Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.01.2019
ԱՅԼՔ...


Զբոսաշրջիկների թիվն այս տարի աճել է 8,8 տոկոսով

Զբոսավարի գործունեության կարգավորման փաստաթուղթը վերջնական փուլում է

Հայաստանի Հանրապետության անցման կետերով Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը 2018 թվականի հունվար—սեպտեմբեր ամիսներին աճել է 8,8 տոկոսով։
Լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով տարին, այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը։
«Եթե 2017 թվականին Հայաստան է այցելել 1 միլիոն 172 հազար 402 այցելու, ապա 2018 թվականին այցելուների թիվը կազմել է 1 միլիոն 275 հազար 209։ Զբոսաշրջիկներից 525 հազար 423—ը Հայաստան են այցելել Ռուսաստանի Դաշնությունից»,–ասաց նա։
Հռիփսիմե Գրիգորյանի խոսքով՝զբոսաշրջիկների այցելությունների թվով երկրորդ տեղում Վրաստանն է, որտեղից Հայաստան է ժամանել 233 հազար 125 այցելու։ Երրորդ տեղում Իրանն է՝ 132 հազար 839 այցելուով, չորրորդ տեղում ԱՄՆ—ն՝ 46 հազար 138 այցելուով, եւ հինգերորդ տեղում Ուկրաինան է՝ 24 հազար 308 այցելուով։
«2018 թվականի հունվար—սեպտեմբեր ամիսներին կտրուկ աճ ապահոված երկրները Հնդկաստանը, Չինաստանն ու Ղազախստանն են՝ համապատասխանաբար 131, 107 եւ 83 տոկոս»,—հավելեց նա։
Հայաստանում հյուրանոցային տնտեսության օբյեկտներին եւ տուրօպերատորներին տրամադրվող հարցաթերթիկները հնարավորություն կտան շատ ավելի բազմակողմանի եւ շատ ավելի կարճ ժամկետներում համակողմանի տեղեկատվություն ունենալ զբոսաշրջիկների մասին։ «Երկրորդ գործիքը սահմանային անցակետերում ՍԵԿՏ համակարգի բարելավումն է, որի միջոցով մենք կունենանք ավելի հարուստ տեղեկատվություն զբոսաշրջիկների սեռատարիքային կազմի, Հայաստանում անցկացրած օրերի եւ քաղաքացիության մասին։ Շատ շուտով հասանելի կլինի նաեւ մի գործիք, որը հնարավորություն կտա Հայաստանում առաջին անգամ զբոսաշրջության քաղաքականությունը մշակել փաստահենք տվյալների վրա»,– ասաց նա։
Գրիգորյանի խոսքով՝ վերջնական փուլում է զբոսավարի գործունեության կարգավորման փաստաթուղթը։ «Զբոսաշրջության մասին նոր օրենքի նախագծի լրամշակման մեջ մենք կարեւոր դեր ենք հատկացնում ծառայությունների որակի բարելավմանը, բարենպաստ գործարար ու ներդրումային միջավայրի ապահովմանը, ինչի ուղղությամբ աշխատանքներ են տարվել։ Ուսումնասիրվել են մի քանի երկրների զբոսաշրջության օրենքները, ինչի արդյունքում լրամշակվել է օրենքի նախագիծը»,–ընդգծեց կոմիտեի նախագահը՝ հավելելով, որ քննարկվում է նաեւ զբոսաշրջային օբյեկտների հասանելիության հարցը սահմանափակ ֆիզիկական կարողություններ ունեցող անձանց համար։
Հայաստանում 2019 թվականին առաջին անգամ կանցկացվի տուրօպերատորների միջազգային կոնֆերանս։
«ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի Լիբանան կատարած պաշտոնական այցից հետո ձեռք է բերվել համաձայնություն՝ զբոսաշրջության ոլորտում երկու երկրների միջեւ համագործակցությունը սերտացնելու համար։ Կոնֆերանսը կկազմակերպվի Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանի հետ համաձայնությամբ»,–ընդգծեց նա։
Գրիգորյանը հավելեց, որ ՄԱԿ—ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարը եւս տարեսկզբին կայցելի Հայաստան։
«Համաշխարհային բանկի 55 միլիոն դոլար արժողությամբ վարկային ծրագրով այս տարի մի շարք զբոսաշրջային ենթակառուցվածքների՝ ճանապարհների եւ զբոսաշրջային հանգույցների վերականգնման աշխատանքներ են իրականացվել։ Այս պահին կառուցման մեջ են Գառնիից դեպի «Քարերի սիմֆոնիա», Տաթեւից դեպի Սատանի կամուրջ տանող ճանապարհները, Գյումրիում՝ «Կումայրի» պատմական արգելոցի շրջանակներում մի շարք կենտրոնական փողոցներ»,–հայտնեց նա։
Կոմիտեի նախագահն ընդգծեց, որ 2019 թվականին ծրագրվում է շարունակել դեպի Խոսրովի անտառ տանող ճանապարհի կառուցումը. «Կկառուցվի դեպի դենդրոպարկ տանող ճանապարհը, որը մեծ նշանակություն ունի զբոսաշրջության առումով։ Զգալի գումար կհատկացվի նաեւ երկրի մարքեթինգի խթանմանը, ինչը շատ կարեւոր է»։
Հռիփսիմե Գրիգորյանի տեղեկացմամբ՝ Արաբական երկրների զբոսաշրջիկները մեծ հետաքրքրություն են դրսեւորում Հայաստանում Ամանորը անցկացնելու նկատմամբ։ Նրա խոսքով՝ Ամանորի շեմին մարզային հյուրանոցներից տվյալներ են ստացվել, որ այս պահին արդեն 100 տոկոս ամրագրումներ կան Ջերմուկում, Ծաղկաձորում, Դիլիջանում, Ենոքավանում։ «Զբոսաշրջային փաթեթի գնի առումով մենք դրսի զբոսաշրջիկի համար չենք զիջում այլ երկրներին։ Մենք առաջարկում ենք գին—որակ լավ համադրություն»,–ասաց նա։
Կոմիտեի նախագահի խոսքով՝այս պահին այլընտրանքի բացակայություն կա։ «Հայաստանում եկող տարի պլանային եւ մշակված բիզնես—պլանով զբոսաշրջային ենթակառուցվածքի ծրագիր կիրականացվի, եւ մենք այլընտրանք կունենանք»,–նշեց նա՝ հավելելով, որ պետությունը եւս կունենա իր դերը ենթակառուցվածքների մասով։ «Մենք կունենանք այլընտրանք, եւ սա կբերի ծառայությունների որակի բարելավման, գնային քաղաքականության վերանայման»,–ասաց նա։
«Ներդրողները հայ են, ոչ միայն հայաստանցի, այլեւ արտասահմանցի, որոնք ունեն արտասահմանյան գործընկերներ»,– ընդգծեց կոմիտեի նախագահը։
Ա. Դ.

27-12-2018





19-01-2019
Բնական մեղր, սխտոր, ճարպ եւ լավաշ
Ձմեռային ժամանակահատվածում զինծառայողներին կհատկացվի լրացուցիչ սնունդ

Զինված ուժերի ...


19-01-2019
Բաքվի ջարդերը ցեղասպանություն էին
Դրանք պետք է արժանանան միջազգային հանրության հստակ գնահատականին



19-01-2019
Առջեւում բարեփոխումների երկրորդ փուլն է
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ԱԺ—ում պատասխանել է լրագրողների ...


19-01-2019
Փոփոխությունների անհրաժեշտությունը կարեւոր է
Միջազգային չափանիշների համաձայն՝ պետական կառավարման համակարգում պետք է լինի ...


19-01-2019
ԱՀՀ-ն ուզում է տեր կանգնել իր իրավունքներին
Մեկնարկել է ԱՀՀ-ի խորհրդարանի երկրորդ գումարման առաջին նստաշրջանը



19-01-2019
«Մենք Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք եւ հաղթելուց բացի այլ ճանապարհ չունենք»
Նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է հայ ...


19-01-2019
ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման խորհրդի անդրանիկ նիստը
Երեկ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման ...



19-01-2019
Երրորդ անգամ Դավոսում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ...

19-01-2019
Հեռացա, որ մնամ
Ա՜խ, ափսո՛ս, որ հիմա այսպես
Լուռ ու ...

19-01-2019
Տրամադրությունների փոփոխություն արաբական աշխարհում
Երբ 2018թ. սկզբներին ԱՄՆ-ը իրականացրեց իր ...

19-01-2019
Սկսվում է ձյուդոյիստների վարկանիշային մրցաշարը
Հայ ձյուդոյիստները մարզումային հագեցած ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO