Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.01.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Առանց խոսքերի խոսուն ֆիլմը

Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մասին ֆիլմ է նկարահանվել

Ապրիլյան պատերազմի մասնակից, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մասին իր մանկության ընկեր, ռեժիսոր եւ սցենարիստ Հայկ Բաբայանը կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել։
«Ռոբե՞րտ, Ռոբե՞րտ…հա, Կյաժը»,–ահա այսպես սկսվեց Հայկի հետ մեր հեռախոսազրույցը, որը մի պահ շփոթվեց մանկության ընկերոջ իրական անունը լսելիս։
«Ռոբերտ, որ ասում են, շատ օտար է հնչում, ինքը մեր Կյաժն ա։ Դուք որ իրենց շենքում ապրողներին էլ ասեք՝ Ռոբերտ՝ դժվար թե միանգամից հասկանան, թե ում մասին է խոսքը (ծիծաղում է հեղ.)»,–ասաց ռեժիսորը, որը Կյաժի ավելի քան 10 տարվա ընկերն է եղել։
Հայկն ափսոսանքով ու, միեւնույն ժամանակ, մեծ հպարտությամբ սկսեց պատմել Ռոբերտի հոգատար եւ ընկերասեր տեսակի մասին։
«Կյաժն այն մարդկանցից էր, որ անգամ չճանաչեր էլ մարդուն, բայց նրան օգնություն պետք լիներ՝ անմիջապես ու առանց մտածելու կօգներ, անգամ, եթե դա իր համար դժվար լիներ։ Ես իրեն դեռ շա՛տ փոքրուց եմ ճանաչում՝ մանկության ընկերներ ենք եղել։ Երբ արդեն սկսել եմ հասկանալ, թե ինչ է նշանակում մարդկանց հետ շփումը, այսինքն՝ դպրոցական տարիներից, մենք մտերմացել ենք»,–շեշտեց Հայկն ու նշեց, որ իրենց հարաբերությունները շատ խորքային են եղել, միշտ կիսվել է իր հետ, անկեղծացել։
Անդրադառնալով ֆիլմին, ռեժիսորն ընդգծեց, որ ինքը երազներով ապրող անձնավորություն չէ, սակայն դրանց շատ հետաքրքրիր նշանակություն է տալիս, քանի որ ռեժիսորի համար կյանքում կատարվող ցանկացած իրադարձություն պետք է հետաքրքիր լինի։
«Ինձ համար երազը մարդու պատկերի մեջ առաջացած բնական ռեժիսուրա է։ Երազներ կան, որոնք ինձ վրա տպավորություն են թողնում եւ մնում իմ մեջ։ Այս ֆիլմի պատմությունն էլ սկսվել է հենց երազից, երբ ապրիլյան պատերազմից հետո երազումս տեսա Կյաժին։ Մոնումենտում էինք, որտեղ ես էլ եմ, մենք նույն բակում ենք մեծացել, ինքը տխուր նստած էր հենց այն նույն բակում, որտեղ մենք հաճախ էինք լինում։ Շատ էր նիհարել, մոտեցա նրան, ասացի՝ «Կյաժ, ո՞նց ես, ո՞նց եղավ այս ամենը»։ Գլուխը բարձրացրեց մի քանի բառ ասաց ինձ, ու ես արթնացա քնից։ Հենց այդ ժամանակ էլ որոշեցի, որ պետք է Կյաժի մասին ֆիլմ նկարեմ, բայց թե ինչպիսին կլիներ այն, այնքան էլ կարեւոր չէր։ Կարեւորն այն էր, որ ես պետք է անդրադառնամ իրեն»,–նշեց Հայկը։
Ֆիլմի ընթացքը ձգձգվեց, քանի որ, ըստ ռեժիսորի, մոտեցումը Ռոբերտին եւ նրա պատմությանը պետք է լիներ տարբերվող։
«Կյաժը» ֆիլմն իր մեջ ներառում է մի քանի ժամանակաշրջան՝ խորհրդային տարիներ, 90—ականներ ու մեր օրերը, կան նաեւ փաստագրական կադրեր։
Հարցին՝ ինչո՞ւ է ֆիլմը սկսում խորհրդային տարիներից, Հայկը նշեց, որ ցանկացած պատերազմ քաղաքականացված է, եւ խոսել Ապրիլյան քառօրյա պատերազմից եւ չխոսել քաղաքականությունից, սխալ կլինի։
«Դա նույնն է, որ ասես, թե քաղցրակեր ես, բայց կոնֆետներ չես սիրում։ Այդպես չի կարող լինել։ Պատերազմի մասին ֆիլմերն էլ պետք է լինեն զուտ պատերազմի մասին, որտեղ կան քաղաքականության տարրեր, ողբերգություն, մահ եւ արյուն եւ ոչ մի պոեզիա։ Ես առաջնորդվում եմ Հեմինգուեյի մոտեցումով»,–շեշտեց ռեժիսորը՝ ասելով, որ ապրիլյան պատերազմը խոր արմատներ ունեցող երեւույթ էր, որը գալիս էր դեռ շատ վաղուց՝ 90—ականներից։
Խոսելով ֆիլմից տպավորությունների մասին, եւ թե ինչ է ցանկացել հասցնել մարդկանց, Հայկն ասաց, որ այնտեղ կան մանրամասներ, որ կարող են շատ խորաթափանց մարդիկ նկատել։
«Այս ֆիլմը չեմ նկարել այսօրվա կամ վաղվա համար, այլ մի քանի տարի հետո նայելու եւ շատ բաներ ինքդ քո մեջ ամփոփելու համար»,–ընդգծեց Հայկ Բաբայանը։
Ֆիլմում նկարահանվել են գեներալ—մայոր Արկադի Տեր—Թադեւոսյանը՝ Կոմանդոսը եւ Գառնիկ Օհանյանը։
«Կոմանդոսը ֆիլմում ուղղակի Կյաժի անունն է տալիս, բայց որքան խոսուն են նրա աչքերը, երբ ասում է «Կյաժ»։ Այդ մեկ բառի համար մենք մեծ աշխատանք տարանք, որպեսզի ստանանք այն, ինչ ունենք այսօր»,–եզրափակեց ռեժիսորը, որը վերջում միայն հավելեց, որ առանց խոսքերի ֆիլմերն ավելի է նախընտրում, որտեղ մարդկանց հայացքներն ու կեցվածքն են «խոսում» բառերի փոխարեն։
Լիլիթ ԴԵՄՈՒՐՅԱՆ

27-12-2018





19-01-2019
Բնական մեղր, սխտոր, ճարպ եւ լավաշ
Ձմեռային ժամանակահատվածում զինծառայողներին կհատկացվի լրացուցիչ սնունդ

Զինված ուժերի ...


19-01-2019
Բաքվի ջարդերը ցեղասպանություն էին
Դրանք պետք է արժանանան միջազգային հանրության հստակ գնահատականին



19-01-2019
Առջեւում բարեփոխումների երկրորդ փուլն է
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ԱԺ—ում պատասխանել է լրագրողների ...


19-01-2019
Փոփոխությունների անհրաժեշտությունը կարեւոր է
Միջազգային չափանիշների համաձայն՝ պետական կառավարման համակարգում պետք է լինի ...


19-01-2019
ԱՀՀ-ն ուզում է տեր կանգնել իր իրավունքներին
Մեկնարկել է ԱՀՀ-ի խորհրդարանի երկրորդ գումարման առաջին նստաշրջանը



19-01-2019
«Մենք Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք եւ հաղթելուց բացի այլ ճանապարհ չունենք»
Նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է հայ ...


19-01-2019
ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման խորհրդի անդրանիկ նիստը
Երեկ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման ...



19-01-2019
Երրորդ անգամ Դավոսում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ...

19-01-2019
Հեռացա, որ մնամ
Ա՜խ, ափսո՛ս, որ հիմա այսպես
Լուռ ու ...

19-01-2019
Տրամադրությունների փոփոխություն արաբական աշխարհում
Երբ 2018թ. սկզբներին ԱՄՆ-ը իրականացրեց իր ...

19-01-2019
Սկսվում է ձյուդոյիստների վարկանիշային մրցաշարը
Հայ ձյուդոյիստները մարզումային հագեցած ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO