործակցության խորացմանն ու առավել ընդլայնմանն ուղղված քայլերը։ Տարվա երկրորդ կեսին Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումներ է ունեցել Ֆանսիայում, ինչպես նաեւ Հայաստանում՝ Ֆրանկաֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում։ Հանդիպումներն անցել են դրական ֆոնի ներքո, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ արդեն իսկ ընտրական գործընթացներից հետո՝ 2019թ., կարող ենք ակնկալել հայ—ֆրանսիական հարաբերությունների առավել ընդլայնում եւ համատեղ նոր ծրագրերի իրականացում։
Հայ—գերմանական հարաբերություններին նոր խթան հաղորդելու տեսանկյունից բավական կարեւոր էր նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի պաշտոնական այցը Հայաստան։ Կանցլերի պաշտոնում առաջին անգամ Հայաստան կատարած այցի արդյունքում Անգելա Մերկելը ոչ միայն հստակեցրեց երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, այլ նաեւ հնարավորություն ունեցավ ծանոթանալ իշխանափոխությունից հետո Հայաստանում տիրող իրավիճակին, մարդկանց շրջանում առկա ընդհանուր տրամադրություններին։ Երկկողմ հարաբերություններում դրական դինամիկայի մասին է խոսում նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Անգելա Մերկելի շնորհավորական ուղերձը, որում նա ոչ միայն իր պատրաստակամությունը հայտնեց աջակցություն ցուցաբերել ՀՀ—ում բարեփոխումների իրականացմանը, այլ նաեւ ցանկություն արտահայտեց մոտ ապագայում հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։
Այս տարվա ընթացքում պետական այցով Հայաստանում է եղել նաեւ Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան։ Հաշվի առնելով երկու կողմերից հնչած շեշտադրումները Իտալիայի եւ Հայաստանի գործընկերությունն առավել զարգացնելու անհրաժեշտության վերաբերյալ, կարող ենք ենթադրել, որ այցը նոր խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունները նոր որակի բարձրացնելու տեսանկյունից։
Ամփոփելով, կարող ենք նշել, որ 2018թ. հատկապես երկրորդ կեսին թե՛ եվրաինտեգրման, թե՛ ԵՄ անդամ երկրների հետ հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ իրականացվել են բավական ակտիվ քայլեր։ Եվրոպական գործընկերների շրջանում Հայաստանի նկատմամբ կա ձեւավորված դրական ընկալում, ինչն առավել վառ դրսեւորվեց դեկտեմբերին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ եվրոպական կողմի արձագանքներում։ Իսկ այս բարենպաստ մթնոլորտը պահպանելու եւ եվրոպական կողմի հետ աշխատանքների արդյունավետությունն առավել բարձրացնելու համար, իհարկե, գալիք տարվա ընթացքում անհրաժեշտ է լինելու իրականացնել հետեւողական եւ թիրախային աշխատանք, ինչը կարող են կյանքի կոչել արդեն նոր ձեւավորված խորհրդարանն ու կառավարությունը։
Գրետա ԱՎԵՏԻՍՅԱՆ

25-12-2018





26-06-2019
Հայաստանը յուրաքանչյուր հայի հայրենիքը պիտի դառնա գործնականում
Հարցազրույց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ



26-06-2019
Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններին ընդառաջ
Թեկնածուն թուրքական իշխանությունների համար ընդունելի պետք է լինի

Թամարա ...


26-06-2019
Վիճակը նետված է վաղուց
Ողջ ազգը սեւեռվում է վիճակի վրա

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am

Մեկ-մեկ ...


26-06-2019
Այսուհետ գործելու ենք փոփոխված հարկային օրենսգրքով
Մինչեւ աշնանային նստաշրջան օրենսդիրը կներկայացնի նոր փոփոխություններ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




26-06-2019
Դիվանագիտական խողովակներով կհստակեցվեն Մակրոնի՝ Հայաստան պետական այցի ժամկետները
Հարցազրույց Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ

Ֆրանսիայի ...


26-06-2019
Հենրիկ Բաբախանյան
Կար ժամանակ, երբ ես տարիքով կրտսեր էի իրենցից. հիմա ...


26-06-2019
Հայերը գնահատում են գիտությունն ու կրթությունը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկել է գիտության ու ...



26-06-2019
«Խաղաղության ամենամեծ բրդուճը» կպատրաստվի Ենոքավանում
Տեղի կունենա ամենամյա «ՀայԲույս» ...

26-06-2019
Պարտադիր չէ՝ բոլորը երաժիշտ դառնան
Մայրաքաղաքի ու մարզերի երաժշտական ու ...

26-06-2019
Նոր սահմանափակումները՝ ընդդեմ կառավարման ողջ համակարգի
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



26-06-2019
Հայաստանի ֆուտբոլի ընտրանու հաղթաթուղթը
Հարձակվող Գեւորգ Ղազարյանի կարծիքով, դա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO