Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.06.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Կենցաղային միջադեպ, որը փորձում էին քաղաքականացնել

Կարագանդայում առաջացած լարվածությունը աստիճանաբար մարում է

Հունվարի առաջին օրը Ղազախստանի պաշտոնական աղբյուրները հաղորդել են, որ Ամանորի գիշերը Կարագանդայի «Հին Հռոմ» ռեստորանում ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետեւանքով մահացել է 23—ամյա երիտասարդ։ Ծանր հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է երկու հայ երիտասարդ, երրորդի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել։
Այս լուրը տարբեր մեկնաբանություններ է ստացել, իսկ որոշ հայտնի շրջանակներ անմիջապես սկսել են հակահայկական տրամադրություններ բորբոքել։ Ղազախստանի իրավապահ մարմինները տարածած հաղորդագրությամբ հերքել են շրջանառվող ենթադրությունները, թե ծեծկռտուքը ազգամիջյան բնույթ է կրել, քանի որ թե՛ հարձակվողների, թե՛ հարձակման ենթարկվածների թվում տարբեր ազգությունների ներկայացուցիչներ կային։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով միջադեպին, նախ ցավակցություն է հայտնել զոհվածի հարազատներին, ապա ասել. «Ուզում եմ ընդգծել, որ այդտեղ չի կարող լինել ազգամիջյան որեւէ կոնտեքստ, որովհետեւ որքան ինձ են զեկուցել, կոնֆլիկտ ունեցած երկու խմբերն ազգային առումով միատարր չեն եղել, եւ դանակահարող խմբի մեջ ազգությամբ ղազախ քաղաքացի է եղել»։ Նա նշել է, որ տարբեր վարկածներ եւ լուրեր են դրվում շրջանառության մեջ՝ լրագրողներին կոչ անելով ստուգել դրանք։
Իսկ սոցիալական ցանցերով չստուգված լուրեր տարածելը հանգեցրել է այն բանին, որ ղազախական որոշ քաղաքներում, մասնավորապես Կարագանդայում, բողոքի ակցիաներ են անցկացվել։ Իշխանությունները կոչ են արել չտրվել սադրանքների՝ վստահեցնելով, որ բոլոր միջոցները ձեռնարկվում են միջադեպի մեղավորներին պարզելու եւ պատասխանատվության ենթարկելու համար։ Նաեւ հիշեցրել են, որ ազգամիջյան թշնամանք հրահրելը քրեական պատասխանատվություն է ենթադրում։
Զգացմունքներին ու սադրանքներին չտրվելու կոչ էր արել նաեւ Ղազախստանում ՀՀ դեսպանությունը։
Ղազախստանի ՆԳ նախարարի առաջին տեղակալ Ժանատ Սուլեյմենովը պատմել է Կարագանդայում զանգվածային ծեծկռտուքի պատճառների մասին։
Նրա խոսքով՝ դեկտեմբերի 31—ի լույս հունվարի 1—ի գիշերը, մոտ 04։00—ին «Հին Հռոմ» ռեստորանի տարածքում խմբակային կռիվ է տեղի ունեցել, որին մասնակցել են ռեստորանի այցելուները, սեփականատերերը եւ հաստատության անձնակազմը։
«Քննչական, օպերատիվ միջոցառումների անցկացման արդյունքում հաստատվել է 14 անձ, որոնք մանակցել են խմբակային ծեծկռտուքին եւ 9 մարդ մասնակցել է անձնակազմից։
Եթե դուք տեսել եք նկարը, ռեստորանը մեծ տարածք ունի, մեծ դահլիճներ։ Այդ օրը ռեստորանում մոտ 400 հանգստացող կար, այդ թվում ռեստորանի տերերը։ Գիշերը ժամը 3—ին նրանք փակում են ռեստորանը եւ դադարեցնում բոլոր միջոցառումները։ Առավոտյան 04։00—ին այցելուներին ասվել էր, որ ռեստորանը փակվում է։ Դա էլ հենց եղել է պատճառը եւ այդ հողի վրա լեզվակռիվ է սկսվել, որը վերածվել է այցելուների միջեւ բախման»,—ասել է ՆԳ նախարարի առաջին տեղակալ Ժանատ Սուլեյմենովը
Խուլիգանական գործողությունների եւ 23—ամյա տղամարդու սպանության կասկածանքով 8 մարդ ձերբակալվել եւ կալանավորվել է։
Երեկ Ղազախստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ հետախուզման մեջ գտնվող Հայաստանի քաղաքացի Նարեկ Գուրուրյանին իրավապահները հայտնաբերել են Ռուսաստանի Օմսկի շրջանում, որտեղ ՌԴ իրավապահները նրան ձերբակալել են։ Ավելի վաղ Գուրուրյանը համացանցում տեսաուղերձ էր հրապարակել, որում խոստովանել էր, որ մասնակցել է ծեծկռտուքին, սակայն սպանություն չի կատարել։
Անցած օրերին Հայաստանի իշխանությունները՝ ի դեմս տարբեր գերատեսչությունների պատասխանատուների, մշտական կապի մեջ են եղել իրենց ղազախ գործընկերների հետ, լիակատար համաձայնության հասնելով այն հարցում, որ չի կարելի կենցաղային վեճին ազգամիջյան թշնամանքի աստառ տալ եւ ատելություն սերմանել բարեկամ ժողովուրդների միջեւ։
Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի եւ Ղազախստանի ԱԳ նախարար Բեյբութ Ատամկուլովի հեռախոսազրույցում ի թիվս այլ հարցերի անդրադարձ է կատարվել Կարագանդայում ստեղծված իրավիճակին։ Արտգործնախարարները երկուստեք ընդգծել են կենցաղային հողի վրա տեղի ունեցած ողբերգությանն ազգամիջյան նրբերանգ տալու փորձերի անթույլատրելիությունը։ Զրուցակիցները համակարծիք են եղել, որ ստեղծված իրավիճակն ունի գերզգայուն բնույթ՝ կարեւորելով հանրային կարծիքը միտումնավոր շեղելուն եւ լարվածություն առաջացնելուն ուղղված քայլերի բացառումը։ Այդ առնչությամբ կողմերն ընդգծել են Հայաստանի եւ Ղազախստանի տարբեր գերատեսչությունների միջեւ անմիջական կապի պահպանման կարեւորությունը։
Նույնաբնույթ բովանդակությամբ զրույցներ են ունեցել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը եւ ՂՀ նախագահի օգնական, անվտանգության խորհրդի քարտուղար Գաբիթ Բայժանովը, ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը եւ ՂՀ ներքին գործերի նախարար Կալմուխանբետ Կասիմովը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը եւ Ղազախստանում մարդու իրավունքների հանձնակատար Ասկար Շակիրովը։
Երկուստեք մտահոգություններ են հայտնել մտավորականներ, լրագրողներ, քաղաքական—հասարակական գործիչներ։
Բացի այդ, Կարագանդայի հայ համայնքի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Ամանորի գիշերը դանակահարության հետեւանքով սպանված ղազախ երիտասարդի ընտանիքի անդամների հետ։ Այդ մասին «SHANTNEWS.am»—ի հետ զրույցում նշել է համայնքի ղեկավար Արթուր Նավասարդյանը։ Նա նշել է, որ ցավակցել են տղայի հարազատներին, կիսել վիշտը, զրուցել, հասկացել են իրար, կարեւորել հետագա շփումները, որպեսզի լարվածությունը թոթափվի։
Երեկվա դրությամբ, ինչպես նշել է Ղազախստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանը, Կարագանդայի իրադարձությունների կապակցությամբ 5 ազգությունների 11 մարդ ձերբակալվել եւ կալանավորվել է։
Նա տեղեկացրել է, որ կատարվածի կապակցությամբ 2 քրեական գործ է հարուցվել. մեկը անմիջապես ծեծկռտուքի փաստով, որը մեկ երիտասարդի մահվան պատճառ է դարձել եւ երկրորդը ազգամիջյան թշնամության բորբոքման փաստով։
Ա. Հ.

10-01-2019





26-06-2019
Հայաստանը յուրաքանչյուր հայի հայրենիքը պիտի դառնա գործնականում
Հարցազրույց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ



26-06-2019
Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններին ընդառաջ
Թեկնածուն թուրքական իշխանությունների համար ընդունելի պետք է լինի

Թամարա ...


26-06-2019
Վիճակը նետված է վաղուց
Ողջ ազգը սեւեռվում է վիճակի վրա

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am

Մեկ-մեկ ...


26-06-2019
Այսուհետ գործելու ենք փոփոխված հարկային օրենսգրքով
Մինչեւ աշնանային նստաշրջան օրենսդիրը կներկայացնի նոր փոփոխություններ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




26-06-2019
Դիվանագիտական խողովակներով կհստակեցվեն Մակրոնի՝ Հայաստան պետական այցի ժամկետները
Հարցազրույց Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ

Ֆրանսիայի ...


26-06-2019
Հենրիկ Բաբախանյան
Կար ժամանակ, երբ ես տարիքով կրտսեր էի իրենցից. հիմա ...


26-06-2019
Հայերը գնահատում են գիտությունն ու կրթությունը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկել է գիտության ու ...



26-06-2019
«Խաղաղության ամենամեծ բրդուճը» կպատրաստվի Ենոքավանում
Տեղի կունենա ամենամյա «ՀայԲույս» ...

26-06-2019
Պարտադիր չէ՝ բոլորը երաժիշտ դառնան
Մայրաքաղաքի ու մարզերի երաժշտական ու ...

26-06-2019
Նոր սահմանափակումները՝ ընդդեմ կառավարման ողջ համակարգի
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



26-06-2019
Հայաստանի ֆուտբոլի ընտրանու հաղթաթուղթը
Հարձակվող Գեւորգ Ղազարյանի կարծիքով, դա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO