Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.03.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Գործնական հմտություններ ձեռք կբերեն

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում բացվեց «Մուլտիմեդիա» լաբորատորիա

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում երեկ տեղի ունեցավ ձայնագրման եւ ձայնային մոնտաժի նորագույն սարքավորումներով հագեցած «Մուլտիմեդիա» լաբորատորիայի բացումը։
Բացման արարողությանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, «Sound Progress» ՍՊԸ—ի ներկայացուցիչներ Տիգրան եւ Արսեն Հակոբյանները, դասախոսներ եւ ուսանողներ։
ԵՊՀ—ի եւ «Sound Progress» ՍՊԸ—ի միջեւ համագործակցության արդյունքում ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները ձայնագրման եւ ձայնի մշակման հմտությունները սովորելու են անմիջապես մասնագետներից, ինչն ապագա լրագրողներին թույլ կտա գործնական հմտություններ ձեռք բերել եւ հետագայում աշխատաշուկա մուտք գործել առավել մրցունակ։
ԵՊՀ ռեկտորն իր գոհունակությունը հայտնեց համագործակցության համար եւ նշեց, որ լաբորատորիայի բացումը մի նոր խոսք է համալսարանական կրթության մեջ։ «Ես պետք է առանձնահատուկ շեշտեմ, որ այս լսարանն իր տեխնիկական տվյալներով յուրահատուկ է ոչ միայն համալսարանում, այլեւ ընդհանրապես մեր հանրապետությունում,–նշեց Արամ Սիմոնյանը,–առաջին անգամ հենց ԵՊՀ ուսանողները կսովորեն ձայնագրել, մոնտաժել ձայնը ժամանակակից տեխնիկայով, որեւէ անհարմարություն չեն զգա լսարանից աշխատավայր տեղափոխվելիս»։
Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանն առաջինն էր, որը ձայնագրվեց նոր ստուդիայում։ Դեկանի խոսքով, ժամանակակից տեխնիկայով հագեցած լաբորատորիան, որը նախկինում երազանք էր թվում, այժմ համատեղ ջանքերի շնորհիվ իրականություն է դարձել։ «Sound Progress»—ի հետ համագործակցության արդյունքում ֆակուլտետում այժմ ունենք այս լաբորատորիան, այսուհետ մեր ուսանողները բոլոր տեխնիկական պայմաններն ունեն լրագրողական որակյալ արտադրանք տալու եւ հեռուստատեսությունների ուշադրությունը գրավելու համար»,–ասաց Ն. Մարտիրոսյանը։ «Sound Progress» ընկերության ներկայացուցիչ Տիգրան Հակոբյանը կարեւորեց այն փաստը, որ ուսանողների մուտքը լրագրողական կյանք լինելու է գործնական գիտելիքներով հագեցած։ «Ինչ—որ առումով այս լաբորատորիան ապագա լրագրողների համար նշաձող է լինելու. որակի եւ տեխնիկական հագեցվածության չափանիշը կարեւորագույն պայման է լինելու նրանց համար հետագայում աշխատանք փնտրելիս»,–ասաց նա։
Արսեն Հակոբյանը պատրաստակամության եւ ցուցաբերած աջակցության համար շնորհակալություն հայտնեց ԵՊՀ ռեկտորին եւ ֆակուլտետի դեկանին։ «Այս լաբորատորիան վստահություն է տալու ապագա լրագրողին, քանի որ նա արագ զարգացող տեխնիկական միտումներին արդեն ծանոթ կլինի եւ աշխատավայրի տեխնիկական պայմաններին ընտելանալու կարիք այլեւս չի ունենա»,–ասաց նա։ «Sound Progress» ընկերության ներկայացուցիչները դասավանդելու են «Մուլտիմեդիա» լաբորատորիայում։

26-12-2018





26-03-2019
Կարեւոր է մաքրելը, սակայն ավելի կարեւոր է չաղտոտելը
Տեղի ունեցավ այս տարվա առաջին համապետական շաբաթօրյակը

Նախքան ...


26-03-2019
Մեր մասնակցությունը չպետք է լինի միջնորդավորված
Հայոց ցեղասպանության ճանաչումը վերաբերում է հայ-ամերիկյան հարաբերություններին

Ալաբամայի ...


26-03-2019
Մարդկության դեմ ուղղված հանցագործությունները չպետք է մոռացվեն
Արգենտինայում Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցման համար միջոցներ կհավաքագրվեն



26-03-2019
Միացավ Պետոյին ու բոլոր հերոսներին
Մարտի 22-ին Քաշաթաղի շրջանի Տիգրանավանի Պետրոս Ղեւոնդյանի անվ. միջն. ...


26-03-2019
Անցումային շրջանից դեպի թռիչք
Աշխարհի լավագույն փորձագետները կլինեն մեզ մոտ

Կարճ ժամանակ ...


26-03-2019
Երազանքները կատարվում են
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Հայաստանի ֆուտբոլի ...


26-03-2019
ՀՀ նախագահը հանդիպել է Լիլիթ Մակունցի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախաձեռնել է հանդիպումների շարք Ազգային ...



26-03-2019
Սնանկության կառավարիչը կգա Հայաստան
«Հյուսիս-հարավ». իսպանական ...

26-03-2019
Գոլանի բարձունքների հարցը
Լուծումը հնարավոր է միայն «ջուր՝ ...

26-03-2019
Կովսականում հնչեց Կոմիտաս
Սփյուռքի հեղինակավոր կազմակերպություններից մեկի՝ ...

26-03-2019
Պակասեց ճկունությունն ու հաշվենկատությունը
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO