Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.03.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Ընթերցողին կապելով գրականությանը

Կայացավ ՀԳՄ ամենամյա գրական մրցանակաբաշխությունը

Գրականության ոլորտում 2018 թվականին լավագույնը ճանաչված ստեղծագործությունների հեղինակները երեկ Հայաստանի գրողների միության ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ ստացան իրենց պարգեւները։ Մրցանակաբաշխությունն առաջին անգամ անցկացվել է 1972 թվականին։ Ժամանակին պարգեւատրվել են Մուշեղ Գալշոյանը, Վազգեն Մնացականյանը, Հենրիկ Թումանյանը, Հրանտ Թամրազյանը, այլք։
Միջոցառման բացմանը ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց, որ բազմաթիվ գրական մրցանակաբաշխություններ են անցկացնում, որոնք, այսպես ասած, նպաստավոր դաշտ են ստեղծում գրական մրցակցության համար։ Նրա խոսքերով՝ տարվա ընթացքում ներկայացվում են այնպիսի լուրջ գրական ստեղծագործություններ, որոնք ոչ միայն տպագրվում, այլեւ արժանանում են գրականագետների մեկնաբանություններին ու վերլուծականներին։ «Ըստ իս՝ գրական ընթացքը պարզորոշ երեւում է մրցանակաբաշխությունների գրքերի որակից եւ բովանդակությունից»,–ընդգծեց Միլիտոնյանը՝ այնուհետեւ հայտնելով մրցանակակիրների անունները։
Արձակի ժանրում Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակակիր դարձավ Ֆելիքս Բախչինյանը՝ «Մի գիշեր Աթաթուրքի սենյակում» գրքի համար։ Պոեզիայի ժանրում Ավ. Իսահակյանի անվան մրցանակը գրողների միության նախագահը հանձնեց Նորայր Գրիգորյանին՝ «Ամեն առավոտ» գրքի համար։ Լավագույն հրապարակախոսական աշխատանք ճանաչվեց Արեւշատ Ավագյանի «Տիեզերքի սրտխփոցը» գիրքը, որի համար հեղինակն արժանացավ Միքայել Նալբանդյանի անվան մրցանակի։ Դրամատուրգիա ժանրում Լեւոն Շանթի անվան մրցանակ ստացավ Գուրգեն Խանջյանը։ Նա ակնկալում էր, որ կարժանանա այս մրցանակին, պարզաբանելով, որ դրամատուրգիայի բաժնում իր գրքից բացի այլ գիրք ներկայացված չի եղել։ «Բայց սա չի նշանակում, որ թերագնահատում եմ իմ աշխատանքը։ Այս ոլորտում բնականաբար մրցակիցներ կան, պարզապես նրանք այս տարի գիրք չեն հրատարակել։ Հաջորդ տարի մեկ այլ գրող գիրք կունենա, ես՝ ոչ, եւ ես նրան կծափահարեմ»,—ասաց Խանջյանը։ Մրցանակի արժանացավ նրա «Կոլիզեյ 21»—ը, որը չորս պիեսից կազմված ժողովածու է։ Այն անցյալ տարվա գրքի երեւանյան փառատոնում արժանացել է առաջին մրցանակի։ «ՀՀ մշակույթի նախարարությունը գումար փոխանցեց, որպեսզի այն տպվի։ Չորս պիեսներից մեկը բեմադրվել է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, մյուս երեքը դեռ ոչ»,—մանրամասնեց Խանջյանը։ Նա նաեւ իր խոսքում կարեւորեց մրցանակաբաշխությունների դերը՝ շեշտելով, որ գրականությունը կամաց—կամաց զիջում է իր դիրքերը, իսկ այս համատեքստում, ասում է՝ մրցանակաբաշխություններն էական նշանակություն են ունենում ընթերցողին դեպի գրականություն բերելու հարցում։ «Ինչքան շատ լինեն դրանք, այնքան հասարակությունը կտեսնի, որ գրականություն կա. միայն քաղաքական շոուներով չէ, որ հարուստ է մեր երկիրը»,–ընդգծեց գրողը։
Հաջորդ մրցանակակիրը Արմեն Ավանեսյանն էր, ով գրականագիտություն ժանրում այս պատվին արժանացավ «Անկախության պոեզիան» գրքի համար։ Արդեն երկրորդ տարին է՝ սահմանվում է նաեւ Հովհաննես Մասեհյանի անվան թարգմանական մրցանակ, որին այս տարի արժանացավ Լեւոն Բլբուլյանը «Քառյակներ» գրքի համար։ Մանկական գրականության ժանրում Վախթանգ Անանյանի անվան մրցանակը տրվեց Խաչիկ Մանուկյանին՝ «Փոքրիկ զորավարը» գրքի համար։ Սեւանի հանգստյան տան սահմանած մրցանակը հանձնվեց Սաթենիկ Մկրտչյանին՝ «Այրված կենդանակերպ» գրքի համար։ Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տան սահմանած մրցանակների արժանացան Ժաննա Աբրահամյանն իր «Ձմեռ պապին ու տղան» եւ Շանթ Մկրտչյանը՝ «Վերադարձ Փանջիռուդ» (Անդրեյ Վոլոս) գրքերի համար։ Շանթ Մկրտչյանի կարծիքով՝ միության սահմանած մրցանակները ստանում են արժանի գրողներ, թարգմանիչներ, որով նկատելի է դառնում նրանց կատարած աշխատանքը։ Ծաղկաձորի գրողների միության հանգստյան տան մրցանակը շատ պատվաբեր է համարում։ Ասաց, որ այն իրեն հանձնվել է նրա համար, որ թարգմանության մեծ մասն արել է այնտեղ հանգստանալիս։ Հարցին, թե այսօր ո՞ր գրական ժանրերով են հիմնականում ստեղծագործում՝ Մկրտչյանն ասաց՝ շատ են գրում հատկապես բանաստեղծություններ, պատմվածքներ, հրապարակախոսություններ։ «Պատմավեպի ժանրով ստեղծագործողները քիչ են, թեեւ իմ թարգմանած ստեղծագործությունը պատմավեպ է՝ գրված ժամանակակից շնչով ու մտածողությամբ»,—նշեց նա։
«Հրանտ եւ Մանուշակ Սիմոնյան» գրական հիմնադրամի կողմից ամենամյա մրցանակներ էին սահմանվել «արձակ» եւ «պոեզիա» ժանրերում։ Ինչպես նշեց ՀԳՄ նախագահ Միլիտոնյանը, մրցանակաբաշխության հանձնաժողովը կազմված է միության անդամներից, որոնք, ըստ նրա, կարողանում են բարձր մակարդակ ապահովել, ընտրել լավագույն ստեղծագործությունները»։ Արձակ ժանրում մրցանակների արժանացան Արթուր Միկոյանը՝ «Օտար լույս», եւ Լեւոն Շահնուրը՝ «Ցավեր բռնողը» գրքերի համար։ «Պոեզիա» ժանրում մրցանակներ հանձնվեցին Խաչիկ Մանուկյանին՝ «Շարունակիր մեռնել», Անուշ Վարդանյանին՝ «Շարժման արեւը», Մանասեին՝ «Միներվայի թռիչքը մթնշաղից առաջ» եւ Կարինե Աշուղյանին՝ «Հմայագիր» գրքերի համար։ Լեւոն Շահնուրն ասաց, որ իր պատմվածքների ժողովածուի շնորհանդեսը եղել է այս տարվա գրքի երեւանյան փառատոնի շրջանակում։ Մրցանակը որպես դիպլոմ պարտավորեցնող չի համարում, բայց ասում է, որ այն ունի շատ կարեւոր կողմ՝ «գումարայինը, որից քչերն են խոսում։ Ես գումարն ուղղելու եմ գրքի թարգմանության խնդիրների լուծմանը։ Այս գործն արդեն թարգմանվել է անգլերեն։ Նախատեսում եմ այն հրապարակել նաեւ շվեդերեն»։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

26-12-2018





23-03-2019
Գաղտնալսող սարքեր այլեւս չեն կարող ներկրել
Կոռուպցիայի դեմ պայքարում ԱԱԾ-ն խոստանում է հնչեղ բացահայտումներ



23-03-2019
Աննկատ աշխատանքի նկատելի արդյունքը
Մետրոպոլիտենի առեղծվածը «կուլիսներում» է

Քաղաքի ներքեւի «քաղաքի» մուտքը, ...


23-03-2019
Նոր իրավիճակ միջազգային իրավունքում
Ճանաչումը կհակասի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերին

Ժամանակակից միջազգային իրավունքում ...


23-03-2019
Չկա վատ հող, կա վատ մշակող
Բացվեց օրգանական գյուղատնտեսության ուսումնական կենտրոնը

Օրեցօր մեծանում է ...


23-03-2019
ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Կուբայի դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


23-03-2019
Առողջ սերունդ եւ ամուր թիկունք
Ֆիզիկական դաստիարակության համակարգը ենթակա է վերանայման

Հրադադարի եւ ...


23-03-2019
Գարդասիլ. ինչու է կարեւոր պատվաստվելը
ԱՆ-ն մտահոգիչ է համարում առկա ցուցանիշները

Կանանց համար ...



23-03-2019
«Արցախի մանդատն անփոփոխ է»
Ինչն է հիմք հանդիսացել համատեղ ...

23-03-2019
Թումանյանի վերջին գարունն ու մահվան հանգամանքները
Այսօր բանաստեղծի մահվան օրն է


23-03-2019
Մաքուր Հայաստանը իրականություն պետք է դառնա բոլորիս ջանքերով
Այսօր տեղի կունենա այս տարվա համապետական ...

23-03-2019
Պետությունը քաջալերում է տնտեսավարող սուբյեկտներին
Նախագահը հորդորեց հաշվի առնել Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO