Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.06.2019
ԵՐԵՎԱՆ


Հաստատվել է Երեւանի 2019թ. բյուջեն

Հավանության է արժանացել նաեւ մայրաքաղաքի հաջորդ տարվա զարգացման ծրագիրը

Երեկվա նիստում Երեւանի ավագանին թեժ քննարկումներից եւ քննադատություններից հետո հաստատել է Երեւան քաղաքի 2019 թվականի բյուջեն, որով նախատեսվում են 83 մլրդ 77 մլն 572.0 հազ. դրամ եկամուտներ, 84 մլրդ 346 մլն 812.0 հազ. դրամ ծախսեր, դեֆիցիտը՝ (պակասուրդը) 1 մլն 269.240 հազ. դրամ։ Երեւանի 2019 թվականի բյուջեի նախագիծն ընդունվել է ձայների 38 կողմ, 5 դեմ եւ 3 ձեռնպահ հարաբերակցությամբ։
Երեւանի ավագանին կողմ է քվեարկել նաեւ մայրաքաղաքի 2019 թվականի զարգացման ծրագրին։
Երեւանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն ասել է, որ ինչպես Երեւանի զարգացման 2019—2023 թվականների հնգամյա ծրագրում, այնպես էլ մեկնարկային 2019 թվականի զարգացման ծրագրում Երեւանի քաղաքապետարանի գործունեության, ծրագրերի մշակման եւ իրականացման ուղենիշ լինելու է թափանցիկության եւ բնակչությանը լիարժեք հաշվետու լինելու ապահովումը, մարդու իրավունքների, հանրային տարածքների, շրջակա միջավայրի եւ պատմամշակութային ժառանգության պաշտպանության գերակա սկզբունքներով որոշումների կայացումը, քաղաքի մասնակցային կառավարման մշակույթի ձեւավորումը, քաղաքի կառավարման ներառականության ապահովումը, իրավահավասար ու ներդաշնակ համակեցության մշակույթի հանրահռչակումն ու ձեւավորումը։
Ավելի վաղ ավագանին հավանություն է տվել օրենքի մի շարք նախագծերի։
Երեւան համայնքում տեղական տուրքերի դրույքաչափեր սահմանելու մասին որոշման նախագծի համաձայն՝ Երեւանում տեղական տուրքերը հիմնականում պահպանվել են՝ բացառությամբ մի քանիսի։ Մասնավորապես, օրացուցային տարվա համար տեղական տուրքը կբարձրանա առեւտրի, հանրային uննդի, զվարճանքի, շահումով խաղերի եւ վիճակախաղերի կազմակերպման oբյեկտներին, խաղատներին եւ շոգեբաղնիքներին կեսգիշերից հետո աշխատելու թույլտվության համար։
Անդրադառնալով տեղական տուրքերի դրույքաչափեր սահմանելու մասին հարցին՝ քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ տարեկան մինչեւ 58,3 մլն դրամ շրջանառություն ունեցող բիզնեսի համար Երեւան համայնքում տեղական տուրքերը 2019 թվականին չեն բարձրանա։
«Որոշ տուրքեր այս նախագծով բարձրանում են, բայց քանի որ մեր քաղաքականությունն է՝ աջակցել փոքր ու միջին բիզնեսին, ուստի ես առաջարկում եմ հունվարի 15—ին արտահերթ նիստ ունենանք եւ այդտեղ սահմանենք բացառություններ փոքր ու միջին բիզնեսի համար։ Այն է՝ մինչեւ 58,3 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող բոլոր կազմակերպությունները կազատվեն այս բարձրացումներից։ Այսինքն՝ կառաջնորդվեն հին տուրքերով։ Ճիշտ է, մենք նիստը կանենք հունվարի 15—ին կամ 20—ին, բայց այդ որոշումը կգործի հունվարի 1—ից»,–նշել է քաղաքապետը։
Ավագանին հաստատել է նաեւ Երեւան համայնքում տեղական վճարների 2019 թվականի դրույքաչափերը, որով նախատեսվում է բարձրացնել երաժշտական եւ արվեստի դպրոցների ծառայությունների վճարները։ Անդրադառնալով որոշման նախագծին՝ քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ այս փոփոխության նպատակը երաժշտական դպրոցներում դասաժամերն ավելացնելն է, որն էլ կբարձրացնի ուսուցման որակը, ինչպես նաեւ ուսուցիչների աշխատավարձերը։ Մատուցվող ծառայությունների վճարների բարձրացումն, ի դեպ, որեւէ բեռ չի ավելացնի քաղաքացիների վրա, այն կփոխհատուցվի Երեւան համայնքի միջոցներով։ Նշվել է նաեւ, որ տեղական վճարի արժեհաշվարկի հիմք է հանդիսացել ՀՀ կրթության եւ գիտության նախարարի համապատասխան հրամանը։
Օրակարգի մեկ այլ հարցով Երեւանի ավագանին հավանություն է տվել նաեւ 2019 թվականին տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին որոշման նախագծին։
Երեւանի քաղաքապետի տեղակալը տեղեկացրել է, որ մինչ ավագանու հաստատմանը ներկայացնելը 2019թ. ծրագրերի, բյուջեի, տեղական տուրքերի ու վճարների դրույքաչափերի, ինչպես նաեւ արտոնությունների մասին ավագանու որոշման նախագծերը ներկայացվել են հանրային քննարկման։

26-12-2018





15-06-2019
Հանրային վերահսկողությունը՝ կանխարգելիչ եւս մեկ միջոց
Քաղաքացու արձանագրած ճանապարհային կանոնների խախտումներին կտրվի իրավական գնահատական

Լուսինե ...


15-06-2019
Տավարի մսի մաքսատուրքը 61.5 տոկոսով նվազել է, գառի մսինը՝ սառեցվել
Ինչ կտա ՀՀ-ին ԵԱՏՄ-ԻԻՀ ազատ առեւտրի գոտու ստեղծման ...


15-06-2019
Շների, շնատերերի եւ Ծիծեռնակաբերդի զբոսայգու մասին
Գաղտնիք չէ, որ մեր մայրաքաղաքում վերջերս թափառող շները շատացել ...


15-06-2019
Խորհրդարանական մշակույթի ժողովրդավարացման հիմնախնդիրները՝ արժեբանական չափման ներքո
Հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր Մարիամ Մարգարյանի հետ

Խորհրդարանական ...


15-06-2019
Կանխարգելե՞լ, թե՞ գնալ հետեւանքները վերացնելու ճանապարհով
Օրինագիծը միտված է սպառողների իրավունքների պաշտպանությանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


«Շատ ...


15-06-2019
Դանիիլ Խարմս. «Պատահարներ» շարքից
«Մի պառավ չափազանց հետաքրքրությամբ դուրս նայեց պատուհանից, ցած ընկավ ...


15-06-2019
Հովհաննես Մելքոնյան
Իրեն, ինչպես շատերը, ես նույնպես Ռուբենիչ էի ասում. ու ...



15-06-2019
Նոր շունչ տիկնիկագործությանը
Թբիլիսիում բացվել է հայկական տիկնիկային ...

15-06-2019
Շախմատի արքան
Հունիսի 17-ին Տիգրան Պետրոսյանը կդառնար 90 ...

15-06-2019
Մեծագույն խնդիրը գիրք հրատարակելն է
Ծաղկաձորում քննարկվել են երիտասարդ ...

15-06-2019
Պետական պահպանության կարիք կա
Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհն անցնում է Գեղհովիտ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO