Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.03.2019
ՍՈՑԻՈՒՄ


«Երեւանցիները՝ Երեւանի մասին»

Հարցում տարբեր ոլորտների վերաբերյալ

«GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ—ն իրականացրել է «Երեւանցիները՝ Երեւանի մասին» խորագրով հարցում մի շարք ոլորտների վերաբերյալ, որոնք այսօր ներկայացրել է ՍՊԸ—ի տնօրեն Արամ Նավասարդյանը։
Հարցումն իրականացվել է դեկտեմբերի 20—25—ն ընկած ժամանակահատվածում, որին մասնակցել է 602 քաղաքացի։
Երեւանցիների 81,1 տոկոսը հեղափոխությունից հետո ոստիկանության աշխատանքում տեղի ունեցած փոփոխությունները դրական է գնահատել։
«Քաղաքացիներին խնդրել ենք պատասխանել հարցին, թե ինչպե՞ս են գնահատում ոստիկանության աշխատանքի փոփոխությունները հեղափոխությունից հետո։ Նրանց 28,9 տոկոսը նշել է՝ լիովին դրական, 52,2 տոկոսը՝ ավելի շուտ դրական, 4,8 տոկոսի կարծիքով՝ ոչինչ չի փոխվել, 3,5 տոկոսն էլ ընդհանրապես բացասական գնահատական է տվել։ Ընդհանուր առմամբ երեւանցիների 81,1 տոկոսը դրական է գնահատել ոստիկանության աշխատանքի փոփոխությունները»,–նշել է Նավասարդյանը։
«Քաղաքացիները 1—5—բալանոց սանդղակով գնահատել են ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի աշխատանքը, որտեղ 1—ը ամենացածր, 5—ը ամենաբարձր գնահատականն է։ Հարցման արդյունքներով ոստիկանապետը 5 հնարավորից ստացել է 4,3 բալ։ Հատկանշական է, որ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի արդյունքի հետ համեմատած, սա բավական բարձր ցուցանիշ է։ Վլադիմիր Գասպարյանի ամենամյա արդյունքները տատանվում էին 3,7—4 միավորի արանքում»,–ասել է Նավասարդյանը։
Երեւանցիների 57,1 տոկոսը կարծում է, որ հեղափոխությունից հետո ճանապարհային ոստիկանությունը բավականին մեղմ է վերաբերվում վարորդների կողմից թույլ տրված խախտումներին։
«Հարցմանը մասնակցած քաղաքացիների 19,6%—ը լիովին համաձայն է, որ հեղափոխությունից հետո ՃՈ—ն բավականին մեղմ է վերաբերվում վարորդների կողմից թույլ տված խախտումներին։ 37.5 տոկոսը՝ ավելի շուտ համաձայն է, իսկ 14,5 տոկոսն այս կարծիքի հետ ընդհանրապես համաձայն չէ»,–ասել է Նավասարդյանը։
Երեւանցիները մայրաքաղաքի ամենակարեւոր խնդիրներից մեկը համարում են քաղաքի աղբահանության, մաքրության խնդիրը։
«Երեւանցիները՝ Երեւանի մասին» խորագրով հարցման մասնակիցներին խնդրել ենք նշել իրենց համար ներկա պահին Երեւանի առջեւ կանգնած ամենակարեւոր խնդիրները։ Հարցվածների 60,6 տոկոսը նշել է, որ դա աղբահանության ու մաքրության խնդիրն է։ 39,0 տոկոսը կարծում է, որ դա հասարակական տրանսպորտի խնդիրն է։ Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի աղբահանության խնդիրն առաջնահերթ էին համարել 29,1 տոկոսը, իսկ հասարակական տրանսպորտի խնդիրը՝ 34,3 տոկոսը»,–ասել է Նավասարդյանը։
Հանրապետության հրապարակում մոտ 150 հազար դոլար արժողությամբ նոր տոնածառ տեղադրելու որոշումը արդարացված է համարում երեւանցիների 70,6 տոկոսը։
«Մենք քաղաքացիներին այսպիսի հարց ենք ուղղել. «Այս տարի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Հանրապետության հրապարակում տեղադրվեց մոտ 150 000 դոլար արժողությամբ նոր տոնածառ։ Ըստ Ձեզ՝ այս որոշումն արդարացվա՞ծ էր, թե ոչ»։ 44,7 տոկոսը նշեց, որ միանշանակ արդարացված է, 25,9 տոկոսը՝ ավելի շուտ արդարացված է, 13,3 տոկոսի կարծիքով՝ ավելի շուտ արդարացված չէ, եւ 12,5 տոկոսի կարծիքով՝ ընդհանրապես արդարացված չէ։ Ընդհանուր առմամբ՝ նոր տոնածառ տեղադրելու մասին որոշումը արդարացված է համարում հարցվածների 70,6 տոկոսը»,–ասել է Նավասարդյանը։
Հարցման ընթացքում երեւանցիները գնահատել են նաեւ մայրաքաղաքի ընդհանուր արտաքին տեսքը։ Հարցվածների 20,3 տոկոսն այն գնահատել է շատ լավ, 2,7 տոկոսը՝ շատ վատ։

28-12-2018





26-03-2019
Կարեւոր է մաքրելը, սակայն ավելի կարեւոր է չաղտոտելը
Տեղի ունեցավ այս տարվա առաջին համապետական շաբաթօրյակը

Նախքան ...


26-03-2019
Մեր մասնակցությունը չպետք է լինի միջնորդավորված
Հայոց ցեղասպանության ճանաչումը վերաբերում է հայ-ամերիկյան հարաբերություններին

Ալաբամայի ...


26-03-2019
Մարդկության դեմ ուղղված հանցագործությունները չպետք է մոռացվեն
Արգենտինայում Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցման համար միջոցներ կհավաքագրվեն



26-03-2019
Միացավ Պետոյին ու բոլոր հերոսներին
Մարտի 22-ին Քաշաթաղի շրջանի Տիգրանավանի Պետրոս Ղեւոնդյանի անվ. միջն. ...


26-03-2019
Անցումային շրջանից դեպի թռիչք
Աշխարհի լավագույն փորձագետները կլինեն մեզ մոտ

Կարճ ժամանակ ...


26-03-2019
Երազանքները կատարվում են
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Հայաստանի ֆուտբոլի ...


26-03-2019
ՀՀ նախագահը հանդիպել է Լիլիթ Մակունցի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախաձեռնել է հանդիպումների շարք Ազգային ...



26-03-2019
Սնանկության կառավարիչը կգա Հայաստան
«Հյուսիս-հարավ». իսպանական ...

26-03-2019
Գոլանի բարձունքների հարցը
Լուծումը հնարավոր է միայն «ջուր՝ ...

26-03-2019
Կովսականում հնչեց Կոմիտաս
Սփյուռքի հեղինակավոր կազմակերպություններից մեկի՝ ...

26-03-2019
Պակասեց ճկունությունն ու հաշվենկատությունը
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO