Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.01.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Օրակարգում ոսկերչության միասնական բրենդի ստեղծումն է

Այս ուղղությամբ ինտենսիվ աշխատանքներ են տարվում

Հայաստանում ոսկերչական բիզնեսում հիմնականում ներգրավված են փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները, որոնք չունեն բավարար ֆինանսական ռեսուրսներ նոր շուկաներ մուտք գործելու եւ լայնածավալ մարքեթինգային գործունեություն իրականացնելու համար։ Ի դեպ, այս խնդրի մասին ոսկերիչները նոր չէ, որ բարձրաձայնում են։ Իրացման համար շուկաներ են պետք։ Հայաստանի ոսկերիչների միության նախագահ Գագիկ Գեւորգյանն առաջարկել էր մի քանի ավանդական շուկաներ ստեղծել եւ կայուն մարքետինգային քաղաքականություն իրականացնել շուկան կայուն պահպանելու համար։ Առանց վաճառքի կայուն շուկա գտնելն ու պահպանելը դժվար է։
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանը, որը վերահսկում է ոսկերչական արդյունաբերության ոլորտը, բազմիցս նշել է, որ կառավարությունը քայլեր է ձեռնարկում ոսկերչական ոլորտում զբաղվող ընկերություններին այս հարցում աջակցություն ցուցաբերելու համար, ինչը կարող է զգալիորեն վերականգնել հայրենական ոսկերչական բիզնեսը։ Որպեսզի քայլերն ավելի տեսանելի լինեն, եւ հայ ոսկերիչները կարողանան օգտվել ոլորտում իրենց ընձեռված հնարավորություններից, առաջարկվել էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովում մի շարք քննարկումներ անցկացնել շուկայի մասնակիցների եւ ԵԱՏՄ անդամ երկրների պետական մարմինների հետ եվրասիական ոսկերչական բրենդ ստեղծելու հարցով։ Այս մասին հայտնել էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Ի դեպ, մինչեւ տարեվերջ պետք է հստակեցվեր միասնական բրենդ ստեղծելու մասին որոշումը։
Ենթադրվում է, որ այս նախագիծը կյանքի կկոչվի պետություն—մասնավոր գործընկերության սկզբունքների հիման վրա։ Պլանավորվում է ստեղծել Եվրասիական ոսկերչական բյուրո, որում ներկայացված կլինեն ԵԱՏՄ անդամ երկրների արդյունաբերության ներկայացուցիչները։ Տեղեկացանք, որ եվրասիական ոսկերչական բրենդի ստեղծման աշխատանքները մեկնարկել են։ Նախապատրաստվել է ճանապարհային քարտեզ, որը կհաստատվի բիզնեսի ներկայացուցիչների եւ պետական մարմինների հետ աշխատանքներից հետո։
ԵԱՏՄ տնտեսության ինտեգրացիոն ներուժը կյանքի կոչելը, ըստ Տիգրան Սարգսյանի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կարեւորագույն խնդիրներից է, իսկ դրա արդյունավետ իրականացումը մեծապես կախված է ԵԱՏՄ անդամ 5 երկրների տնտեսությունների իրական հատվածներում համատեղ նախագծերի ստեղծումից։
Ի դեպ, Հայաստանն ԱՊՀ երկրների շարքում ոսկերչական զարդեր եւ թանկարժեք քարեր արտահանող երկրորդ երկիրն է ճանաչվել այս տարի։
Անցած տարի արտադրված զարդերի ու թանկարժեք քարերի կեսից ավելին արտահանվել է Շվեյցարիա։ Ոլորտի մասնաբաժինն ամբողջ արտահանումների ծավալի 13 տոկոսն է կազմում։ Զարդերի արտադրությունն անցած տարի աճել է 36 տոկոսով, իսկ միայն ադամանդի վերամշակման ծավալը վերջին 4 տարում տարեկան միջինը աճել է ավելի քան 50 տոկոսով։
Եվրասիական ոսկերչական բրենդի ստեղծումը ենթադրում է որակի միասնական ստանդարտներ, բաշխման միասնական ենթակառուցվածքներ եւ ռազմավարություն։ Իսկ նախագիծը թույլ կտա ոսկերչական արտադրանքի արտահանման ծավալները մեծացնել 8 անգամ։
Ի՞նչ ընթացքի մեջ են միասնական բրենդ ստեղծելուն ուղղված գործընթացները։
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ դեկտեմբերի 12—ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ պետությունների ներկայացուցիչների հետ հադիպման ժամանակ մշակվել են ճանապարհային քարտեզն ու առաջիկա անելիքները, վեր են հանվել այն բոլոր խոչընդոտները, որոնք դանդաղեցնում եւ դժվարություններ են ստեղծում ճանապարհային քարտեզի գծագրման աշխատանքների համար։
«Պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաեւ միասնական բրենդի ստեղծման հարցում անդամ պետությունների տեղաբաշխման եւ անելիքների որոշակիացման վերաբերյալ։ Այս հարցում Հայաստանը կարող է լուրջ դերակատարում ունենալ, որովհետեւ անդամ պետությունների մեջ մենք աչքի ենք ընկնում ոսկերչական եւ ադամանդագործության բարձր մշակույթով։ Անդամ երկրներից մասնավորապես Բելառուսը զիջում է այս առումով Հայաստանին։ Մենք կմշակենք եւ կներկայացնենք ճանապարհային քարտեզը, որին կհետեւեն ավելի բարձր մակարդակով հանդիպումներն ու քննարկումները։ Ճանապարհային քարտեզով նշված աշխատանքներն ու արդյունքները կամրագրվեն որեւէ իրավական փաստաթղթում ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ,–նշեց Գագիկ Մկրտչյանը՝ հավելելով.–յուրաքանչյուր երկիր իր ունեցած հնարավորություններով ու ներուժով պետք է աջակցի մյուս անդամ պետություններին։ Մեկ միասնական բերնդի ստեղծման նպատակը, նրա գնահատմամբ, ինտեգրելն ու միավորելն է բոլոր երկրների ջանքերը, որպեսզի դեպի երրորդ երկրներ արտահանվի ավելի բարձրորակ եւ մատչելի արտադրանք»։ Ակնկալվում է, որ արտահանումը Եվրասիական միություն մի քանի անգամ կավելանա։ Նախարարի խորհրդականի մոտեցմամբ, հիմնական գաղափարը, Եվրասիական միության յուրաքանչյուր երկրի բոլոր հաջող եւ ուժեղ կողմերը մեկտեղելն է։
«Ներկայացնելով զարդեր ողջ աշխարհին մեկ եվրասիական ապրանքանիշի տակ, մենք կարող ենք հասնել շոշափելի արդյունքների»,–վստահեցրեց Մկրտչյանը։ Հայկական կողմը այս հարցում ցանկություն ունի ներգրավելու նաեւ հայկական սփյուռքի ներկայացուցիչներին, այդ թվում նաեւ աշխարհահռչակ ոսկերիչների։ Սակայն որպեսզի բոլոր հմտությունները, փորձը, կապերը օգտագործվեն արդյունավետ, պահանջվում է ինտենսիվ աշխատանք եւ համապատասխան մեխանիզմների զարգացում։ Գագիկ Մկրտչյանը վստահեցրեց, որ եկող տարեսկզբին կատարված աշխատանքներն ու ասելիքը միասնական բրենդի ստեղծման ուղղությամբ շատ ավելին կլինեն։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

28-12-2018





19-01-2019
Բնական մեղր, սխտոր, ճարպ եւ լավաշ
Ձմեռային ժամանակահատվածում զինծառայողներին կհատկացվի լրացուցիչ սնունդ

Զինված ուժերի ...


19-01-2019
Բաքվի ջարդերը ցեղասպանություն էին
Դրանք պետք է արժանանան միջազգային հանրության հստակ գնահատականին



19-01-2019
Առջեւում բարեփոխումների երկրորդ փուլն է
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ԱԺ—ում պատասխանել է լրագրողների ...


19-01-2019
Փոփոխությունների անհրաժեշտությունը կարեւոր է
Միջազգային չափանիշների համաձայն՝ պետական կառավարման համակարգում պետք է լինի ...


19-01-2019
ԱՀՀ-ն ուզում է տեր կանգնել իր իրավունքներին
Մեկնարկել է ԱՀՀ-ի խորհրդարանի երկրորդ գումարման առաջին նստաշրջանը



19-01-2019
«Մենք Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք եւ հաղթելուց բացի այլ ճանապարհ չունենք»
Նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է հայ ...


19-01-2019
ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման խորհրդի անդրանիկ նիստը
Երեկ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման ...



19-01-2019
Երրորդ անգամ Դավոսում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ...

19-01-2019
Հեռացա, որ մնամ
Ա՜խ, ափսո՛ս, որ հիմա այսպես
Լուռ ու ...

19-01-2019
Տրամադրությունների փոփոխություն արաբական աշխարհում
Երբ 2018թ. սկզբներին ԱՄՆ-ը իրականացրեց իր ...

19-01-2019
Սկսվում է ձյուդոյիստների վարկանիշային մրցաշարը
Հայ ձյուդոյիստները մարզումային հագեցած ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO