Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.06.2019
ԼՂՀ


Մեծ ֆուտբոլ Ստեփանակերտում

2019-ի հունիսին Արցախը կհյուրընկալի ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը

Գալիք տարի հունիսի 1-16-ը Չճանաչված երկրների ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի հովանու ներքո Արցախում կանցկացվի ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը։ Նման որոշում կայացվել է «CONIFA» միջազգային կազմակերպության եւ Արցախի ֆուտբոլի ֆեդերացիայի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում։
Թե առաջնության անցկացման ուղղությամբ նախապատրաստական ինչպիսի աշխատանքներ են ծրագրվում հանրապետությունում, այդ մասին մանրակրկիտ քննարկումներ են ծավալվել ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի նախագահությամբ հրավիրված կառավարական հանձնաժողովի ընդլայնված նիստում, որին ներկա էին կառավարության անդամներ, տարբեր գերատեսչությունների եւ համայնքների ղեկավարներ, մարզական աշխարհի ներկայացուցիչներ։
«Մարզական միջոցառումը լավ առիթ է Արցախում հյուրընկալելու օտարազգի մեծ թվով զբոսաշրջիկների, մարզիկների ու լրագրողների, եւ բոլոր ջանքերը պիտի գործադրվեն ֆուտբոլի միջազգային առաջնությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու, արտերկրից ժամանած մարդկանց վրա հաճելի տպավորություն թողնելու, Արցախը աշխարհին ճանաչելի դարձնելու համար»,—իր խոսքում նշեց Գ. Մարտիրոսյանը։ Անդրադառնալով միջոցառման նախապատրաստական փուլի քննարկումներին, պետնախարարը նիստի մասնակիցներին խնդրեց իրենց առաջարկություններն ու դիտարկումները ներկայացնել ծրագրվող աշխատանքների համակարգման վերաբերյալ՝ ընդգծելով առաջնահերթությունները։
Ողջունելով «CONIFA»—ի նախաձեռնություն՝ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը նշեց, որ «պետական դրոշով հանդես գալով Եվրոպայի առաջնությունում, որտեղ կընդգրկվի 12 ֆուտբոլային թիմ, Արցախի ֆուտբոլիստներին փաստացի հնարավորություն կընձեռվի երկրի սահմաններից դուրս լսելի դարձնել ժողովրդի ձայնը»։ Նրա խոսքով, խաղերը կանցկացվեն Ստեփանակերտի, Ասկերանի, Մարտունու եւ Մարտակերտի մարզադաշտերում։ Իսկ «CONIFA»—ի ներկայացուցիչները դեռ ամռանն էին ներկայացել Արցախ, ծանոթացել մարզաձեւի զարգացման հնարավորություններին եւ ֆուտբոլային թիմերի ներուժին, մարզադաշտերի տեխնիկական հագեցվածության աստիճանին, ԿԳՍ նախարարության եւ ֆուտբոլի ֆեդերացիայի պատասխանատուների հետ քննարկել առաջնության կազմակերպմանն առնչվող խնդիրները։ Ասել թե ամեն ինչ է իդեալական, ճիշտ չի լինի։ Եվ այդ գիտակցումով ղեկավար օղակներում ձեռնամուխ են եղել նախապատրաստական աշխատանքներին՝ առաջին հերթին բարեկարգելով, կահավորելով ու ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելով մայրաքաղաքում եւ հանրապետության շրջաններում առկա մարզադաշտերը։
Քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը տեղեկացրեց, որ ձեռնամուխ լինելով շինարարական աշխատանքներին, առաջին հերթին նորոգվել, կարգի են բերվել հանդերձարանները, հենապատերն ու սանհանգույցները։ Նախարարը հավաստիացրեց, որ հնարավոր ամեն ինչ կարվի, որպեսզի ֆուտբոլի առաջնությունը կազմակերպվի նորոգ եւ բարետես, տեխնիկապես հագեցած մարզադաշտերում։ Խորհրդակցությունում նշվեց, որ արդեն պատրաստ են առաջնության հայտանշանը (լոգոն) եւ անցկացվելիք միջոցառման մասին պատմող տեսահոլովակները։ Հունվարին Ստեփանակերտում «CONIFA»—ի կոնֆեդերացիայի եւ Արցախի ֆուտբոլի ֆեդերացիայի միջեւ հուշագրի ստորագրմամբ կհստակեցվեն առաջնության անցկացման պայմանները, կհաստատվեն թիմերի կազմերը եւ ժամանակացույցը։ Հանդիպմանը կարեւորվել է նաեւ հյուրանոցների սպասարկման մակարդակի բարձրացման, տրանսպորտային միջոցների ապահովման, գովազդային միջոցների արդյունավետ կիրառման անհրաժեշտությունը։
Հավելենք, որ Ստեփանակերտում անցկացվելիք առաջնությանը մասնակցելու համար արդեն հայտագրվել են շուրջ երկու տասնյակ ֆուտբոլային թիմեր, որոնցից տարեսկզբին Լեհաստանում նախատեսված Չճանաչված պետությունների ֆուտբոլի կոնֆեդերացիայի նիստում վիճակահանությամբ կընտրվեն 12—ը։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ

27-12-2018





15-06-2019
Հանրային վերահսկողությունը՝ կանխարգելիչ եւս մեկ միջոց
Քաղաքացու արձանագրած ճանապարհային կանոնների խախտումներին կտրվի իրավական գնահատական

Լուսինե ...


15-06-2019
Տավարի մսի մաքսատուրքը 61.5 տոկոսով նվազել է, գառի մսինը՝ սառեցվել
Ինչ կտա ՀՀ-ին ԵԱՏՄ-ԻԻՀ ազատ առեւտրի գոտու ստեղծման ...


15-06-2019
Շների, շնատերերի եւ Ծիծեռնակաբերդի զբոսայգու մասին
Գաղտնիք չէ, որ մեր մայրաքաղաքում վերջերս թափառող շները շատացել ...


15-06-2019
Խորհրդարանական մշակույթի ժողովրդավարացման հիմնախնդիրները՝ արժեբանական չափման ներքո
Հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր Մարիամ Մարգարյանի հետ

Խորհրդարանական ...


15-06-2019
Կանխարգելե՞լ, թե՞ գնալ հետեւանքները վերացնելու ճանապարհով
Օրինագիծը միտված է սպառողների իրավունքների պաշտպանությանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


«Շատ ...


15-06-2019
Դանիիլ Խարմս. «Պատահարներ» շարքից
«Մի պառավ չափազանց հետաքրքրությամբ դուրս նայեց պատուհանից, ցած ընկավ ...


15-06-2019
Հովհաննես Մելքոնյան
Իրեն, ինչպես շատերը, ես նույնպես Ռուբենիչ էի ասում. ու ...



15-06-2019
Նոր շունչ տիկնիկագործությանը
Թբիլիսիում բացվել է հայկական տիկնիկային ...

15-06-2019
Շախմատի արքան
Հունիսի 17-ին Տիգրան Պետրոսյանը կդառնար 90 ...

15-06-2019
Մեծագույն խնդիրը գիրք հրատարակելն է
Ծաղկաձորում քննարկվել են երիտասարդ ...

15-06-2019
Պետական պահպանության կարիք կա
Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհն անցնում է Գեղհովիտ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO