Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.06.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Բարձրաձայն մտորումներ

Նոր Հայաստանի վերածննդի եւ զարգացման հիմնախնդիրների շուրջ

Անկախ Հայաստանի պատմության սկզբից ի վեր իրականացվող տնտեսական քաղաքականությունը մշտապես եղել է խնդրահարույց, քանի որ չի կարողացել լուծել երկրի տնտեսական զարգացման եւ բարեկեցության ապահովման հարցը։ Անշուշտ, կային նաեւ դրան խանգարող օբյեկտիվ պատճառներ։
Նախ՝ 1988թ. դեկտեմբերի 7—ի Սպիտակի ավերիչ երկրաշարժը։ Հայաստանի մոտ 40 տոկոսն ընդգրկող տարածքում զոհվեց 25 հազարից ավելի մարդ։ 19 հազարը դարձան հաշմանդամ, անօթեւան մնաց 530 հազար բնակիչ, ոչնչացվեց երկրի արտադրական կարողությունների ավելի քան մեկ երրորդը։ Այդ ամենի արդյունքում ձեւավորվեց բնական աղետի աղքատությունը։
Երկրորդը՝ արդեն զարգացում ստացած ղարաբաղյան հակամարտությունն էր։ 1992թ. սկսվեց Արցախի ազատագրական պատերազմը, որը մեծ զոհաբերություններով եւ ջանքերով ավարտվեց հաղթանակով, եւ 1994թ. մայիսին կնքվեց անժամկետ զինադադարի համաձայնագիր։ Այս համապատկերում են նաեւ Ադրբեջանի կողմից Հայաստանի եւ Արցախի տնտեսական շրջափակումը, Ադրբեջանից շուրջ 360 հազար հայ փախստականների Հայաստանում հայտնվելը։ Այդ ամենը ձեւավորեց այսպես կոչված հակամարտության աղքատություն։
Հայաստանի բնակչության աղքատացման պատճառ դարձավ նաեւ ԽՍՀՄ փլուզումը։ 1990—1993թթ. ՀՆԱ—ն կրճատվեց ավելի քան 2 անգամ՝ 1993թ. կազմելով 1990թ. մակարդակի 46,9 տոկոսը, որը ամենաբարձր տնտեսական անկման ցուցանիշն էր ԱՊՀ երկրներում։
Դրանց գումարվեց ԱԷԿ—ի եւ «Նաիրիտ» հզոր գիտարտադրական միավորման գործունեության սառեցումը, ինչը տեղի ունեցավ Հայաստանի նոր իշխանությունների որոշմամբ։ Հայաստանը զրկվեց Ռուսաստանի եւ այլ երկրների հետ շահավետ տնտեսական համագործակցությունից, իսկ բնակչությունը՝ հազարավոր աշխատատեղերից, ապրուստի միջոցներից՝ լույսից եւ ջերմությունից։ Հարյուրավոր ձեռնարկություններ դադարեցին աշխատելուց եւ 645 հազար աշխատող դարձան գործազուրկ՝ համալրելով աղքատ բնակչության շարքերը։
Երկրի սոցիալ—տնտեսական ճգնաժամային վիճակների կայացման եւ խորացման գործում ոչ պակաս դեր խաղացին նոմենկլատուրային սեփականաշնորհումը եւ բնակչության ավանդների սառեցումը։ 1999—2001թթ. սկսվեց հանրային սեփականության մասնավորեցման գործընթացը՝ հին ու նոր սերտաճած նոմենկլատուրայի կողմից։ Մասնավորեցումն ընթացավ արագացված քայլերով։ Դրա վառ օրինակը հողի սեփակաշնորհումն էր, որը հետխորհրդային պետությունների շարքում Հայաստանն իրականացրեց առաջինը։ Խորհրդային տարիներին գործում էին 860 գյուղացիական խոշոր տնտեսություններ՝ իրենց մեքենա—տրակտորային պարկով, եւ խոշոր ապրանքարտադրողներ։ Հողի սեփականաշնորհման արդյունքում ձեւավորվեցին մասնատված հողակտորներով շուրջ 320 հազար գյուղացիական մասնավոր տնտեսություններ, որոնցից յուրաքանչյուրին միջին հաշվով բաժին էր ընկնում 1,3 հեկտար հողատարածք, այն էլ 3—4 տարբեր տեղերում, որը բացառեց ինդուստրացված ապրանքային գյուղատնտեսությունը։
Արդյունաբերության մեջ սեփականաշնորհումը կոռումպացված բնույթ ստացավ։ Բնակչությունը՝ որպես սեփականատեր ստացավ ընդամենը 20000 դրամի չափով սերտիֆիկատ, որն ավանդների սառեցման արդյունքում ներդրումների չվերածվեց եւ Հայաստանում այդպես էլ չձեւավորվեց փոքր եւ միջին ձեռնարկատիրություն կամ միջին խավ։ Փոխարենը ձեւավորվեց խիստ բեւեռացված հասարակություն՝ զուգորդված զանգվածային աղքատությամբ։
Այդպես 1996թ. Հայաստանում աղքատության մակարդակը կազմեց շուրջ 55 տոկոս, որն ամենաբարձրներից էր տարածաշրջանում։ Հենց դա էլ հիմնականում պատճառ դարձավ այդ տարիներից սկսած երկրից 800 հազարից մինչեւ մեկ միլիոն բնակչության արտագաղթին։ Դա ազգային աղետ էր։ Ճիշտ է, հետագա տնտեսական զարգացումների արդյունքում աղքատությունը նվազեց՝ 2006թ. կազմելով 26,5 տոկոս, սակայն 2008թ. համաշխարհային տնտեսական ճգնաժամի արդյունքում այն նորից բարձրացավ եւ 2009թ. կազմեց 34 տոկոս, իսկ ներկայումս գերազանցում է 30 տոկոսը։
Աղքատությունը պայմանավորված է ոչ միայն տնտեսական ցածր մակարդակով, այլ նաեւ արտադրված ազգային եկամտի խիստ բեւեռացված բաշխմամբ։ Այսպես, Հայաստանի Հանրապետությունում 1998—1999թթ. 20 տոկոս ամենաշատ եւ 20 տոկոս ամենաքիչ եկամուտներ ունեցողների եկամուտների տարբերությունը  32,2 անգամ էր (Ռուսաստանի Դաշնությունում՝ ընդամենը 16 անգամ, իսկ եվրոպական երկրներում՝ 6—7 անգամ)։ Բնակչության եկամուտների նման բեւեռացումն ավելի մեծ էր ըստ դեցիլային խմբերի։ Դա համատարած կոռումպացված երկրի պատկեր էր. մի կողմում՝ խոշոր մեծահարուստներ, մյուս կողմում՝ զանգվածային աղքատություն։
Պետք է նշել, որ բնակչությունը թալանվեց եւ աղքատացավ նաեւ բանկային բարձր՝ 20—35 տոկոսանոց վարկերի պատճառով։
Վերջին 10—15 տարիներին կոռուպցիայի աղբյուր դարձավ նաեւ պետական բյուջեն, իսկ դեֆիցիտը փակվում էր արտաքին պարտքով, որն այսօր հասնում է շուրջ 7 միլիարդ դոլարի։
Բնակչությունն այդ աստիճանի չէր աղքատանա, եթե կուտակած հարստության սեփականատերերը այն արտադրողաբար որպես ներդրումներ օգտագործեին։ Կապիտալի նախասկզբնական կուտակման դասական երկրում՝ Անգլիայում, դեռեւս 18—րդ դարում կուտակած կապիտալը ներդրումների ձեւով ծախսվում էր մանուֆակտուրային արտադրության զարգացման համար։ Դրա շնորհիվ աշխատուժի նկատմամբ արագ աճող պահանջարկը սկսեց գերազանցել աշխատուժի առաջարկին, ինչը եւ հանգեցրեց աշխատավարձի անընդհատ բարձրացման։
Հայաստանում կուտակված հարստությունը հիմնականում ծախսվեց ոչ արտադրողաբար՝ դղյակների կառուցման եւ շռայլ կյանք վայելելու վրա։ Անգամ չավարտվեց Աջափնյակ տանող մետրոյի կայարանի շինարարությունը։ Մի՞թե դա հնարավոր է ներել։
Կոռուպցիան ծավալուն զարգացում ստացավ մեր երկրի թանկարժեք մարդկային կապիտալի վերարտադրության երկու վճռորոշ՝ առողջապահության եւ կրթության ոլորտներում։ Որակյալ բուժումը եւ որակյալ կրթությունը հասանելի դարձան հիմնականում հարուստ ընտանիքների համար։
Երկրի սոցիալական վիճակն այդքան չէր սրվի, եթե երկրում չհաստատվեր համատարած անպատժելիությունը։
Նոր Հայաստանում պետք է հաղթահարվեն ու վերացվեն անպատժելիությունը, ընչաքաղցությունը եւ դրանցով պայմանավորված «ոգու սովը» (Ավետիք Իսահակյան)։ Դրան հասնելը շատ դժվար է, բայց դա է մեր փրկությունը։ Պետական խիստ պատժամիջոցներին զուգահեռ՝ պետք է դեռեւս մանկապարտեզից սկսած, դպրոցում, հեռուստատեսությամբ, բարձրագույն ուսումնական հաստատություններում, մշակույթով, հատկապես գեղարվեստական գրքով բնակչության մեջ ներարկենք Վարդան Մամիկոնյանի խիզախությունը, Գրիգոր Նարեկացու աստվածային կենսափիլիսոփայությունը, Կոմիտասի հմայիչ երաժշտությունը, Այվազովսկու գեղանկարչությունը եւ Չարենցի պոեզիան։ Նորից պետք է երգենք Պեպոյի երգը՝ «Վայ էն մարդուն, որ աշխարհում խալխի դատած հացն է ուտում»։
Գրիգոր ՂԱՐԻԲՅԱՆ
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ,
տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր,
ՀՀ գիտության վաստակավոր գործիչ

27-12-2018





15-06-2019
Հանրային վերահսկողությունը՝ կանխարգելիչ եւս մեկ միջոց
Քաղաքացու արձանագրած ճանապարհային կանոնների խախտումներին կտրվի իրավական գնահատական

Լուսինե ...


15-06-2019
Տավարի մսի մաքսատուրքը 61.5 տոկոսով նվազել է, գառի մսինը՝ սառեցվել
Ինչ կտա ՀՀ-ին ԵԱՏՄ-ԻԻՀ ազատ առեւտրի գոտու ստեղծման ...


15-06-2019
Շների, շնատերերի եւ Ծիծեռնակաբերդի զբոսայգու մասին
Գաղտնիք չէ, որ մեր մայրաքաղաքում վերջերս թափառող շները շատացել ...


15-06-2019
Խորհրդարանական մշակույթի ժողովրդավարացման հիմնախնդիրները՝ արժեբանական չափման ներքո
Հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր Մարիամ Մարգարյանի հետ

Խորհրդարանական ...


15-06-2019
Կանխարգելե՞լ, թե՞ գնալ հետեւանքները վերացնելու ճանապարհով
Օրինագիծը միտված է սպառողների իրավունքների պաշտպանությանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


«Շատ ...


15-06-2019
Դանիիլ Խարմս. «Պատահարներ» շարքից
«Մի պառավ չափազանց հետաքրքրությամբ դուրս նայեց պատուհանից, ցած ընկավ ...


15-06-2019
Հովհաննես Մելքոնյան
Իրեն, ինչպես շատերը, ես նույնպես Ռուբենիչ էի ասում. ու ...



15-06-2019
Նոր շունչ տիկնիկագործությանը
Թբիլիսիում բացվել է հայկական տիկնիկային ...

15-06-2019
Շախմատի արքան
Հունիսի 17-ին Տիգրան Պետրոսյանը կդառնար 90 ...

15-06-2019
Մեծագույն խնդիրը գիրք հրատարակելն է
Ծաղկաձորում քննարկվել են երիտասարդ ...

15-06-2019
Պետական պահպանության կարիք կա
Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհն անցնում է Գեղհովիտ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO