Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.03.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Ինչպիսին է Հայաստանի մերձավորարեւելյան քաղաքականությունը

Արաբագետներն ամփոփել են տարին

Մերձավոր Արեւելքի համար 2018 թվականը բավական կարեւոր տարի է եղել։ Ի տարբերություն նախորդ 7 տարիների՝ մարդկային զոհերի, ռազմական գործողությունների տեսանկյունից ակնհայտ նվազում է եղել։ Այս մասին «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց արաբագետ Արմեն Պետրոսյանը։
«Տարին աչքի ընկավ մի քանի կարեւոր իրադարձություններով։ Այն աչքի ընկավ ԱՄՆ նախագահ Թրամփի հայտարարությամբ, երբ պաշտոնապես Երուսաղեմը ճանաչվեց որպես Իսրայելի մայրաքաղաք։ Այս թեման իր ազդեցությունն ունեցավ պաղեստինյան հակամարտության վրա՝ պահելով լարվածությունը»,–ասաց Արմեն Պետրոսյանը։

Սիրիական հիմնախնդրի հետ կապված հիմնական պրոցեսները սկսվեցին հունվարից, երբ մեկնարկեց «Ձիթենու ճյուղ» գործողությունը, որով եղավ թուրքական զինված ուժերի մուտքը Աֆրին։ Դրանից հետո դեռ ապրիլին ԱՄՆ նախագահը հայտարարեց Սիրիայից զորքերի դուրսբերման մասին։ Նման հայտարարություն եղավ նաեւ օրեր առաջ։ Արաբագետ Արմեն Պետրոսյանի կարծիքով, այս անգամ հայտարարությունից հետո կոնկրետ գործողությունների ականատես կլինենք, իսկ թե ինչ ծավալով՝ պարզ չէ։ Ամեն դեպքում, ներկայումս արդեն որոշ քայլեր արվում են։
«ԱՄՆ—ի զորքերի դուրսբերմամբ տարածաշրջանի այդ հատվածում բաց է լինում, իսկ թե ով կլրացնի, դժվար է ասել։ Տեսնում ենք հավակնություններ Թուրքիայի կողմից»,– ասաց Արմեն Պետրոսյանը։
Խոսելով մերձավորարեւելյան ուղղությամբ Հայաստանի քաղաքականության մասին՝ արաբագետ Արփինե Հովսեփյանը նշեց, որ առանցքային է եղել Սիրիան։ Սեպտեմբերին հայտարարվեց, որ Հայաստանը պատրաստվում է Սիրիա գործուղել հայ մասնագետների խումբ՝ բաղկացած բժիշկներից, ականազերծման մասնագետներից։
«Հստակեցվեց, որ հայ մասնագետների խումբը Սիրիայում մարտական խնդիր չի իրականացնելու, այլ միայն զբաղվելու է հումանիտար հարցերով։ Սիրիայում հայ մասնագետների տեղակայման հարցը քննարկվել էր գրեթե բոլոր գործընկերների հետ»,–ասաց Արփինե Հովսեփյանը։ Նրա խոսքով՝ Սիրիայում ռազմական գործողությունների ակտիվ փուլից անցում է կատարվում երկրի վերակառուցմանը։ Եվ այս առումով բոլորովին նոր հնարավորություններ են բացվում Սիրիայի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման համար։ Արաբագետը ընդգծեց, որ առկա է երկուստեք հետաքրքրություն։
Հայաստանի մերձավորարեւելյան քաղաքականության մյուս առանցքային ուղղություններից են Եգիպտոսը, Լիբանանը։ Վերջինիս հետ 2018 թվականին երկխոսությունը շարունակվեց ամենաբարձր մակարդակով։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում երկու երկրների ղեկավարները 3 հանդիպում են անցկացրել։
«Հայ—լիբանանյան հարաբերություններն ակտիվորեն զարգանում են ռազմական ու ռազմատեխնիկական ոլորտներում։ Մասնավորապես, Դավիթ Տոնոյանի Լիբանան կատարած այցի շրջանակում երկու երկրների միջեւ ստորագրվեց ռազմական համագործակցության համաձայնագիր, ինչը խթան կհաղորդի երկու երկրների հարաբերությունների զարգացմանը»,–ասաց Արփինե Հովսեփյանը։
Ինչ վերաբերում է Եգիպտոսին, ապա Արփինե Հովսեփյանը նշեց, որ այս փուլում շարունակում է առաջնային մնալ ղեկավարության հետ քաղաքական հարաբերությունների ամրապնդումը։ Այս տարի երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների  հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել փոխգործակցությունը հատկապես միջազգային կազմակերպությունների շրջանակներում։ Միեւնույն ժամանակ ուշադրության կենտրոնում են մնում Եգիպտոսում հայ համայնքի հետ կապված խնդիրները։

25-12-2018





23-03-2019
Գաղտնալսող սարքեր այլեւս չեն կարող ներկրել
Կոռուպցիայի դեմ պայքարում ԱԱԾ-ն խոստանում է հնչեղ բացահայտումներ



23-03-2019
Աննկատ աշխատանքի նկատելի արդյունքը
Մետրոպոլիտենի առեղծվածը «կուլիսներում» է

Քաղաքի ներքեւի «քաղաքի» մուտքը, ...


23-03-2019
Նոր իրավիճակ միջազգային իրավունքում
Ճանաչումը կհակասի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերին

Ժամանակակից միջազգային իրավունքում ...


23-03-2019
Չկա վատ հող, կա վատ մշակող
Բացվեց օրգանական գյուղատնտեսության ուսումնական կենտրոնը

Օրեցօր մեծանում է ...


23-03-2019
ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Կուբայի դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


23-03-2019
Առողջ սերունդ եւ ամուր թիկունք
Ֆիզիկական դաստիարակության համակարգը ենթակա է վերանայման

Հրադադարի եւ ...


23-03-2019
Գարդասիլ. ինչու է կարեւոր պատվաստվելը
ԱՆ-ն մտահոգիչ է համարում առկա ցուցանիշները

Կանանց համար ...



23-03-2019
«Արցախի մանդատն անփոփոխ է»
Ինչն է հիմք հանդիսացել համատեղ ...

23-03-2019
Թումանյանի վերջին գարունն ու մահվան հանգամանքները
Այսօր բանաստեղծի մահվան օրն է


23-03-2019
Մաքուր Հայաստանը իրականություն պետք է դառնա բոլորիս ջանքերով
Այսօր տեղի կունենա այս տարվա համապետական ...

23-03-2019
Պետությունը քաջալերում է տնտեսավարող սուբյեկտներին
Նախագահը հորդորեց հաշվի առնել Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO