Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.01.2019
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Աշխարհը Հայաստանը ճանաչում է դիվանագետների շնորհիվ

Նիկոլ Փաշինյանը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ ԱԳՆ-ում մասնակցել է ընդունելության

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելությանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Վարչապետի պաշտոնակատարը շնորհավորել եւ բարեմաղթանքներ է հղել արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի եւ արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների բոլոր աշխատակիցներին գալիք տոների կապակցությամբ։
Իր խոսքում վարչապետի պաշտոնակատարը, մասնավորապես, նշել է.
«Հարգելի պարոն նախարար,
Դիվանագիտական կորպուսի հարգելի ներկայացուցիչներ,
Կարելի է ասել, որ 2018 թվականին մեր երկրի արձանագրած արտաքին քաղաքական հաջողությունները գրանցվել են երկրի ներսում, որովհետեւ, ըստ էության, այժմ ամբողջ աշխարհում տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության իմիջի շատ կարեւոր փոփոխություն եւ այդ փոփոխությունը, որ սկսվեց մայիսից եւ իր գագաթնակետին հասավ 2018—ի դեկտեմբերի 9—ի արտահերթ խորհրդարանական ընտրություններով, մեծ հենք է ստեղծում, որպեսզի մենք իսկապես արտաքին քաղաքականության եւ դիվանագիտության ասպարեզում ունենանք լրջագույն հաջողություններ։
Հայաստանի Հանրապետությունում այս տարի ժողովրդավարության երկու խոշոր հաղթանակ արձանագրվեց. առաջինը՝ ապրիլ—մայիսին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն էր, որն արձանագրվեց որպես ժողովրդական կամքի հաղթանակ, եւ երկրորդը՝ խորհրդարանական ընտրություններն էին, որոնք, ըստ էության, միջազգային դիտորդների գնահատմամբ, աննախադեպ են մեր երկրի պատմության մեջ, ովքեր նաեւ արձանագրել են այդ ընտրությունների համապատասխանությունը ժողովրդավարության չափանիշներին։
Ինչո՞ւ է կարեւոր սա ասել հատկապես արտաքին գործերի նախարարությունում, որովհետեւ, ցավոք, անցած ողջ ժամանակաշրջանում ԱԳՆ—ն, մեր դիվանագիտական կորպուսը ստիպված են եղել ընտրություններից հետո շատ երկար ժամանակ տարբեր բացատրություններ տալ, տարբեր սրբագրումներ անել, տարբեր ձեւակերպումներ գտնել, որպեսզի մեր երկրի վրա նեգատիվ ազդեցություններ կամ չլինեն, կամ դրանք չեզոքացվեն։ Հետեւաբար, հույս ունեմ, որ այս ընտրությունների, գործընթացների արդյունքում մեր դիվանագիտական կորպուսը բավարար էներգիա է խնայել, եւ այդ խնայված էներգիան ամբողջությամբ կօգտագործվի եւ կկիրառվի արդեն բուն նպատակի իրականացմանը՝ արտաքին քաղաքական ասպարեզում իսկապես հաջողություններ արձանագրելուն, ինչպես նաեւ կենտրոնանալու Արցախի հարցի արտաքին քաղաքական սպասարկման, Հայաստանի իմիջի դրական փոփոխությունները կոնկրետ դիվանագիտական եւ տնտեսական արդյունքի վերածելու վրա։
Կարծում եմ՝ առաջիկա շրջանի համար մեր մեծագույն խնդիրը հետեւյալն է՝ միջազգային հանրության շրջանում բարձրացնել Լեռնային Ղարաբաղի հարցի էության վերաբերյալ տեղեկացվածությունը, որովհետեւ ցավոք, այնուամենայնիվ, միշտ չէ եւ ամենուր չէ, որ մենք հանդիպում ենք այդպիսի տեղեկացվածության։ Սա մի խնդիր է, որն իսկապես մեզ համար ունի ազգային անվտանգության նշանակություն։ Մենք պետք է համոզված լինենք, որ միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղի հարցն ընկալում է հենց այնպես, ինչպես այն կա իր էության մեջ։ Ցավոք, մենք այսօր նման արձանագրում ամեն տեղ չէ, որ կարող ենք անել եւ պետք է այս ուղղությամբ շատ լուրջ աշխատել։
Հաջորդ խնդիրը՝ Հայաստանի նոր իմիջն օգտագործելն է մեր երկրում ներդրումային ակտիվությունը խթանելու համար, եւ սրանում իհարկե մեր դիվանագիտական կորպուսի դերը շատ մեծ է եւ կարեւոր։
Հույս ունեմ, որ վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները մեր դիվանագետներին ոչ միայն էներգիա խնայելու հնարավորություն են տվել, այլեւ լիցքավորել են նոր էներգիայով։ 2019 թվականը սկսում ենք նոր էջից, կիսատ մնացած հարցեր չեն մնում, կլինի նոր կառավարություն, որն ինչ—որ առումով կլինի հին, այսինքն շարունակականությունը կապահովվի, Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումները կշարունակվեն։ Որեւէ կասկած չի կարող լինել, որ ժողովրդավարությունն իսկապես մեր հավատամքն է, արժեքների մեր համակարգն է, եւ ժողովրդավարությունից Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել որեւէ շեղում։ Հայաստանում իսկապես պետք է հաստատվի օրենքի իշխանություն, անկախ դատական համակարգ, եւ Հայաստանի իշխանությունը պետք է արտաքին քաղաքականություն վարի լեգիտիմության հենքի վրա՝ որպես ժողովրդի կողմից լիազորված, ժողովրդի մանդատն ունեցող եւ ժողովրդի ու պետության շահերը ներկայացնող կառավարություն։ Մենք հենց այդպիսի կառավարություն ենք եւ շարունակելու ենք լինել այդպիսին, ավելին՝ սրանից հետո Հայաստանի Հանրապետությունում գոյություն կարող է ունենալ միայն ու միայն այդպիսի կառավարություն, որն ի վիճակի է եւ լիազորված է ներկայացնել ժողովրդին։
Ես ցանկանում եմ բոլորիս շնորհավորել այս կարեւորագույն առիթով, որովհետեւ այնուամենայնիվ ժողովրդի կողմից լիազորված լինելը եւ ժողովրդի կողմից մանդատ ունենալը, այդ մանդատի գիտակցումը շատ մեծ ուժ է տալիս մեզնից յուրաքանչյուրին։ Հույս ունեմ, որ ինչպես այսօր դուք եք զգում ժողովրդի մանդատի ուժը, 2019 թվականին էլ ժողովուրդը կզգա ձեր գործունեության, ձեր պրոֆեսիոնալիզմի, հմտությունների ուժը, արտաքին քաղաքականության ներքին դրսեւորումները կլինեն ավելի ու ավելի շոշափելի։ Ի վերջո, Հայաստանի կառավարությունը, պետական իշխանության բոլոր օղակները թե՛ Հայաստանի ներսում, թե՛ Հայաստանից դուրս ծառայում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության եւ բարեկեցության մակարդակի բարձրացման նպատակին, եւ որեւէ կասկած չկա, որ Հայաստանի դիվանագետները միշտ էլ նվիրված են եղել այդ գաղափարին։ Հույս ունեմ՝ եկել է ժամանակը, որ մենք այս գաղափարին ծառայությունը պսակենք ավելի ու ավելի մեծ, ավելի ու ավելի շոշափելի հաղթանակներով։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ դիվանագիտական ծառայության համար եւ մաղթել նորանոր հաջողություններ այդ ծառայության մեջ։ Հույս ունեմ, որ այն վստահությունը, որ մեր կառավարությունը ստացել է ժողովրդից, կփոխանցվի նաեւ մեր դիվանագետներին, ովքեր միջազգային ասպարեզում հանդես կգան ավելի ու ավելի վստահ, ավելի ու ավելի դուխով։ Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ»։
Տոնական ընդունելության ժամանակ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետությունում Ֆրանկոֆոնիայի 17—րդ գագաթնաժողովի կազմակերպման եւ անցկացման աշխատանքների պատշաճ իրականացման, դրսեւորած բարձր պատասխանատվության համար ՀՀ վարչապետի շնորհակալագրով է պարգեւատրել դիվանագիտական կորպուսի մի խումբ ներկայացուցիչների։

26-12-2018





19-01-2019
Բնական մեղր, սխտոր, ճարպ եւ լավաշ
Ձմեռային ժամանակահատվածում զինծառայողներին կհատկացվի լրացուցիչ սնունդ

Զինված ուժերի ...


19-01-2019
Բաքվի ջարդերը ցեղասպանություն էին
Դրանք պետք է արժանանան միջազգային հանրության հստակ գնահատականին



19-01-2019
Առջեւում բարեփոխումների երկրորդ փուլն է
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ԱԺ—ում պատասխանել է լրագրողների ...


19-01-2019
Փոփոխությունների անհրաժեշտությունը կարեւոր է
Միջազգային չափանիշների համաձայն՝ պետական կառավարման համակարգում պետք է լինի ...


19-01-2019
ԱՀՀ-ն ուզում է տեր կանգնել իր իրավունքներին
Մեկնարկել է ԱՀՀ-ի խորհրդարանի երկրորդ գումարման առաջին նստաշրջանը



19-01-2019
«Մենք Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք եւ հաղթելուց բացի այլ ճանապարհ չունենք»
Նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է հայ ...


19-01-2019
ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման խորհրդի անդրանիկ նիստը
Երեկ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման ...



19-01-2019
Երրորդ անգամ Դավոսում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ...

19-01-2019
Հեռացա, որ մնամ
Ա՜խ, ափսո՛ս, որ հիմա այսպես
Լուռ ու ...

19-01-2019
Տրամադրությունների փոփոխություն արաբական աշխարհում
Երբ 2018թ. սկզբներին ԱՄՆ-ը իրականացրեց իր ...

19-01-2019
Սկսվում է ձյուդոյիստների վարկանիշային մրցաշարը
Հայ ձյուդոյիստները մարզումային հագեցած ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO