Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.03.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Սեր, նվիրվածություն, հավատ եւ իհարկե՝ երաժշտություն

Ռեժիսոր Քրիստ Մանարյանը նոր ֆիլմ է նկարահանում

Ռեժիսոր, սցենարիստ, երգահան Քրիստ Մանարյանի «Իմ սիրտը քոնն է, Միքայել» ֆիլմը պատմում է Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջի ուսանողների հետաքրքիր եւ բուռն կյանքի մասին։ Սեր, անձնվիրություն, ներողամտություն. ֆիլմի միջոցով ռեժիսորը հորդորում է սիրել անկախ հանգամանքներից։ Գլխավոր դերակատարներն են Մելինե Ապիկյանը, Կարեն Կոլոսովը, Տիգրան Դավթյանը։
«Իմ սիրտը քոնն է, Միքայել»՝ սա ֆիլմի պայմանական վերնագիրն է։ Մեր կինոարվեստում մարդիկ մի տեսակ այնքան էլ անձնավորված չեն, չհաշված մի քանի բացառություններ։ Գաղափարներ կան, սեր կա, հայրենիք կա, իսկ հատուկ անունները քիչ են։ Ժապավենը սիրո մասին է. աշխարհի պես հին թեմա է։ Այս գործով ցանկանում ենք ասել, որ պետք է սիրել անձնվիրաբար, առանց հաշվարկների, սրտի թելադրանքով։ Մարդն ավելի երջանիկ է, երբ սիրում է, քան երբ սիրված է։ Սիրիր եւ նվիրվիր, թե դրանից հետո ի՞նչ կլինի, թող աստվածները որոշեն»,–մեզ հետ զրույցում նշեց Քրիստ Մանարյանը։
Կինոնկարի հերոսները հիմնականում Մանարյանի ուսանողներն են։ «Նրանք իսկապես շնորհալի երիտասարդներ են եւ նվիրված են իրենց գործին, ուստի որոշեցի, որ ճիշտ կլինի տեսությունների հետ, որոնք մենք անցնում ենք, նաեւ գործնական աշխատանք կատարվի։ Ֆիլմից ավելի լավ պրակտիկա ես չեմ պատկերացնում»,–շեշտեց ռեժիսորը եւ հավելեց, որ սա երաժշտական ֆիլմ է, ո՛չ մյուզիքլ է, ո՛չ ռոք օպերա է, պարզապես կինոնկար է, որում շատ է երաժշտությունը։
«Սյուժեն այն մասին է, թե ինչպես է մի շատ լավ աղջիկ, որը սիրահարված է համակուրսեցուն, փորձում փրկել վերջինիս կյանքը։ Չեմ բացահայտի, թե ինչ ընթացք է ունենում սյուժեն։ Էկրանին կտեսնեք պրոֆեսիոնալ, շնորհաշատ դերասանների, որոնք քիչ կամ գրեթե չեն նկարահանվել, դե իսկ իմ ուսանողներին համարում եմ ապագա պրոֆեսիոնալներ։ Ոմանք էլ խաղում են հենց իրենց։ Ինքն իրեն է մարմնավորում մասնավորապես մեր քոլեջի տնօրեն Տիգրան Դավթյանը»,—պատմեց Մանարյանը։
Նրա խոսքով՝ ֆիլմը կիսափաստավավերագրական ժանրում է արված, բայց իրականում գրեթե բոլոր կադրերը բեմադրված են։ «Եթե ծանոթ եք դանիացի կինոռեժիսոր Լարս Ֆոն Թրիերի արվեստին, որն իր ինքնատիպ ժապավեններով հեղաշրջում արեց կինոյում, ապա կհասկանաք, թե ինչ նկատի ունեմ։ Նրա լավագույն գործը համարում եմ «Ալիքները ճեղքելով» ֆիլմը, որը Կաննի կինոփառատոնում արժանացավ բարձրագույն մրցանակի։ Ես վերցրել եմ Ֆոն Թրիերի «Դոգմա 95» կինոմանիֆեստի որոշ դրույթներ, բայց ոչ ամբողջությամբ եւ այդ ոգով եմ կառուցել իմ կինոնկարը»,–ընդգծեց Մանարյանը։
Ռեժիսորը մանրամասնեց, որ «Դոգմա 95»—ի համաձայն՝ թվացյալ գործողություն ֆիլմում չպետք է լինի, այսինքն, եթե ֆիլմում մարդ է մեռնում, դա ցույց տալ չի կարելի, քանզի իրականում դերասանը չի մեռնում, տեսախցիկն է հարմարվում գործողություններին, ոչ թե հակառակը, հատուկ լուսավորություն, գրիմ առհասարակ չկա, հնարավորինս բնական է ամեն բան։
«Առաջին անգամ նման մի քանի ֆիլմ նայեցի ու հասկացա, որ դա լրիվ նոր ասելք է կինոյի բնագավառում, եւ միշտ ցանկանում էի ինքս էլ նման բան անել։ Բայց կրկնում եմ՝ ամեն ինչ չէ, որ վերցրել եմ կինոմանիֆեստի դրույթներից։ Օրինակ՝ երբ մեր ֆիլմի հերոսուհին հուսահատ թափառում է քաղաքում, կադրից դուրս երաժշտություն է հնչում, մի բան, որ կինոմանիֆեստը բացառում է՝ պահանջելով, որ ֆիլմում հնչի միայն այն երաժշտությունը, որը լսվում է կադրում»,–ներկայացրեց նա։
Անդրադառնալով նկարահանման աշխատանքներին՝ Մանարյանն ասաց, որ դրանք չեն սահմանափակվում քոլեջով։ Ամբողջ քաղաքում են իրականացվել նկարահանումներ, եւ ամենածանրը դեռ առջեւում է։ Նոր տարուց հետո նկարվելու է մեծ համերգ, որին տարբեր երաժշտախմբեր ու անհատ կատարողներ են մասնակցելու։ Մանարյանը խոստովանեց, որ մեր օրերում կինո ստեղծելը դժվար է, սակայն ավելի բարդ է ֆիլմում բնականություն ստանալը, որ մարդիկ օրգանական լինեն։ «Բոլորս էլ շատ հեշտ ենք առօրյայում հաղորդակցվում, բայց հենց տեսնում ենք տեսախցիկը, սկսում ենք խաղալ, իսկ դա ինձ համար ընդունելի չէ, ես պահանջում եմ, որ կերպարներն ու գործողությունները հնարավորինս բնական լինեն։ Փորձում եմ այնպես անել, որ ֆիլմի հերոսներն ու նրանց շրջապատող մարդիկ ապրեն, ոչ թե խաղան»,–հավելեց նա։
«Ֆիլմը գարնանը ավարտուն վիճակում կլինի։ Շատ կցանկանամ, որ այն մեծ էկրան բարձրանա։ Ի վերջո ե՛ւ իմ, ե՛ւ երիտասարդների համար սա շատ կարեւոր աշխատանք է։ Մենք ամբողջ քոլեջով ապրում ենք դրանով, ու ես շատ ուրախ եմ, որ Տիգրան Դավթյանի նման մարդ կա իմ կողքին։ Քոլեջի տնօրեն լինելուց բացի, նա մեր ֆիլմի պրոդյուսերն է եւ ամեն հարցում օգնում է։ Ու նաեւ երգում է իմ նոր երգերից մեկը, քանի որ հիանալի օպերային երգիչ է։ Հուսամ, որ ուսանողների, իմ եւ մեր քոլեջի կյանքում այս ֆիլմը ինչ—որ բան կփոխի, հավատում եմ, որ էկրանից մեր կատարած մեծ աշխատանքը տեսանելի կլինի»,–շեշտեց Քրիստ Մանարյանը եւ շնորհակալություն հայտնեց այն բոլոր անհատներին եւ կազմակերպություններին, որոնք կանգնել են իրենց կողքին եւ հնարավորինս աջակցել ֆիլմի ստեղծմանը։
Անժելա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

27-12-2018





23-03-2019
Գաղտնալսող սարքեր այլեւս չեն կարող ներկրել
Կոռուպցիայի դեմ պայքարում ԱԱԾ-ն խոստանում է հնչեղ բացահայտումներ



23-03-2019
Աննկատ աշխատանքի նկատելի արդյունքը
Մետրոպոլիտենի առեղծվածը «կուլիսներում» է

Քաղաքի ներքեւի «քաղաքի» մուտքը, ...


23-03-2019
Նոր իրավիճակ միջազգային իրավունքում
Ճանաչումը կհակասի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերին

Ժամանակակից միջազգային իրավունքում ...


23-03-2019
Չկա վատ հող, կա վատ մշակող
Բացվեց օրգանական գյուղատնտեսության ուսումնական կենտրոնը

Օրեցօր մեծանում է ...


23-03-2019
ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Կուբայի դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


23-03-2019
Առողջ սերունդ եւ ամուր թիկունք
Ֆիզիկական դաստիարակության համակարգը ենթակա է վերանայման

Հրադադարի եւ ...


23-03-2019
Գարդասիլ. ինչու է կարեւոր պատվաստվելը
ԱՆ-ն մտահոգիչ է համարում առկա ցուցանիշները

Կանանց համար ...



23-03-2019
«Արցախի մանդատն անփոփոխ է»
Ինչն է հիմք հանդիսացել համատեղ ...

23-03-2019
Թումանյանի վերջին գարունն ու մահվան հանգամանքները
Այսօր բանաստեղծի մահվան օրն է


23-03-2019
Մաքուր Հայաստանը իրականություն պետք է դառնա բոլորիս ջանքերով
Այսօր տեղի կունենա այս տարվա համապետական ...

23-03-2019
Պետությունը քաջալերում է տնտեսավարող սուբյեկտներին
Նախագահը հորդորեց հաշվի առնել Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO