Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.06.2019
ՍՈՑԻՈՒՄ


Օրը տոն դարձավ

Աննա Հակոբյանը հյուրընկալել է մանուկներին

Բաղրամյան 26-ը լի էր բազմաթիվ երեխաների երգ ու ծիծաղով, զանազան խաղերով ու շոուներով։ Վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը հյուրընկալել էր 7-13 տարեկան 300 մանուկների։
«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ երեկ ամանորյա միջոցառմանը եկել էին արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների երեխաներ, պատերազմում անհայտ կորածների թոռնիկներ, ապրիլյան մարտական գործողություններում զոհված զինծառայողների զավակներ, մանկատների սաներ, սիրիահայ, սահմանամերձ գյուղերի եւ քաղցկեղ, շաքարային դիաբետ ունեցող բազմաթիվ երեխաներ։
Բաղրամյան 26—ում երեխաներին դիմավորեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը՝ իր երկու դուստրերի հետ։ «Հավաքվել ենք միասին՝ գյուղից, քաղաքից, տարբեր վայրերից, որպեսզի միասին անցկացնենք այս օրը, միասին ցտեսություն ասենք 2018–ին եւ դիմավորենք 2019—ը։ Մենք այստեղ ենք, որպեսզի ուշադիր լինենք միմյանց նկատմամբ, որպեսզի ընկերանանք իրար հետ, սիրենք իրար եւ հաջորդ ողջ տարվա ընթացքում կապ պահենք իրար հետ։ Մենք չենք եկել այսօր պարզապես ժամանակ անցկացնենք ու գնանք, եկել ենք իրար հետ ծանոթանալու, ընկերանալու եւ ամբողջ տարի իրար հետ կապի մեջ լինելու համար»,—նշեց Աննա Հակոբյանը։
Նա վստահություն հայտնեց, որ անցնող տարում երեխաները եղել են խելացի, լավ են սովորել եւ մեկ տարի ավելացրել են լավ մարդ դառնալու իրենց ճանապարհին։ Աննա Հակոբյանը հորդորեց երեխաներին եկող տարի դա ավելի մեծ ջանքով անել։
Երեխաների համար կազմակերպվել էին տարբեր խաղեր, աճպարարական հնարքների ցուցադրություն, շոու ծրագրեր։ 6—ամյա Լիանա Թոփալյանն այնքան էր տպավորված խաղերով, որ ասաց՝ խնդրելու է մայրիկին իրեն կրկին բերի այստեղ։ Լիանան մեզ հայտնեց նաեւ, թե ինչ է ցանկացել Ձմեռ պապիկին գրած իր նամակով. «Ձմեռ պապիկից ուզել եմ տիկնիկ, գնդակ ու ժամացույց»։
Ցանկալի նվերներից մեկը Լիանան ստացավ հենց Բաղրամյան 26—ում։ Երեխաներին այցելած Ձմեռ պապիկն ու Ձյունանուշը բոլորին նվիրեցին հայկական արտադրության ժամացույցներ եւ քաղցրավենիքով լի տոպրակներ։ Ի դեպ, արտադրողները բոլոր նվերները տրամադրել էին անվճար։ Երեխաների համար պատրաստվել էր նաեւ մանկական հյուրասիրություն։
Սահմանամերձ Բաղանիսից եկած 9—ամյա Կարինե Ասատրյանին Բաղրամյան 26—ում ամենաշատը դուր էր եկել տոնածառը։ «Շատ եմ խաղացել ծաղրածուի հետ»,—ասաց Կարինեն։
Աննա Հակոբյանը շրջեց դահլիճում, անձամբ շփվեց բոլոր երեխաների հետ։ Նրա հետ նկարվել ցանկացող փոքրիկները շատ էին։ Նրանցից շատերը ծանոթացան ու շփվեցին նաեւ Աննա Հակոբյանի դստեր՝ Շուշան Փաշինյանի հետ։

28-12-2018





15-06-2019
Հանրային վերահսկողությունը՝ կանխարգելիչ եւս մեկ միջոց
Քաղաքացու արձանագրած ճանապարհային կանոնների խախտումներին կտրվի իրավական գնահատական

Լուսինե ...


15-06-2019
Տավարի մսի մաքսատուրքը 61.5 տոկոսով նվազել է, գառի մսինը՝ սառեցվել
Ինչ կտա ՀՀ-ին ԵԱՏՄ-ԻԻՀ ազատ առեւտրի գոտու ստեղծման ...


15-06-2019
Շների, շնատերերի եւ Ծիծեռնակաբերդի զբոսայգու մասին
Գաղտնիք չէ, որ մեր մայրաքաղաքում վերջերս թափառող շները շատացել ...


15-06-2019
Խորհրդարանական մշակույթի ժողովրդավարացման հիմնախնդիրները՝ արժեբանական չափման ներքո
Հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր Մարիամ Մարգարյանի հետ

Խորհրդարանական ...


15-06-2019
Կանխարգելե՞լ, թե՞ գնալ հետեւանքները վերացնելու ճանապարհով
Օրինագիծը միտված է սպառողների իրավունքների պաշտպանությանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


«Շատ ...


15-06-2019
Դանիիլ Խարմս. «Պատահարներ» շարքից
«Մի պառավ չափազանց հետաքրքրությամբ դուրս նայեց պատուհանից, ցած ընկավ ...


15-06-2019
Հովհաննես Մելքոնյան
Իրեն, ինչպես շատերը, ես նույնպես Ռուբենիչ էի ասում. ու ...



15-06-2019
Նոր շունչ տիկնիկագործությանը
Թբիլիսիում բացվել է հայկական տիկնիկային ...

15-06-2019
Շախմատի արքան
Հունիսի 17-ին Տիգրան Պետրոսյանը կդառնար 90 ...

15-06-2019
Մեծագույն խնդիրը գիրք հրատարակելն է
Ծաղկաձորում քննարկվել են երիտասարդ ...

15-06-2019
Պետական պահպանության կարիք կա
Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհն անցնում է Գեղհովիտ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO