Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.03.2019
ԱՅԼՔ...


Ինչո՞ւ են դժգոհ «Հյուսիս—հարավի» աշխատողները

Պարզաբանում է տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարի պաշտոնակատարը

«Հյուսիս-հարավ» մայրուղու կառուցման աշխատակիցները երեկ փակել էին Երեւան-Թալին ավտոճանապարհը։ Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը կառավարության երեկվա նիստից հետո լրագրողներին ասաց, որ տեղյակ է այդ մասին, բայց հիմա էլ ցանկանում է խնդրին է՛լ ավելի մանրամասն ծանոթանալ։
Չնայած ընդհանուր գծերով ասաց, որ հիմնական կապալառուներից «Կորսան» ընկերությունն իր ենթակապալառուներին չի փոխանցել դրամական միջոցներ, եւ հիմա աշխատակիցները չեն ստացել իրենց աշխատավարձերը (4—5 ամիս՝ ըստ մայրուղին փակածների)։ Գիտի նաեւ, որ ցուցարարներն իրենց պահանջը կառավարությանն են ներկայացնում։ Բայց հստակեցրեց, որ կառավարությունն իր պարտավորությունները պատշաճ կատարել է ու վճարել է կատարված աշխատանքի դիմաց։ Ըստ երեւույթին՝ այդտեղ կապալառուի ու ենթակապալառուի միջեւ է խնդիրը, որի հետ կառավարությունը կապ չունի։
«Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ անելու մասին նախագիծն առաջարկում է կրճատել նախարարությունների թիվը՝ դրանք 17—ից հասցնելով 12—ի։ Այդ փոփոխություններից մեկի համաձայն, կստեղծվի բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերության նախարարություն։
Արդյո՞ք այս նախարարությունը Ձեզ համար է ստեղծվում. լրագրողները հարցրին տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանին։ «Որեւէ մեկի համար նախարարություն ընդհանրապես չի ստեղծվում, նախարարությունները ստեղծվում են պետական ոլորտները ճիշտ կառավարելու, առաջնահերթությունները ճիշտ դնելու ու լուծելու համար։ Բարձր տեխնոլոգիաները միշտ հայտարարվել են որպես առաջնահերթություն, եւ հիմա իրապես ստեղծվել է իրավիճակ ու հնարավորություն, որ կարող են իրականացնել։ Հույս ունեմ, որ այդ նախարարությունը կստեղծվի քննարկումների արդյունքում, որ առաջնահերթություններ դրվեն ու իրականացվեն»,–հայտնեց Արշակյանը։ Բայց չմանրամասնեց, թե ով է ղեկավարելու նախարարությունը, իր թեկնածությունից էլ չխոսեց, բայցեւ չհերքեց, որ հրաժարվելու է պատգամավորի մանդատից։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

28-12-2018





23-03-2019
Գաղտնալսող սարքեր այլեւս չեն կարող ներկրել
Կոռուպցիայի դեմ պայքարում ԱԱԾ-ն խոստանում է հնչեղ բացահայտումներ



23-03-2019
Աննկատ աշխատանքի նկատելի արդյունքը
Մետրոպոլիտենի առեղծվածը «կուլիսներում» է

Քաղաքի ներքեւի «քաղաքի» մուտքը, ...


23-03-2019
Նոր իրավիճակ միջազգային իրավունքում
Ճանաչումը կհակասի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերին

Ժամանակակից միջազգային իրավունքում ...


23-03-2019
Չկա վատ հող, կա վատ մշակող
Բացվեց օրգանական գյուղատնտեսության ուսումնական կենտրոնը

Օրեցօր մեծանում է ...


23-03-2019
ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Կուբայի դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


23-03-2019
Առողջ սերունդ եւ ամուր թիկունք
Ֆիզիկական դաստիարակության համակարգը ենթակա է վերանայման

Հրադադարի եւ ...


23-03-2019
Գարդասիլ. ինչու է կարեւոր պատվաստվելը
ԱՆ-ն մտահոգիչ է համարում առկա ցուցանիշները

Կանանց համար ...



23-03-2019
«Արցախի մանդատն անփոփոխ է»
Ինչն է հիմք հանդիսացել համատեղ ...

23-03-2019
Թումանյանի վերջին գարունն ու մահվան հանգամանքները
Այսօր բանաստեղծի մահվան օրն է


23-03-2019
Մաքուր Հայաստանը իրականություն պետք է դառնա բոլորիս ջանքերով
Այսօր տեղի կունենա այս տարվա համապետական ...

23-03-2019
Պետությունը քաջալերում է տնտեսավարող սուբյեկտներին
Նախագահը հորդորեց հաշվի առնել Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO