Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.01.2019
ԱՅԼՔ...


Ինչու են բողոքում միջազգային բեռնափոխադրողները

Կողմերը պարզաբանումներ են ներկայացրել

Միջազգային բեռնափոխադրողները կառավարության շենքի առջեւ երեկ բողոքի ակցիա էին անում՝ սահմանված հարկատեսակների վերանայում պահանջելով։ Նրանք տարակուսած էին՝ ինչպես կարելի է հարկային բեռն ավելացնել 3—4 անգամ (2.5 անգամ,—Ա.Մ.)։
Համապատասխան փոփոխությունը դեռ նախորդ իշխանությունների օրոք է արվել, 2018–ից էլ ուժի մեջ է մտել։ Հետաքրքիր է՝ ինչո՞ւ են ուշացած բողոքում։ Երբ հարցս ուղղեցի բողոքավորներին, նրանցից մեկը թե՝ «հիմա է փող տալու ժամանակը» (տարեկան տուրքի մասին է խոսքը,—Ա.Մ.)։ Փոխադրողները ինձ հետ զրույցում ասում էին, թե նախկինում հաստատագրված գումար էին մուծում՝ ամսական 15 հազար դրամ։ Հիմա դարձել է տարեկան գումար՝ 450 հազար։ Եվ սա այն պարագայում, երբ հիմնական ճանապարհներից Վերին Լարսը տարվա կեսը փակ է։
Նկատենք, որ բողոքի ակցիայի մասնակիցներն ասացին, որ դեռեւս ոչ ոք չի մուծել 450 հազարը։ Փոփոխությունների ակնկալիք ունեն։
Մասնակիցներն այլ տվյալներն էլ ասացին. այսպես, իրենց հաստատագրված վճարումը 75—80 հազար դրամ էր կազմում, այժմ արդեն 240—250 հազար դրամի հասնող հարկերն են, դրան էլ ավելացրած ճանապարհային հարկը՝ տարեկան 450 հազար դրամ։ Այս դեպքում արդեն թանկացումը 3—4 անգամից մի բան էլ ավելին է։
Նրանց մոտեցավ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը։ Նա խոստացավ անձամբ քննարկում նախաձեռնել։ Պայմանավորվեցին հունվարին հանդիպել, քննարկել ու լուծում գտնել։
Նույնիսկ այսքանից հետո բողոքավորները չհանգստացան։ Նրանք պնդում էին, որ եթե իրենց հարցին լուծում չտրվի, նրանք կկանգնեն, երկիրը կաթվածահար վիճակում կհայտնվի։
Փորձեցինք խնդրի շուրջ գործադիրի նիստից հետո խոսել նաեւ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ։ Չնայած ՊԵԿ—ը սրա հետ կապ չունի։ Քաղաքականությունը՝ օրենսդրությունը ֆինանսների նախարարությունն է մշակում, ՊԵԿ—ը պարզապես իրականացնողն է՝ այլ կերպ՝ գումար հավաքողը։ Այնուամենայնիվ, Դավիթ Անանյանը պատրաստակամ էր լրագրողների հետ զրուցելու։ «Պարտավորությունների հետ կապված, թե ինչքան է վիճահարույց այս կամ այն վարչական ակտը, դա այլ հարց է։ Բայց մենք քիչ առաջ ֆինանսների նախարարի եւ տրանսպորտի նախարարի հետ պայմանավորվեցինք, որ մեր հարկ վճարողների ահազանգը կամ մտահոգությունները հունվարի առաջին աշխատանքային օրերին քննարկման առարկա կդարձնենք, որոշում կկայացնենք եւ առաջիկա հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթում հավանականությունը կգնահատենք, թե ինչ փոփոխություններով կարող են անել»,–եզրափակեց Դավիթ Անանյանը։

Ամբողջ ծավալով՝ բայց ստվերի հաշվին

Ճի՞շտ են շրջանառվող այն լուրերը, որ վարչապետը բյուջեն ամեն գնով լցնելու պահանջ է դրել ՊԵԿ—ի առջեւ։ ՊԵԿ նախագահը ժխտեց. «Վարչապետը խնդիր է դրել ՊԵԿ—ի առջեւ՝ իրականացնել գործառույթն ամբողջ ծավալով ու ապահովել այն պլանային ցուցանիշները, որոնք դրված են կառավարության կողմից։ Իսկ ամեն գնով բյուջե լցնելու պահանջը լիրիկական շեղումների դաշտ է տանում, եւ ես այդպիսի հանձնարարություն չեմ ստացել»։
Իսկ ի՞նչ հանձնարարական է ստացել։ «Ստվերի հաշվին եկամուտները կատարելու»,–հնչեց ՊԵԿ նախագահի պատասխանը։
Քանի որ տնտեսագետ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարել էր, որ ստվերը մեծացել է, փորձեցինք ճշտել Դավիթ Անանյանի տեսակետը։ «Պնդել, որ ստվերը մեծացել է, եւ դնել վերջակետ, այնքան էլ ճիշտ չէ, եւ այդպիսի բան չի արել Բագրատյանը,–ասաց Անանյանը,–նա խորքային տնտեսագետ է, գիտի որ որոշակի մակրոտնտեսական ցուցանիշների արդյունքում կարող է նման վերլուծություններ անեն, բայց դրանք բացարձակ ճշմարտություններ չեն, դրանք հայտնի տնտեսագետի դատողություններ են, որոնց վերաբերյալ հակափաստարկները կարող ենք ներկայացնել կամ չներկայացնել»։
2018 թվականն ավարտվում է։ 2017թ. համեմատ ի՞նչ պատկեր է։ Ըստ ՊԵԿ նախագահի՝ բարենպաստ պատկեր է։ Սակայն այդ պատկերը ցույց տվող թվեր այդ պահին չասաց. դրանք կամփոփվեն հունվարին։
Շոուբիզնեսի դաշտը հարկելու մասով էլ հարցեր հնչեցին։ Ոլորտի ներկայացուցիչները պնդում են, որ ՊԵԿ—ը վերահսկել չի կարող, հետեւաբար ինչպե՞ս են տուգելու՝ հայտարարագիրը ճի՞շտ է ներկայացված, թե՞ ոչ։ Բարի կամքի հույսի՞ն են թողել։ «Ես հանգիստ եմ վերաբերվում շոուբիզնեսի նման հայտարարություններին, իհարկե, կարող են նրանք թաքցնել, մենք ասում ենք հայտարարագրեք ձեր եկամուտները այնքան, ինչքան ստանում եք, եթե մարդիկ միանգամից մտածում են, որ դու չես կարող վերահսկել, ապա իմանան, որ, այո, չենք կարող, բայց դուք էլ չեք կարող ինքներդ էլ ձեզ վերահսկել, քանի որ մտածում եք՝ անպայման մի բան էն չեք անելու։ Եթե ուզում եք խաբել՝ խաբեք։ Մենք էլ, մեր վարչարարական գործիքները կիրառելով, փորձելու ենք ճշտել՝ տվյալ անձը ճի՞շտ հայտարարագիր է ներկայացրել, թե՞ ոչ»,—շեշտեց Դավիթ Անանյանը։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

28-12-2018





19-01-2019
Բնական մեղր, սխտոր, ճարպ եւ լավաշ
Ձմեռային ժամանակահատվածում զինծառայողներին կհատկացվի լրացուցիչ սնունդ

Զինված ուժերի ...


19-01-2019
Բաքվի ջարդերը ցեղասպանություն էին
Դրանք պետք է արժանանան միջազգային հանրության հստակ գնահատականին



19-01-2019
Առջեւում բարեփոխումների երկրորդ փուլն է
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ԱԺ—ում պատասխանել է լրագրողների ...


19-01-2019
Փոփոխությունների անհրաժեշտությունը կարեւոր է
Միջազգային չափանիշների համաձայն՝ պետական կառավարման համակարգում պետք է լինի ...


19-01-2019
ԱՀՀ-ն ուզում է տեր կանգնել իր իրավունքներին
Մեկնարկել է ԱՀՀ-ի խորհրդարանի երկրորդ գումարման առաջին նստաշրջանը



19-01-2019
«Մենք Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք եւ հաղթելուց բացի այլ ճանապարհ չունենք»
Նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է հայ ...


19-01-2019
ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման խորհրդի անդրանիկ նիստը
Երեկ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման ...



19-01-2019
Երրորդ անգամ Դավոսում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ...

19-01-2019
Հեռացա, որ մնամ
Ա՜խ, ափսո՛ս, որ հիմա այսպես
Լուռ ու ...

19-01-2019
Տրամադրությունների փոփոխություն արաբական աշխարհում
Երբ 2018թ. սկզբներին ԱՄՆ-ը իրականացրեց իր ...

19-01-2019
Սկսվում է ձյուդոյիստների վարկանիշային մրցաշարը
Հայ ձյուդոյիստները մարզումային հագեցած ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO