Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.03.2019
ԼՂՀ


Ձմեռ պապը հասավ Բերձոր

Երեկ Բերձորի Խաղաղության հրապարակում տեղակայված տոնածառի մոտ կայացավ 2018—ի հրաժեշտի տոնական հանդեսը։ Սուրբ Ծննդյան եւ Ամանորի տոնական ցերեկույթների հիմնական մասնակիցները երեխաներն էին, որոնք եւ եկել էին հանդիպելու Ձմեռ պապին, նրա հետ ուրախանալու տոնածառի մոտ եւ նվերներ ստանալու։ Հանդեսին ներկա էին շրջվարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը, տեղակալ Մարինե Պետոյանը, աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը, «Գուրգեն Մելիքյանը՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Գուրգեն Մելիքյանը, Բերձորի եւ տարբեր համայնքների բնակիչներ, հյուրեր։ Շրջվարչակազմի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Հարութ Ավանեսյանը, շնորհավորելով գալիք տոների առթիվ, խաղաղություն եւ բարգավաճում մաղթեց հայոց աշխարհին, մեր մանուկներին։ Քաշաթաղի մեծ բարեկամ, Բերձորի պատվավոր քաղաքացի Գուրգեն Մելիքյանը, որ փոքրիկների համար Գուրգեն պապիկ է, ողջունեց ներկաներին, շնորհավորեց՝ ասելով. «Դուք իսկական հերոսներ եք. զարդարում եք մեր լեռները։ Ճանապարհեցինք 2018 թվականը, 2019—ը բոլորիս համար ավելի լավն է լինելու։ Մենք պարտավորված ենք ձեզ հետ լինելու, բոլորիդ մաղթում եմ ամենայն բարիք, խաղաղ երկինք, հաջողություններ»։
Ներկաներին շնորհավորեց եւ բարին մաղթեց Բերձորի փոխքաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը, ով այս օրերին մեծ աշխատանք կատարեց քաղաքը տոնականորեն զարդարելու գործում։ Այնուհետեւ երգերի եւ պարային կատարումներով հանդես եկան Բերձորի արվեստի դպրոցի սաները՝ մեծ ոգեւորություն պարգեւելով հանդեսի մասնակիցներին։ Ինչպես միշտ, այս անգամ էլ փոքրիկների ամենասպասված հյուրերը Ձմեռ պապն ու Ձյունանուշն էին, որոնք վերջապես ժամանեցին երեխաների միահամուռ կանչով։ Տեղի ունեցավ պար՝ Ձմեռ պապի ու Ձյունանուշի հետ։ Պարեցին տոնածառի շուրջը. եղավ երգ ու ասմունք, որից հետո նվերների բաժանում։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

27-12-2018





23-03-2019
Գաղտնալսող սարքեր այլեւս չեն կարող ներկրել
Կոռուպցիայի դեմ պայքարում ԱԱԾ-ն խոստանում է հնչեղ բացահայտումներ



23-03-2019
Աննկատ աշխատանքի նկատելի արդյունքը
Մետրոպոլիտենի առեղծվածը «կուլիսներում» է

Քաղաքի ներքեւի «քաղաքի» մուտքը, ...


23-03-2019
Նոր իրավիճակ միջազգային իրավունքում
Ճանաչումը կհակասի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերին

Ժամանակակից միջազգային իրավունքում ...


23-03-2019
Չկա վատ հող, կա վատ մշակող
Բացվեց օրգանական գյուղատնտեսության ուսումնական կենտրոնը

Օրեցօր մեծանում է ...


23-03-2019
ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Կուբայի դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


23-03-2019
Առողջ սերունդ եւ ամուր թիկունք
Ֆիզիկական դաստիարակության համակարգը ենթակա է վերանայման

Հրադադարի եւ ...


23-03-2019
Գարդասիլ. ինչու է կարեւոր պատվաստվելը
ԱՆ-ն մտահոգիչ է համարում առկա ցուցանիշները

Կանանց համար ...



23-03-2019
«Արցախի մանդատն անփոփոխ է»
Ինչն է հիմք հանդիսացել համատեղ ...

23-03-2019
Թումանյանի վերջին գարունն ու մահվան հանգամանքները
Այսօր բանաստեղծի մահվան օրն է


23-03-2019
Մաքուր Հայաստանը իրականություն պետք է դառնա բոլորիս ջանքերով
Այսօր տեղի կունենա այս տարվա համապետական ...

23-03-2019
Պետությունը քաջալերում է տնտեսավարող սուբյեկտներին
Նախագահը հորդորեց հաշվի առնել Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO