Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.01.2019
ԱՅԼՔ...


Անձեռնմխելիություն՝ նաեւ լիազորությունների ավարտից հետո

Ինչ երաշխիքներ է սահմանում ավիացիոն միջազգային բյուրոն

Երբ տեղեկացրեցինք, որ ԵԱՏՄ երկրները ավիացիոն ոլորտում միջազգային բյուրո են ստեղծում՝ պատահարներն ու լուրջ միջադեպերը քննելու համար, ասացինք նաեւ, որ բյուրոյի նախագահն ու աշխատակիցները միջազգային ծառայողներ կհամարվեն, կողմերից յուրաքանչյուրի տարածքում կօգտվեն սոցիալական երաշխիքներից, արտոնություններից ու անձեռնմխելիությունից։
Փորձենք հասկանալ, թե ի՞նչ ծավալի անձեռնմխելիության մասին է խոսքը։
Նախ՝ բյուրոյի աշխատակիցները միջազգային ծառայողներ համարվելով՝ իրենց լիազորություններն իրականացնելիս չպետք է հայցեն կամ ստանան ցուցումներ պետական իշխանության մարմիններից, ինչպես նաեւ երրորդ պետությունների իշխանություններից եւ այլ անձանցից ու կազմակերպություններից։ Նրանք պետք է զերծ մնան ցանկացած գործողությունից, որը համատեղելի չի իրենց՝ միջազգային ծառայողի կարգավիճակի հետ։ Զուգահեռաբար, չպետք է խառնվեն նաեւ տվյալ պետության ներքին գործերին։
Գանք անձեռնխելիության հարցին։ Պարզվում է՝ բյուրոն ու դրա գույքն «օգտվում են ցանկացած տեսակի վարչական կամ դատական միջամտությունից»։ Բացառություն կարող է լինել, եթե բյուրոն ինքը հրաժարվի անձեռնմխելիությունից։ Բյուրոյի շենքը, արխիվն ու փաստաթղթերը, այդ թվում՝ ծառայողական նամակագրությունը, անկախ դրանց գտնվելու վայրից, ենթակա չեն խուզարկության, բռնագրավման, առգրավման կամ ցանկացած այլ տեսակի միջամտության։ Ավելին՝ գտնվելու վայրի պետության իշխանության եւ կառավարման համապատասխան մարմինների ներկայացուցիչները չեն կարող մուտք գործել բյուրոյի տարածք։ Դա պետք է թույլ տա միայն բյուրոյի նախագահը կամ նրան փոխարինող անձը՝ այն էլ համաձայնեցված պայմաններով։ Եթե, իհարկե, ասենք հրդեհ չէ։
Ի դեպ, ու որպեսզի տարակարծիք մեկնաբանությունների դաշտ չբացվի, հստակեցվում է, թե բյուրոյի մարմինների տարածքները չեն կարող հանգրվան լինել այն անձանց համար, որոնք ցանկացած կողմի օրենքներով գտնվում են հետապնդման մեջ։
Փաստորեն, բյուրոյի տարածքները մեծածավալ անձեռնմխելիություն ունեն։ Բայց դա իրավունք չի վերապահում դրանք օգտագործել բյուրոյի գործառույթների հետ անհամատեղելի նպատակներով։
Բյուրոյի աշխատակիցների անձեռնմխելիության տիրույթը այսքանով չի սահմանափակվելու։ Գործը հասնելու է մինչեւ դիվանագիտական անձեռնմխելիության։ Օրինակ՝ բյուրոյի նախագահը եւ նրա հետ բնակվող ընտանիքի անդամները, եթե նրանք տվյալ պետության քաղաքացի չեն, օգտվում են արտոնություններից եւ անձեռնմխելիությունից այն ծավալով, որը նախատեսված է դիվանագիտական գործակալի եւ նրա ընտանիքի անդամների համար «Դիվանագիտական հարաբերությունների մասին» 1961թ. ապրիլի 18—ի Վիեննայի կոնվենցիայով։
Այլ իրավունքներ էլ կան։ Ասենք՝ բյուրոյի նախագահը եւ աշխատակիցները ենթակա չեն քրեական, քաղաքացիական եւ վարչական պատասխանատվության իրենց պարտականությունների ընթացքում արված բոլոր գործողությունների, գրավոր կամ բանավոր հայտարարությունների համար (նկատենք նաեւ, որ վարչական, քաղաքացիական եւ քրեական անձեռնմխելիությունը պահպանվում է նաեւ նրանց լիազորությունների ավարտից հետո,—Ա.Մ.)։ Բացառությամբ մի դեպքի՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետ կապված վնասների հատուցման։ Բացի այս՝ ազատվում են աշխատավարձերի եւ բյուրոյի տված այլ վճարումների հարկումներից, ազատվում են պետական պարտականություններից։
Նկատենք, որ հայկական կողմը ամրագրել է, սակայն, որ ավիացիոն պատահարների քննության հարցերով միջազգային բյուրոյի ստեղծման համաձայնագրով (հավելվածով) պետական պարտականություններից ազատվելու դրույթը չի կիրառվի ՀՀ քաղաքացիների նկատմամբ։
Հարց է ծագում՝ իսկ կա՞ն դեպքեր, երբ բյուրոյի աշխատակիցները կարող են զրկվել անձեռնմխելիությունից։ Դատելով համաձայնագրից՝ այո՛, կան։ Այն դեպքում, երբ անձեռնմխելիությունը խոչընդոտում է արդարադատության իրականացմանը, եւ «անձեռնմխելիությունից զրկելը չի վնասում այն նպատակներին, որոնց համար այն հատկացվել էր»։
Իսկ անձեռնմխելիությունից զրկողը ո՞վ է։ Դարձյալ ըստ նույն աղբյուրի, բյուրոյի նախագահը, բյուրոյի նախագահի առաջին տեղակալը եւ տեղակալը անձեռնմխելիությունից զրկվում են ղեկավար խորհրդի կողմից։ Բյուրոյի աշխատակիցը անձեռնմխելիությունից զրկվում է բյուրոյի նախագահի կողմից։
Հավելենք նաեւ, որ բյուրոյի նախագահն ու աշխատակիցները իրավունք չունեն զբաղվել ձեռնարկատիրական եւ իրենց կամ այլ անձանց համար շահ հետապնդող ցանկացած այլ գործունեությամբ։ Գիտական, ստեղծագործական ու մանկավարժական գործունեությամբ կարող են զբաղվել։ Բայց այս դեպքում արդեն կհարկվեն։
Ի հավելումն որոշ սոցիալական երաշխիքների անդրադառնանք։ Բյուրոյի նախագահի եւ աշխատակիցների կենսաթոշակային ապահովումը այն երկրի օրենսդրության համաձայն է լինելու, որի քաղաքացին է ինքը։ Բյուրոյում աշխատելու ժամանակահատվածն էլ հաշվարկվում է իբրեւ աշխատանքային ստաժ։
Ինչ վերաբերում է ապահովագրական վճարներին. ասվում է, թե բյուրոյի նախագահի եւ բյուրոյի աշխատակիցների օգտին սոցիալական ապահովագրության նպատակով վճարվող ապահովագրական գումարները (բացի կենսաթոշակային ապահովագրությունից) հենց բյուրոյի բյուջեի հաշվին են արվում՝ բայց գտնվելու վայրի պետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Բյուրոյի նախագահը, առաջին տեղակալն ու տեղակալը ապահովված կլինեն տրանսպորտով՝ դարձյալ բյուրոյի բյուջեի հաշվին։ Բժշկական ապահովագրություն էլ կլինի։ Բժշկական սպասարկումը նույնպես կարվի բյուրոյի բյուջեի հաշվին՝ բժշկական հաստատության կողմից՝ ապահովագրական կազմակերպության հետ կնքված կամավոր բժշկական ապահովագրության պայմանագրի հիման վրա։
Սոցիալական մեկ այլ երաշխիք էլ կա. ծառայողական բնակելի տարածքները նույնպես կտրամադրվեն բյուրոյի բյուջեի հաշվին, եթե, իհարկե, աշխատակիցը գտնվելու վայրի պետության քաղաքացին չէ։
Բյուրոն այս բոլոր՝ սոցիալական եւ ոչ սոցիալական երաշխիքներն ամրագրում է, որպեսզի աշխատակիցը որեւէ իշխանությունից քաղաքական կախման մեջ չլինելով եւ, առանց բժշկական, տրանսպորտային, բնակարանային ծախսերի մասին մտածելու, հանգիստ կարողանա անցնել իր մասնագիտական կարողությունների կիրառմանը։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

27-12-2018





19-01-2019
Բնական մեղր, սխտոր, ճարպ եւ լավաշ
Ձմեռային ժամանակահատվածում զինծառայողներին կհատկացվի լրացուցիչ սնունդ

Զինված ուժերի ...


19-01-2019
Բաքվի ջարդերը ցեղասպանություն էին
Դրանք պետք է արժանանան միջազգային հանրության հստակ գնահատականին



19-01-2019
Առջեւում բարեփոխումների երկրորդ փուլն է
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ԱԺ—ում պատասխանել է լրագրողների ...


19-01-2019
Փոփոխությունների անհրաժեշտությունը կարեւոր է
Միջազգային չափանիշների համաձայն՝ պետական կառավարման համակարգում պետք է լինի ...


19-01-2019
ԱՀՀ-ն ուզում է տեր կանգնել իր իրավունքներին
Մեկնարկել է ԱՀՀ-ի խորհրդարանի երկրորդ գումարման առաջին նստաշրջանը



19-01-2019
«Մենք Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք եւ հաղթելուց բացի այլ ճանապարհ չունենք»
Նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է հայ ...


19-01-2019
ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման խորհրդի անդրանիկ նիստը
Երեկ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման ...



19-01-2019
Երրորդ անգամ Դավոսում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ...

19-01-2019
Հեռացա, որ մնամ
Ա՜խ, ափսո՛ս, որ հիմա այսպես
Լուռ ու ...

19-01-2019
Տրամադրությունների փոփոխություն արաբական աշխարհում
Երբ 2018թ. սկզբներին ԱՄՆ-ը իրականացրեց իր ...

19-01-2019
Սկսվում է ձյուդոյիստների վարկանիշային մրցաշարը
Հայ ձյուդոյիստները մարզումային հագեցած ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO