Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.06.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Թումանյանական տարին մոտենում է

2019թ. միայն 8 նոր գիրք նվիրված կլինի Թումանյանի հոբելյանին

Հայ եւ արտասահմանյան գրականության պատմությանն ու տեսությանը նվիրված ուսումնասիրությունների, հայ դասականների երկերի ակադեմիական հրատարակությունների հետ մեկտեղ՝ ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը տարբեր ուսումնասիրություններով եւ նստաշրջաններով արձագանքում է նաեւ մեր գրականության եւ պատմության նշանակալից իրադարձություններին ու հոբելյաններին։
Ինստիտուտը մի շարք միջոցառումներով եւ ծանրակշիռ հրատարակություններով է հանդես գալու նաեւ 2019 թվականին՝ Հովհաննես Թումանյանի եւ Կոմիտաս վարդապետի 150—ամյակներին նվիրված հոբելյանական հանդիսությունների շրջանակներում։ Ինչպես «ՀՀ»—ի հետ զրույցում տեղեկացրեց ինստիտուտի տնօրեն Վարդան Դեւրիկյանը՝ եկող տարի որպես կազմակերպիչ եւ համակազմակերպիչ հանդես կգան Թումանյանին նվիրված մի շարք գիտական նստաշրջաններով։ Հաջորդ տարի լույս կտեսնի ամենայն հայոց բանաստեղծին նվիրված նվազագույնը 8 գիրք։ Ինստիտուտի այս տարվա հրատարակությունների կեսը՝ 6 գիրք, նվիրված է եղել միայն Թումանյանին։ Լույս տեսավ նաեւ բանաստեղծի երկերի լիակատար ժողովածուի 10 հատորյակի վերամշակված, վերախմբագրված, բնագրերի, ծանոթագրությունների ճշգրտմամբ եւ հավելմամբ նոր հրատարակության երկու հատորյակ։ Մինչեւ հունվար կհրատարակվի երրորդ հատորը։ «Այս տարի լույս տեսան բանաստեղծությունները, քառյակները, լեգենդները եւ չափածո թարգմանություններն ընդգրկող առաջին երկու հատորները։ Մյուս տարի լույս կտեսնեն հաջորդ երեք հատորները, որոնք ընդգրկում են բանաստեղծի պոեմները եւ արձակ ստեղծագործությունները։ Տպագրվել են նաեւ Թումանյանի կյանքը եւ գործունեությունը տարբեր տեսանկյուններից ներկայացնող՝ Սուսաննա Հովհաննիսյանի եւ Ավիկ Իսահակյանի ուսումնասիրությունները»,–մանրամասնեց Դեւրիկյանը՝ հավելելով, որ Թումանյանի հոբելյանին նվիրված միջոցառումներ են կազմակերպվելու նաեւ Հալեի համալսարանում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում։
Գալիք տարում հոբելյանական միջոցառումների եւ գիտական նստաշրջանների շարքը կհամալրեն Սիլվա Կապուտիկյանի եւ Գեւորգ Էմինի ծննդյան 100—ամյակներին, Լեւոն Շանթի ծննդյան 150—ամյակին նվիրված հանդիսությունները. «Շանթի հոբելյանը կնշվի Թումանյանի հետ կապակցված։ Սպասվող տարում նոր հրատարակություններ շատ են լինելու։ Գարնանը լույս կտեսնեն «5—18—րդ դարերի հայկական սկզբնաղբյուրները եվրոպական երկրների մասին» մատենաշարի առաջին հատորը՝ նվիրված Իսպանիային եւ Պորտուգալիային, Ա. Արամյանի երկար տարիների աշխատանքի հանրագումար ուսումնասիրությունը՝ նվիրված 5—19—րդ դարերի հայ—իսպանական գրական կապերին»։ Մինչեւ հունվարի վերջը լույս կտեսնի նաեւ Ավետիք Իսահակյանի երկերի լիակատար ժողովածուի 6—րդ հատորը, որում, ինչպես նշեց Դեւրիկյանը, տեղ են գտել Վարպետի պատմվածքները եւ մի շարք անտիպ գործեր։ Ինստիտուտը ձեռնարկել է 2019թ. հոկտեմբերին Վենետիկի Մխիթարյան միաբանության հետ հրատարակել Ղեւոնդ Ալիշանի նամակները եւ այդպիսով ազդարարել 2020թ. կայանալիք Ալիշանի ծննդյան 200—ամյակին նվիրված հանդիսությունների սկիզբը։ «Էջմիածնի հետ գործակցաբար 2019թ. վերջին հրատարակության կհանձնենք Խրիմյան Հայրիկի չափածո ստեղծագործությունները։ Մխիթարյան միաբանության անդամներից Վահան վարդապետ Օհանյանը երեք ծավալուն հատորներով հրատարակության է պատրաստել Ալիշանի նամականին, որը եւս լույս կտեսնի մեր ինստիտուտի հետ համատեղ»,–հավելեց գրականության ինստիտուտի տնօրենը։
Ամփոփելով անցնող տարում կատարված աշխատանքները՝ Վ. Դեւրիկյանն ասաց, որ հրատարակել են հայ դասականների՝ Խաչատուր Աբովյանի, Միքայել Նալբանդյանի, Րաֆֆու հատորները։ Անցյալ տարի ավարտել են Լեւոն Շանթի ակադեմիական 9 հատորյակի հրատարակությունը։ Հիմա ընթացքի մեջ է Ավետիք Իսահակյանի երկերի հրատարակությունը, իսկ մյուս տարի կսկսեն աշխատել Նիկոլ Աղբալյանի երկերի վրա։ Համաշխարհային մշակույթին եւ արտասահմանյան գրականության ուսումնասիրությանն է նվիրված առաջիկայում 3 հատորով հրատարակվելիք «Հայ գրականության միջազգային կապերը» անվանումով հանրագիտարանը։
«Ընդունված ավանդույթով մեր ինստիտուտի ամենամյա գործունեությունը ընթանում է երկու ուղղությամբ՝ շարունակվող գիտական ծրագրեր, գիտական նստաշրջաններ, հրատարակություններ։ 2018թ. կատարված աշխատանքներում իրենց հայելային արտացոլումն են գտել նաեւ տարվա ընթացքում տեղի ունեցած նշանակալից իրադարձություններն ու հոբելյանները։ Ինստիտուտի աշխատակիցները Հայաստանում եւ արտերկրում մասնակցեցին առաջին հանրապետության 100, «Բազմավեպի» 175 եւ «Էջմիածնի» 150—ամյակներին նվիրված գիտական նստաշրջաններին։ Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումների որպես եզրափակիչ «ակորդ» լույս տեսավ եւ գիտական քննարկմամբ ներկայացվեց Աելիտա Դոլուխանյանի «Ֆրանսիացի հայագետներ (19—20—րդ դարեր)» ծավալուն ուսումնասիրությունը»,–ասաց Դեւրիկյանը։
Ընդհանուր առմամբ՝ գրականության ինստիտուտն այս տարի տպագրել է 12 գիրք, իսկ գիտական պարբերականներում՝ ավելի քան 60 հոդված։ Լույս է տեսել նաեւ «Գրական սփյուռք» ամենամյա տարեգրքի 9—րդ գիրքը։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

25-12-2018





26-06-2019
Հայաստանը յուրաքանչյուր հայի հայրենիքը պիտի դառնա գործնականում
Հարցազրույց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ



26-06-2019
Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններին ընդառաջ
Թեկնածուն թուրքական իշխանությունների համար ընդունելի պետք է լինի

Թամարա ...


26-06-2019
Վիճակը նետված է վաղուց
Ողջ ազգը սեւեռվում է վիճակի վրա

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am

Մեկ-մեկ ...


26-06-2019
Այսուհետ գործելու ենք փոփոխված հարկային օրենսգրքով
Մինչեւ աշնանային նստաշրջան օրենսդիրը կներկայացնի նոր փոփոխություններ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




26-06-2019
Դիվանագիտական խողովակներով կհստակեցվեն Մակրոնի՝ Հայաստան պետական այցի ժամկետները
Հարցազրույց Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ

Ֆրանսիայի ...


26-06-2019
Հենրիկ Բաբախանյան
Կար ժամանակ, երբ ես տարիքով կրտսեր էի իրենցից. հիմա ...


26-06-2019
Հայերը գնահատում են գիտությունն ու կրթությունը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկել է գիտության ու ...



26-06-2019
«Խաղաղության ամենամեծ բրդուճը» կպատրաստվի Ենոքավանում
Տեղի կունենա ամենամյա «ՀայԲույս» ...

26-06-2019
Պարտադիր չէ՝ բոլորը երաժիշտ դառնան
Մայրաքաղաքի ու մարզերի երաժշտական ու ...

26-06-2019
Նոր սահմանափակումները՝ ընդդեմ կառավարման ողջ համակարգի
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



26-06-2019
Հայաստանի ֆուտբոլի ընտրանու հաղթաթուղթը
Հարձակվող Գեւորգ Ղազարյանի կարծիքով, դա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO