Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.06.2019
ԼՂՀ


«Քաղաքական ուժերի խնդիրն է՝ երկիրը զերծ պահել ցնցումներից»

Արցախի խորհրդարանի ղեկավարն ամփոփել է տարին

2018 թվականին Արցախի 6-րդ գումարման Ազգային ժողովի նստաշրջաններում տեղի է ունեցել 11 հերթական եւ մեկ արտահերթ նիստ։ Շրջանառության մեջ է դրվել 113 օրինագիծ, որոնցից ընդունվել է 97—ը։ Հաջորդ նստաշրջան է տեղափոխվել 13 օրինագիծ։
Վիճակագրական տվյալներ հաղորդելով ԱԺ գործունեության մասին՝ լրագրողների հետ կայացած հանդիպմանը տարին ամփոփեց ԱՀ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը։ Նա հավելեց, որ ընդունված որոշումներում, բնականաբար, գերակշռել են երկրի Սահմանադրությանը համապատասխանեցնելուն միտված նախագծերը։ Առաջնորդվելով նոր օրենսդրության պահանջներով՝ Ազգային ժողովի կողմից առաջին անգամ նշանակվել են գերագույն, վերաքննիչ եւ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավորներ, ինչպես նաեւ նշանակվել են մարդու իրավունքների նոր պաշտպան եւ հաշվեքննիչ պալատի անդամ։ Ա. Ղուլյանը համոզմունք հայտնեց, որ 2019—ին կհաջողվի հիմնականում ավարտին հասցնել օրենսդրությունը երկրի Սահմանադրությանը համահունչ դարձնելու գործընթացը։
Խորհրդարանի ղեկավարի խոսքով, Ազգային ժողովը շարունակել է արտաքին հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը, միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն ուղղված քայլերը։ Արցախ են այցելել տարբեր երկրների խորհրդարանների շուրջ չորս տասնյակ պատվիրակություններ, որոնցից 4—ը՝ Եվրախորհրդարանից։ Առավել մեծ թվով բարեկամ երկրների պատվիրակությունների շարքում Ա. Ղուլյանը նշեց Ֆրանսիան, Գերմանիան, Բելգիան, ԱՄՆ–ն, Չեխիան, Շվեդիան եւ Լեհաստանը։ ԱՀ խորհրդարանի պատվիրակությունների աշխատանքային այցերն արտերկիր առավելապես ամրագրվել են Ֆրանսիա, Լիբանան, Գերմանիա եւ Բելգիա կատարած ուղեւորություններով։
Խորհրդարանի նախագահը նաեւ պատասխանեց լրագրողների հարցերին։ Անդրադառնալով միջխորհրդարանական կապերին՝ Ա. Ղուլյանը մասնավորապես նշեց, որ նախորդ տարիների համեմատ, «կապված ազատ շարժի իրավունքի հետ», եվրոպական երկրներից, ինչպես նաեւ ԱՄՆ—ից եւ Կանադայից ավելի հաճախ են պատվիրակություններ ժամանել Արցախ, քան Ռուսաստանի Դաշնությունից։ Խոսքը տվյալ դեպքում վերաբերում է ոչ միայն խորհրդարանականներին, այլեւ քաղաքական, հասարակական գործիչներին ու լրագրողներին։ «Մենք ցանկանում ենք կապեր ունենալ բոլոր այն երկրների պատգամավորական խմբերի հետ, ովքեր հետաքրքրված են արցախյան հիմնահարցով, շահագրգռված են ու պատրաստակամ՝ աջակցելու հակամարտության խաղաղ եւ արդարացի կարգավորմանը,–ասաց ԱԺ ղեկավարը։–Դա առաջին հերթին վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, որոնց տեսակետները հիմնախնդրի լուծման վերաբերյալ շատ կարեւոր են։ Եվ որքան էլ որ Ադրբեջանի իշխանությունները փորձեն շանտաժի միջոցով իրենց համար «շահեկան միավորներ» կորզել, նրանց չի հաջողվելու «փչացնել» հիշյալ երկրների հետ ունեցած մեր հարաբերությունները։ Միջխորհրդարանական կապերի զարգացման հնարավորություններն անսահմանափակ են, ու մենք մշտապես կձգտենք այդ հիմքերը ամրապնդել»։
Իր խոսքում ԱԺ նախագահը արժեւորեց տարբեր երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի հետ ստեղծված հարաբերությունները, որոնք տարեցտարի խորանում, նոր իմաստ են ստանում։ Նա միաժամանակ նշեց, որ նոր տարում նման խմբերի թիվը կստվարանա, ինչի համար հիմք են հանդիսանում տարբեր ձեւաչափերով նախանշված հանդիպումներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները։ Հանդիպման առիթն օգտագործելով՝ Ա. Ղուլյանը շեշտեց, որ սերտ համագործակցության առումով միջխորհրդարանական կապերի հարթության մեջ «ամենաինստիտուցիոնալ հարաբերությունները ՀՀ միջխորհրդարանական հանձնաժողովի հետ են», որն արտերկրում արդյունավետ աշխատանքներ է իրականացնում Արցախի անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ։
2018—ին հանրությունը քաղաքական նոր զարգացումների ականատեսն ու մասնակիցը եղավ։ Եվ այդ առումով խորհրդարանի ղեկավարը միանգամայն զուսպ ու հավասարակշռված որակեց հանրության, քաղաքական ուժերի պահվածքը։ «Մենք ապրում ենք այնպիսի իրավիճակում եւ ժամանակներում, որ անգամ ներքին խնդիրներ էլ չունենանք, արտաքին ազդակները բավարար են, որպեսզի ցանկացած պահի հասարակության մեջ անհանգստության դրսեւորումներ լինեն։ Ու եթե դրան գումարենք այն հարցերը, որոնք տարիների ընթացքում կուտակվում են եւ համարժեք գնահատական չի տրվում, բնական պիտի համարել «ներքին պոռթկումները»։ Ժողովրդավարությունը, ազատությունը, մարդու իրավունքներն ամենեւին էլ չեն վերաբերում ստանդարտ պայմաններին։ Գտնում եմ, որ սովորական իրավիճակներում, երբ կա հանրային դժգոհություն, անհնար է անտեսել եւ չարձագանքել դրան։ Բարեփոխումներ, անշուշտ, պիտի իրականացվեն բոլոր ոլորտներում։ Եվ դրա ելակետը բոլորս տեսնում ենք։ Պետական համակարգը պիտի կարողանա իր ուղղահայաց դիրքն ամուր եւ անսասան պահել, որից կախված են երկրի անվտանգությունն ու պաշտպանությունը, ժողովրդի բարեկեցությունը, Արցախի սոցիալ—տնտեսական կայուն իրավիճակը, հանրային միասնության եւ համերաշխության ամրապնդումը»,–կարծում է խորհրդարանի նախագահը, կարեւորելով պատգամավորների դերը մարդկանց ձայնն ամբիոնից բարձրաձայնելու, խորհրդարանական լսումներ անցկացնելու, երկիրը ցնցումներից զերծ պահելու գործում։
«Մեկ տարի հետո հանրապետությունում տեղի կունենան նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ։ Ինչպիսի՞ն են Ձեր ակնկալիքները քաղաքական այդ իրադարձությունների հետ կապված զարգացումներից»։ Ի պատասխան «ՀՀ»—ի այս հարցի, Աշոտ Ղուլյանը մասնավորապես նշեց, որ իր համոզմամբ, շոշափվող այդ խնդիրն առաջիկա ժամանակահատվածում հանրությանն առավել հուզող թեմաներից մեկն է լինելու, ինչը շատ բնական է, ու հանրային ընկալումներն ու սպասումները պետք է համարժեք ընդունել։ «Ակնհայտ է, որ ընտրությունների հետ կապված հասարակության շրջանում արդեն նախապատրաստական գործընթացներ են ուրվագծվում։ Ես առաջին հերթին նկատի ունեմ այն հանգամանքը, որ հանրապետությունում նոր քաղաքական ուժեր, նոր կուսակցություններ են ձեւավորվում,–նշեց ԱԺ նախագահը։–Ասել է թե՝ հասարակությունը փնտրտուքների եւ որոնումների մեջ է եւ փորձում է պատկերացնել ու հասկանալ, թե ինչն է բավարարելու ծավալվող մրցակցության պայքարում։ Եթե դա նրան հաջողվում է տեսնել կայանալիք ընտրությունների ներկապնակում, բնականաբար, կվստահի նախընտրելի քաղաքական ուժին, իսկ եթե համոզված է, որ ակնկալիքները չեն արդարացվելու, կշարունակի փնտրտուքները։ Պատահական չէ, որ քաղաքական դաշտում այսօր վերանայվում, «վերաբաշխվում» են ուժերի հնարավորությունները, ստեղծվում են նոր կուսակցություններ»։
Խորհրդարանի խոսնակը կարծում է, որ 2019—ին ավելի կակտիվանան քաղաքական զարգացումները։ «Հաշվի առնելով, որ 2020թ. ապրիլին, Սահմանադրության համաձայն, երկրի նախագահի եւ խորհրդարանական ընտրություններն առաջին անգամ կայանալու են համաժամանակյա, եւ, բնականաբար, նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք է վերապահվելու խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին, ենթադրվում է, որ պաշտոնական մեկնարկից առաջ քաղաքական ուժերը նախապատրաստական գործընթացներ են ծավալելու՝ հստակեցնելով իրենց դիրքորոշումները։ Իսկ վերջնական որոշում կայացնելու մասին, գտնում եմ, որ վաղ է խոսել, մանավանդ մինչեւ ընտրությունները ավելի քան մեկ տարի ժամանակ կա։ Մենք ունենք գործող նախագահ, որը դեռ մեկուկես տարի պետք է շարունակի իր լիազորությունները։ Հետեւաբար, կարծում եմ, որ բոլոր հարցերի պատասխաններին կարելի է սպասել առնվազն 2019—ի երկրորդ կեսին, երբ քաղաքական զարգացումները «բուռն» ընթացք կստանան»,–ասաց Ա. Ղուլյանը՝ շեշտելով, որ ինքը ներկայացնում է մի քաղաքական ուժ, կուսակցություն, որը 18 տարվա տարեգրություն ունի եւ հավասարակշռողի դեր է խաղացել ժողովրդավարական արժեքների ստեղծման եւ կայունության պահպանման խնդրում։ Նա վստահեցրեց, որ որպես երկրի քաղաքական դաշտի առաջնեկ, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը շարունակելու է իր առաքելությունը եւ որոշումներ ընդունելու ժամանակ նախապատվությունը տալու է խաղաղության եւ կայունության պահպանմանն ու ամրապնդմանը։
Լրագրողներին հետաքրքրում էր նաեւ այն հարցը, թե ԱԺ նախագահը հարաբերությունների զարգացման եւ համագործակցության խորացման տեսանկյունից ինչ ակնկալիքներ ունի ՀՀ նորընտիր խորհրդարանից։ ԱԺ ղեկավարը բարձր գնահատեց ձեւավորված հարուստ ավանդույթները, որոնք «դրսեւորվել են գործընկերային, սերտ ու անզուգական հարաբերություններում», հույս հայտնելով, որ դրանք կպահպանվեն եւ կհարստացվեն նաեւ Հայաստանի նորընտիր խորհրդարանի կողմից, ինչի համար կայուն հիմքեր կան։ «Մենք համազգային խնդիրներ ունենք, այդ թվում՝ օրենսդրական դաշտի կատարելագործման տեսանկյունից, եւ համոզված եմ, որ մեզ միասնաբար կհաջողվի կյանքի կոչել դրանք։ Խոսքը մասնավորապես Արցախի հիմնախնդրի խաղաղ եւ արդարացի կարգավորմանն է վերաբերում, եւ այդ նպատակին հասնելու համար պիտի համատեղվեն ինչպես Հայաստանի ու Արցախի խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի ջանքերը»,–ընդգծեց Ա. Ղուլյանը։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ

10-01-2019





26-06-2019
Հայաստանը յուրաքանչյուր հայի հայրենիքը պիտի դառնա գործնականում
Հարցազրույց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ



26-06-2019
Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններին ընդառաջ
Թեկնածուն թուրքական իշխանությունների համար ընդունելի պետք է լինի

Թամարա ...


26-06-2019
Վիճակը նետված է վաղուց
Ողջ ազգը սեւեռվում է վիճակի վրա

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am

Մեկ-մեկ ...


26-06-2019
Այսուհետ գործելու ենք փոփոխված հարկային օրենսգրքով
Մինչեւ աշնանային նստաշրջան օրենսդիրը կներկայացնի նոր փոփոխություններ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




26-06-2019
Դիվանագիտական խողովակներով կհստակեցվեն Մակրոնի՝ Հայաստան պետական այցի ժամկետները
Հարցազրույց Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ

Ֆրանսիայի ...


26-06-2019
Հենրիկ Բաբախանյան
Կար ժամանակ, երբ ես տարիքով կրտսեր էի իրենցից. հիմա ...


26-06-2019
Հայերը գնահատում են գիտությունն ու կրթությունը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկել է գիտության ու ...



26-06-2019
«Խաղաղության ամենամեծ բրդուճը» կպատրաստվի Ենոքավանում
Տեղի կունենա ամենամյա «ՀայԲույս» ...

26-06-2019
Պարտադիր չէ՝ բոլորը երաժիշտ դառնան
Մայրաքաղաքի ու մարզերի երաժշտական ու ...

26-06-2019
Նոր սահմանափակումները՝ ընդդեմ կառավարման ողջ համակարգի
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



26-06-2019
Հայաստանի ֆուտբոլի ընտրանու հաղթաթուղթը
Հարձակվող Գեւորգ Ղազարյանի կարծիքով, դա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO