Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.06.2019
ԱՅԼՔ...


«Թրաֆիքինգի դեմ պայքար»

Հայտնի են ամենամյա լրագրողական մրցույթի հաղթողները

«Թրաֆիքինգի դեմ պայքարի» թեմայով մրցանակաբաշխությունն անցկացվում է արդեն 7—րդ տարին, այն նախաձեռնել է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարի հարցերով խորհուրդը։
Այս տարվա նոյեմբերին հայտարարված մրցույթում ընդգրկվել են 2017—2018 թվականներին հրապարակված մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարին վերաբերող տպագիր, առցանց, ռադիո եւ հեռուստատեսային լրագրողական նյութերը։
Մրցույթին ներկայացվել է 9 լրագրողական նյութ, որոնք դիտարկել եւ գնահատել է լրագրողներից, փորձագետներից կազմված ժյուրին, նախապես մշակված չափորոշիչներով՝ առաջնորդվելով լրագրողական էթիկայի եւ թրաֆիքինգ երեւույթի ճիշտ մեկնաբանման սկզբունքով։
ՀՀ—ում թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը նշեց, որ նախաձեռնությունը նպատակ ունի բարձրացնել լրատվամիջոցների հետաքրքրվածությունը տվյալ թեմայի վերաբերյալ։
«Մրցույթն, իրոք, դրական արդյունք է բերել, մենք տեսնում ենք, որ թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարի թեմայի շուրջ հետաքրքրվածությունն ավելացել է։ Նկատել ենք, որ որքան շատ լուսաբանվում է, այնքան ավելի սկսում է նվազել հանցագործության դեպքերի թիվը»,–նշեց Կաժոյանը։
Մրցույթի կազմակերպիչ, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ծրագրերի համակարգող Լիաննա Դոյդոյանն ընդգծեց, որ մրցույթի մասնակիցները ստանում են ոչ միայն հավաստագրեր, այլ նաեւ դրամական պարգեւներ՝ 200 հազար, 170 հազար եւ 130 հազար ՀՀ դրամ՝ համապատասխանաբար առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերի համար։
Մրցույթն անց է կացվել հետեւյալ անվանակարգերում՝ «Առցանց եւ տպագիր լրատվամիջոցներ» եւ «Հեռուստատեսություն եւ ռադիո»։
«Առցանց եւ տպագիր լրատվամիջոցներ» անվանակարգում առաջին հորիզոնականը զբաղեցրել է «OC Media»—ի լրագրող Արմինե Ավետիսյանը «Սեքս ստրկության զոհերը. թրաֆիքինգ» թեմայով հոդվածը գրելու համար։ Տվյալ անվանակարգում երկրորդ տեղի մրցանակակիր չկար, եւ երրորդ տեղի մրցանակակիրներն էին «Արմենպրես» լրատվական գործակալության թղթակից Լիլիթ Դեմուրյանը «Թրաֆիքինգի զոհ է դարձել ՀՀ 37 քաղաքացի. ինչպիսի շահագործման են ենթարկվում հայերը եւ որտեղ» եւ «Լեգալ Ինֆո» կայքի լրագրող Ելենա Արամյանը՝ «Թրաֆիքինգի դրսեւորումները ՀՀ—ում. աշխատանքային շահագործում» թեմաներին անդրադառնալու համար։
«Հեռուստատեսություն եւ ռադիո» անվանակարգում առաջին եւ երրորդ հորիզոնականները զբաղեցրած մրցանակակիրներ չկային։ Երկրորդ տեղը զբաղեցրել է երկու լրագրող՝ ԱՐ հեռուստաընկերությունից Քրիստինե Ոսկանյանը՝ «13 մարդ ստրկության է ենթարկվել» եւ «Ռադիո Մարշալից»՝ Ամալյա Պապյանը՝ «Բաց փակագիծ. թրաֆիքինգի նոր դրսեւորումներ՝ արդեն Հայաստանում» թեմաների համար։
Առաջին հորիզոնականը զբաղեցրած Արմինե Ավետիսյանը նշեց, որ իր նյութի հերոսուհին եղել է մի հայ աղջիկ, ով Թուրքիայում ստրկության է ենթարկվել։
«Թուրքիայում գտնվող մեր ազգակիցների համար հայրենիք վերադառնալու խնդիր է առաջանում, քանի որ դիվանագիտական հարաբերություններ չունենք, եւ այդ դեպքում թրաֆիքինգի ենթարկված անձի խնդիրը բացահայտելն ու Հայաստան վերադարձնելը բարդություններ է առաջացնում։ Իմ նյութը պատրաստելու ընթացքում ինձ համար բացահայտում արեցի, ինչը հետո տարբեր փորձագետներ հաստատեցին։ Բացահայտումս այն էր, որ թրաֆիքինգի ենթարկվածները նաեւ հոգեբանական շահագործման են ենթարկվում, այսինքն՝ նա վերադառնում է հայրենիք, փրկվում է, սակայն հասարակություն ինտեգրվել դեռ դժվարանում է»,–եզրափակեց Արմինեն։

27-12-2018





15-06-2019
Հանրային վերահսկողությունը՝ կանխարգելիչ եւս մեկ միջոց
Քաղաքացու արձանագրած ճանապարհային կանոնների խախտումներին կտրվի իրավական գնահատական

Լուսինե ...


15-06-2019
Տավարի մսի մաքսատուրքը 61.5 տոկոսով նվազել է, գառի մսինը՝ սառեցվել
Ինչ կտա ՀՀ-ին ԵԱՏՄ-ԻԻՀ ազատ առեւտրի գոտու ստեղծման ...


15-06-2019
Շների, շնատերերի եւ Ծիծեռնակաբերդի զբոսայգու մասին
Գաղտնիք չէ, որ մեր մայրաքաղաքում վերջերս թափառող շները շատացել ...


15-06-2019
Խորհրդարանական մշակույթի ժողովրդավարացման հիմնախնդիրները՝ արժեբանական չափման ներքո
Հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր Մարիամ Մարգարյանի հետ

Խորհրդարանական ...


15-06-2019
Կանխարգելե՞լ, թե՞ գնալ հետեւանքները վերացնելու ճանապարհով
Օրինագիծը միտված է սպառողների իրավունքների պաշտպանությանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


«Շատ ...


15-06-2019
Դանիիլ Խարմս. «Պատահարներ» շարքից
«Մի պառավ չափազանց հետաքրքրությամբ դուրս նայեց պատուհանից, ցած ընկավ ...


15-06-2019
Հովհաննես Մելքոնյան
Իրեն, ինչպես շատերը, ես նույնպես Ռուբենիչ էի ասում. ու ...



15-06-2019
Նոր շունչ տիկնիկագործությանը
Թբիլիսիում բացվել է հայկական տիկնիկային ...

15-06-2019
Շախմատի արքան
Հունիսի 17-ին Տիգրան Պետրոսյանը կդառնար 90 ...

15-06-2019
Մեծագույն խնդիրը գիրք հրատարակելն է
Ծաղկաձորում քննարկվել են երիտասարդ ...

15-06-2019
Պետական պահպանության կարիք կա
Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհն անցնում է Գեղհովիտ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO